ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

28.02

2017

 

IMG 8778   IMG 8803

IMG 8839   IMG 8843

Փետրվարի 28-ին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական իշխանությունների կողմից և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական` հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, հազարավոր փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։