Արցախի պետական համալսարան

IMG 8969  IMG 8973

IMG 8982   IMG 9020

Մարտի 2-ին բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ֆակուլտետի բաժինների միջև կազմակերպվել էր խաղ-մրցույթ՝ նվիրված կանանց միամսյակին:

Խաղ-մրցույթին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր բաժինների վեց թիմեր, որոնք իրենց ուժերն էին փորձում երեք փուլերում: Առաջին փուլի ընթացքում թիմերը պատասխանել են ինտելեկտուալ ընդհանուր պատրաստվածությունը ստուգող հարցերի, երկրորդ փուլում՝ երաժշտական, երրորդում՝ տեսահարցերի:

Երեք փուլերի արդյունքներով մրցանակային տեղեր են զբաղեցրել համապատասխանաբար «Աշխարհագրագետները», «Մաթեմատիկներն» ու «Կենսաբանները»: Հաղթողները բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանի կողմից խրախուսվել են պատվոգրերով և մասնագիտական գրականությամբ:

«Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և մասնագետներին` հետաքրքիր և բովանդակալից խաղի համար և հուսով ենք, որ նմանատիպ նախաձեռնությունները չեն սահմանափակվելու խաղերի ձևաչափով»,- նշել է Վ. Միրզոյանը: