ԱՇԽԱՐՀԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՊՈԵԶԻԱՆ

22.03

2017

 

IMG 0065   IMG 0064

IMG 0092   IMG 0069

Այսօր աշխարհագրության ամբիոնում աշխարհագետի օրվա առթիվ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ` «Աշխարհագրություն-Տրամաբանություն-Պոեզիա» խորագրով:

Առաջին փուլի 10 հարցերը տրամաբանական աշխարհագրությունից էին ընտրված: Քանի որ 1999թ.-ից ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մարտի 21-ը հռչակված է պոեզիայի միջազգային օր, խաղի երկրորդ փուլի 15 հարցը կազմվել է հայ և ռուս պոետների ստեղծագործություններից, որոնցում թաքնված էին աշխարհագրական օբյեկտների անուններ կամ երևույթներ:

Խաղին մասնակցում էին աշխարհագրության  մասնագիտության բոլոր կուրսերը` «Տոռնադո», «Վիկտորիա», «Մունք-Մունք», «Վիվա» և «Մարտունի» թիմերով: Առաջին և երկրորդ փուլերում առավելագույն միավորներ հավաքած  «Մունք-մունք» (3-րդ կուրս) և «Վիվա» (4-րդ կուրս) թիմերի ավագները մասնակցեցին եզրափակիչ փուլին: Արդյունքում հաղթեց «Մունք-մունք» թիմը և պարգևատրվեց պատվոգրով:

Բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, պարգևատրելով հաղթող թիմին, ողջունեց ամբիոնի նախաձեռնությունը` ընդգծելով, որ այս խաղը տարբերվում է նախորդներից, միաժամանակ կարևորելով նաև այն փաստը, որ հարցերը պահանջում էին և՛ աշխարհագրական գիտելիքներ, և՛ գրական ստեղծագործությունների իմացություն:

 

Ռուբինա Թովմասյան

Աշխարհագրության ամբիոնի դասախոս