Արցախի պետական համալսարան

 

78965634   789995654

786453645   4563746754

Օրերս ԱրՊՀ  բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Զ. Բալայանի գլխավորությամբ այցելեցին Արցախի զոհված ազատամարտիկների հուշ-թանգարան:

 

Այցելությունն ուներ մի քանի նպատակներ. ծանոթանալ հերոսների կենսագրություններին, լսել նրանց կատարած քաջագործությունների մասին և  ևս  մեկ անգամ հասկանալ, թե  ինչ  արյան գնով են պահպանել ու պաշտպանել հող հայրենին: Յուրաքանչյուր արցախցու պարտքն է  այցելել  հուշ-թանգարան  և  ընդմիշտ  հիշել անմահ  հերոսներին: Թանգարանը տարեկան 18000 այցելու է ունենում, այդ թվում նաև`զբոսաշրջիկներ:

 

ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշ-թանգարանը ստեղծվել է 2002 թվականինԶոհված ազատամարտիկների հարազատների միություն» հկ-ին կից, որը հիմնադրել է արցախցի Գալյա Առստամյանը: ՀԿ-ի և թանգարանի ստեղծումը   տխուր  նախապատմություն ունի: Գալյա  Առստամյանի որդիները 1990-ականների սկզբին մասնակցել են  Արցախյան հերոսամարտին: Կրտսեր  որդինԳրիգոր Առստամյանը , զոհվել  է 1992 թվականի նոյեմբերի  19-ին: Որդու շիրմին ամենօրյա այցելությունների ժամանակ տիկին Գալյան հանդիպել է բախտակից շատ մայրերի. ամեն մեկն իր պատմությունն է պատմել, որդու կարոտից ու մրմուռից ա՜խ քաշել, ու մտահղացել են ստեղծել «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հկ-ն, որն արդեն քսան տարուց ավելի մի հարկի տակ է համախմբում զոհվածների ընտանիքներին: Տղաներն այնքան նման են իրար, մայրերն այնքան ընդհանուր բան ունեն. վիշտը բոլորին մի մարմին ու մի հոգի է դարձրել: Գալյա Առստամյանը հետաքրքրվել է բոլոր զոհվածների կենսագրությամբ, անձնական պատմություններով, ու 2002-ին հասունացել է միտքը`ստեղծել հուշ-թանգարան` ի հիշատակ արցախցի զոհված տղաների: Տիկին Գալյան գյուղեգյուղ, տնետուն է շրջել ու բոլորի լուսանկարները, անձնական իրերը, ամենաթանկ մասունքները հավաքել, կարճ ժամանակում ստեղծել զոհված ազատամարտիկների թանգարանը: 3350 լուսանկար, 3350 պատմություն, 3350 կիսատ կյանք ու հերոսապատումով սրբագրված մահՄինչեւ 2014 թվականը տիկին Գալյան էլ հենց եղել է թանգարանի տնօրենը, այդ ընթացքում բազմաթիվ գրքեր է գրել ու կազմել. բոլորն էլ ազատամարտիկների մասին: Նրա մահվանից հետո որդին`Արթուր Առստամյանն է ստանձնել թանգարանի ղեկավարումը. նույն պարտավորությամբ ընդունում է այցելուներին, ներկայացնում մեր հերոս տղաների մարտական ուղին ու կանգ առնում նրանց մահվան տարեթվի վրա: Բոլորն էլ երիտասարդ էին, կյանքով ու ավյունով լի, բոլորի համար էլ կյանքը գին չուներ` առանց ազատագրված հայրենի հողի:

 

Միության   անդամներից    տիկին   Արփիկ  Ալթունյանը   ներկայացրեց  հուշ  թանգարանիիր հերոս  որդիների  պատմությունը: Անշուշտ, տիկին Ալթունյանը  նշեց , որ այսօր  էլ  զգում է իր  սիրելի ընկերուհի Գալյայի բացակայությունը  և  հավատում, որ  նա  միշտ այստեղ է` բոլորի հետ: «Իսկ  այդ  անմահները  միշտ մեզ հետ  են, մեր կողքին»,- նշեց  տիկին Բալայանը:

 

Ուշագրավ էր   Ակնաղբյուրի  դպրոցի անունը  կրող, Արցախյան պատերազմի հերոս, Մարտական խաչ երկրորդ աստիճանի  շքանշանակիր Վարդան  Ջիվանշիրյանին նվիրված  հուշ-անկյունը, նրա  ինքնաձիգը, որը տուն էր բերվել  մարտի դաշտից որպես  սուրբ մասունք:

 

Ա. Ալթունյանը իր ելույթում նշեց, որ  այսօր  շատ կարևոր է կրթված և դաստիարակված սերունդ ունենալը` հավելելով, որ տարիներ  շարունակ  աշխատել է Ստեփանակերտի  թիվդպրոցում որպես  մաթեմատիկայի  և  ֆիզիկայի ուսուցչուհի:

 

Թանգարանում յուրաքանչյուր սրահ մի պատմություն է, մի հաղթանակ: Այնտեղ միայն  Արցախյան պատերազմի հերոսների  նկարներն են:

Ի դեպ թանգարանը համալրվել էր ապրիլյան պատեազմին նվիրված  քարտեզով, որտեղ նշված են պաշտպանական շրջանները: Թանգարանի բակում ինքնաշեն թնդանոթներ ու գրադ-կայանքներ կան:Դրանցով են մեր տղաներն Արցախի քաղաքներն ու գյուղերն ազատագրել, դրանցով են կռվել ադրբեջանական պրոֆեսիոնալ զինտեխնիկայի դեմ ու հաղթել:

 

 «Դուք եք մեր հույսն ու  հավատը, մեր   լուսավոր  ներկան ու   պանծալի ապագան, միայն դուք կարող եք կերտել ձեր երազած նորօրյա  Արցախի Հանրապետությունը»,-նշեց Արթուր Առստամյանը`շնորհակալություն հայտնելով այցելության համար: Այսպիսի այցելությունները կարևորվում են նրանով, որ յուրաքանչյուր արցախցի հասկանում է իր հայրենիքի կարևորությունն ու անհրաժեշտությունը...        

Սոնա Մուսայելյան
Հ. լեզու  և  գրականություն 1-ին կուրս