Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետի ուսանողները հանդիպում ունեցան ԼՂՀ ֆինանսների նախարարության փոխնախարար Արթուր Հարությունյանի և Հարկային ծառայության մեթոդաբանության բաժնի պատասխանատու Արմինե Մուսայելյանի հետ: Ներկայացվեցին հարկային բարեփոխումները, հարկային համակարգի նոր նախագծերը, համակարգի թերություններն ու հետագա անելիքները: Ա. Մուսայելյանը ներկայացրեց հարկային վարչարարության մեղմացման ուղղությամբ կատարված աշխատանքները` հարկային հաշվետվությունների էլեկտրոնայնացումը, որոշ հարկատեսակների գծով պարտավորությունների մարման ուշացման դեպքում կիրառվող տույժ-տուգանքների դրույքաչափերի նվազեցումը, որոշ հարկատեսակների գծով արտոնությունների սահմանումը: Հանդիպումն ուղեկցվեց բուռն քննարկումներով, ուսանողներին հնարավորություն տրվեց հնչեցնել իրենց հուզող հարցադրումները և կատարել առաջարկություններ: Ա. Հարությունյանը և ֆակուլտետի ներկայացուցիչները համաձայնության եկան հարկային ծառայության կադրային խնդիրը լուծել` ներգրավելով ֆակուլտետի ուսանողներին` որոշակի ժամկետով փորձուսուցում անցնելուց հետո:
Նինա Բալայան
ՏՏ 4-րդ կուրս