ՄԵԾԱՆՈՒՆ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ

02.12

2016

 

IMG 2289   IMG 2283

IMG 2303   IMG 2298

Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գականություն բաժնի երրորդ կուրսի ուսանողները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին:

Միջոցառմանը հրավիրված էին պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ֆակուլտետի դեկան Է. Հայրապետյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հ. Ղազարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին Աճառյան մարդ-գիտնականի, լեզվաբանի, հայագետի, մեծ հայրենասերի կյանքն ու նրա գիտական գործունեությունը: Հանդես եկան զեկույցներով՝ տեսանյութերի միջոցով ներկայացնելով նրա կյանքի և գործունեության մասին պատմող կարևոր դրվագները:

Միջոցառման վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հ. Ղազարյանը՝ նշելով, որ միջոցառումը ունեցավ ուսուցողական-դաստիարակչական նշանակություն:

«Սա ևս մեկ առիթ էր ծանոթացնելու մեր ուսանողներին մեծ գիտնականի կենսագրությանն ու գործունեությանը: Նման ձևաչափով միջոցառումների շարունակականությունը ոչ միայն ցանկալաի, այլև պարտադիր է»,- հավելել է Հ. Ղազարյանը:

Էդիտա Ալթունյան

Հ. լեզու և գրակ. 3-րդ կուրս