«Արիստոտելյան ընթերցումներ»՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում

21.11

2016

 

   111    

 

Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկած «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներխորագրով քառօրյա գիտաժողովը նոյեմբերի 19-ին իր աշխատանքներն է շարունակել Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում:

 

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի ինստիտուտի առաջնակարգ գիտաշխատող, պրոֆեսոր Կառլեն Միրումյանը, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, փ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ փ.գ.թ., դոցենտ Սիլվա Պետրոսյանը և Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գրողների միության անդամ, դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Միրզոյանը:

 

Բավական հետաքրքիր և բովանդակալից զեկույցներից հետո Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները հանդես են եկել հարցադրումներով ու մեկնաբանություններով:

 

Միջոցառման ավարտին ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին՝  նման հետաքրքիր նախաձեռնության համար:

Обновлено 24.11.2016 05:16