Մարտի 29-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժության կաբինետի վարիչ Ա. Գասպարյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին միջոցառում` նվիրված XVII դարի չեխ մանկավարժ, գրող, մեծ մտածող ու հասարակական գործիչ, գիտական մանկավարժության հիմնադիր Յան Ամոս Կոմենսկու 425-ամյակին:
Կոմենսկու ներդրումը կայանում է նրանում, որ նա կարողացավ քննադատական գնահատական տալ հնացած միջնադարյան կրթական համակարգին:
Աշխարհայացքի և մանկավարժական համակարգի պատմական և դասակարգային որոշակի սահմանափակությամբ հանդերձ՝ Կոմենսկու տեսությունը հսկայական դեր է խաղացել մանկավարժական մտքի և դպրոցի զարգացման գործում, և նա ստեղծեց մի այնպիսի մանկավարժական ուսմունք, որն առայսօր պահպանում է իր արդիականությունը: Միջոցառման ընթացքում Կոմենսկու կյանքին ու գործունեությանն իրենց ելույթներով անդրադարձել են ուսանողները:
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, կարևորելով միջոցառումը, հավելեց, որ նման միջոցառումները պետք է դառնան ավանդական և հանդիսանան ուսանողների գիտական իմացության և աշխարհայացքի զարգացման միջոցներից, քանի որ դրանք խթան են հանդիսանում առաջավոր փորձի ուսումնասիրման ու յուրացման համար:
Մարիա Միրզախանյան
ՏՄՄ 1-ին կուրս