ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ԱրՊՀ –ում / տնտեսագիտության ֆակուլտետի մասնաշենքում / կազմակերպում է «Գիդ-էքսկուրսավարների դասընթացներ»:
Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս.թ. փետրվարի 16-ը ներառյալ:
Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին`ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել /047/ 73 20 73, /047/ 73 40 73 հեռախոսահամարներով:
Էլ. հասցե` eritbajin@gmail.com