ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18.11

2016

 

IMG 1341    IMG 1362

Նոյեմբերի 17-ին ամփոփվել են ուսանողների միջազգային օրվան ընդառաջ և Արցախի անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակում ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի կողմից հայտարարված  ուսանողական մրցույթների արդյունքները:

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, շնորհավորելով ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցած ուսանողներին:

«Մաղթում եմ ձեռքբերումների ու հաջողությունների շարունակականություն և խաղաղություն մեր երկրում: Թող իրականանան բոլորիդ երազանքներն ու ցանկությունները, թող ձեր միտքը միշտ ստեղծագործ լինի»,- բարեմաղթել է Վ. Յարամիշյանը: