ՀԱՎԱՏԱՆՔ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ ԵՎ ՁԳՏԵՆՔ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

09.03

2017

 

IMG 9339   IMG 9299

IMG 9389   IMG 9291

Այսօր ԱրՊՀ-ում  հյուրընկալվել էին Ստեփանակերտի հ. 1 դպրոցի 4-8-րդ դասարանների աշակերտները: Առիթը` ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մարգարյանի կողմից կազմակերպված միջոցառումն էր: Միջոցառման  նպատակն էր ամրապնդել համալսարան-դպրոց  կապը և երեխաներին ծանոթացնել բուհական առօրյային, կողմնորոշել նրանց մասնագիտական ուղղվածության հարցում:

Ռուսաց լեզվի և գրականության մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ  կազմակերպված միջոցառման ընթացքում հանդիսատեսը վայելեց  մանուկների կողմից սիրված հեքիաթների բեմականացումը, հնչեցին հանելուկներ, ուսուցողական և դաստիարակչական թեմաներով ստեղծագործություններ: Սիրված հեքիաթների կերպարներով ուսանողները քաղցրավենիք բաժանեցին փոքրիկ հանդիսատեսներին` հղելով նաև բարեմաղթանքներ: Պետք է կարողանալ հավատալ հրաշքներին և ձգտել նոր հաղթանակների. այս էր գլխավոր հղումը` ուղղված մանուկներին, իսկ մեծերին` սովորել չկորցնել մանկությունը:

Միջոցառումը բարձր գնահատեց ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոցենտ Նունե Առաքելյանը և  շնորհակալություն հայտնելով ուսանողներին  ու կազմակերպիչներին` առաջարկեց այն անցկացնել նաև ավելի մեծ լսարանի համար:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը գոհունակություն է հայտնել ուսանողների կատարած աշխատանքի մասին` նշելով, որ նման միջոցառումները նպաստում են ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:

Կարևորելով նման միջոցառումների նշանակությունը` ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը նշեց, որ  մանուկներին սիրելի ստեղծագործություններով համեմված միջոցառումը  հաճելի էր ոչ միայն փոքրիկ հանդիսատեսին, այլ նաև` մեծերին . «Այն հնարավորություն տվեց իրական աշխարհից մի պահ կտրվելու և ապրելու մանկության մոլորակում»: