Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս կուրսղեկ տիկին Բալայանի հետ օրերս այցելեցինք Շուշիի զորամաս: Հանդիպումը անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում:
Փոխգնդապետ Փաթյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱրՊՀ ղեկավարությանը և միջոցառումը նախաձեռնողներին` հոււյս հայտնելով, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:
Այնուհետև տիկին Բալայանը զորամասի հրամանատարությանը, փոխգնդապետ Փաթյանին և զինվորներին նվիրեց իր գրքերից, ինչպես նաև ուսանողների կողմից փոքրիկ հուշանվեր` Աստվածամոր պատկերով:
«Մեր ուխտագնացության մեջ կարևորվեց նաև մի մեծ խորհուրդ, որը կդառնա մեր հիշողության լուսանցքի պայծառ էջերից: Միշտ և ամենուր հիշել և խոնարհվել մեր անհայտ և հայտնի հերոսների առջև: Մենք ծաղիկներ դրեցինք Արցախի ազգային հերոս, հայ ժողովրդի լուսավորյալ զավակ, մեծ փիլիսոփա, զորապետ Մոնթե Մելքոնյանի հուշակոթողին` ծննդյան օրվա կապակցությամբ: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև»,-իր խոսքում նշեց Զ. Բալայանը:
Միջոցառման ավարտին զորամասի հրամանատարությունը կուրսղեկ Բալայանին ևակտիվ մասնակիցներին պարգևատրեց պատվոգրերով` ուսանողություն-բանակ կապն ամրապնդելու համար:
Սոնա Մուսայելյան
Հ. լեզու և գրակ.1-ին կուրս