Լինա 2023-03-18
Բարև ձեզ։ Եթե բակալավրիատը սովորում ենք հոգեբանություն իսկ մագիստրատուրան անգլերեն լեզու և գրականություն հնարավոր է արդյոք աշխատել 2 մասնագիտությամբ?
Արցախի պետական համալսարան 2023-03-22
Բարև Ձեզ: Այո, հնարավոր է:
Syuz 2023-03-15
Barev dzez.Inchi krtatoshakneri cucak@ chka arden es kisamyak@ avartvuma
Արցախի պետական համալսարան 2023-03-15
Բարև Ձեզ, ըստ պատասխանատուների տված տեղեկատվության՝ հաջորդ շաբաթ հարցը կքննարկվի ռեկտորատի նիստում, որից հետո կլինի հրամանը:
Անի 2023-03-12
Բարեւ Ձեզ։Երբ կլինի կրթաթոշակների ցուցակը։
Արցախի պետական համալսարան 2023-03-15
Բարև Ձեզ, ըստ պատասխանատուների տված տեղեկատվության՝ հաջորդ շաբաթ հարցը կքննարկվի ռեկտորատի նիստում, որից հետո կլինի հրամանը:
Նելլի 2023-02-25
Բարև Ձեզ։Երբ մոգերը կլինի
Արցախի պետական համալսարան 2023-02-28
Բարև Ձեզ, այս պահին դեռ ընթանում են հաշվարկները, պատրաստ լինելու դեպքում դեկանատը կտեղեկացնի:
Lusy 2023-02-16
Բարև Ձեզ։Մեկ լիկվիդը խանգարումա՞ անվճար լինելուն։
Արցախի պետական համալսարան 2023-02-21
Բարև Ձեզ, այդ հարցով դիմեք դեկանատ, որովհետև դեպքեր կան, երբ ազդում է, դեպքեր կան, երբ չի ազդում, դեկանատից պետք է մանրամասն ճշտել:
Narek Balayan 2023-01-25
Բարև ձեզ։Կներեք 2-րդ կիսամյակում պատմություն և իրավագիտություն բաժնի դասերը որ հերթ են լինելու?
Արցախի պետական համալսարան 2023-02-03
Բարև Ձեզ: 1-ին հերթ:
Մարգարիտա Մինասյան 2023-01-21
Բարև Ձեզ : Խնդրանք ունեմ Ձեզ , ինձ անհրաժեշտ է Արցախի պետական համալսարանի հիմնադրման 40 ամյակին նվիրված Պրակ II 2010թ. Արցախ էջ 66-69 հոդվածը: Եթե հնարավոր է օգնեք գտնեմ այդ հրապարակումը: Շնորհակալություն
Արցախի պետական համալսարան 2023-02-03
Բարև Ձեզ: Մեր կայքի «Հրապարակումներ» բաժնում տեղադրված է «Գիտական տեղեկագրի» էլեկտրոնային տարբերակը: Կարող եք այնտեղ գտնել:
Lusin Gasparyan 2023-01-15
Բարև ձեզ։ Եթե սովորում ես անվճար, բայց ունես մեկ անբավարար գնահատական։ Առաջին լուծարքից հետո հնարավո՞ր է պահել անվճարությունը։
Արցախի պետական համալսարան 2023-01-16
Բարև Ձեզ: Դիմեք Ձեր դեկանատ, Ձեր հարցին մանրամասն կպատասխանեն՝ ամփոփոգիրը նայելուց հետո:
Եվա 2023-01-04
Բարև ձեզ։ Որոշում կա՞ կայացրած հեռակա բաժնում սովորող այն ուսանողների համար, ովքեր ճանապարհի հնարավոր փակ լինելու պատճառով չեն կարող մասնակցել դասերին։
Արցախի պետական համալսարան 2023-01-09
Բարև Ձեզ, վաղը տեղի կունենա ռեկտորատի նիստ և կկայացավի որոշում:
Հարութ 2022-12-27
Բարև Ձեզ: Կուզենայի իմանալ ինչ է պետք անել ազատ ունկնդիր լինելու համար: Արդյոք կարող եմ երկրորդ կիսամյակում լինել ազատ ունկնդիր?
Արցախի պետական համալսարան 2023-01-09
Բարև Ձեզ, դիմեք համապատասխան ֆակուլտետի դեկանատ:
Victoria 2022-12-07
Բարև Ձեզ, եթե բակալավրիատը ավարտել եմ Տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրատուրան սովորում եմ <<Սոցիալական աշխատանք>>, կարող ե՞մ ասպիրանտուրան շարունակել Տնտեսագիտության ֆակուլտետում։
Արցախի պետական համալսարան 2022-12-08
Բարև Ձեզ: Ասպիրանտուրայի բաժնի փոխանցմամբ՝ չեք կարող, պետք է մագիստրատուրան ավարտել տնտեսագիտության մասնագիտացմամբ:
Էլլա 2022-11-27
Բարև ձեզ։Եթե բակալավիիատը սովորում ենք հոգեբանություն հնարավո՞ր է մագիստրատուրան սովորել անգլերեն լեզու և գրականություն։
Արցախի պետական համալսարան 2022-11-29
Բարև Ձեզ: Հնարավոր է, պետք է քննություն հանձնեք, ընդունվեք:
Խաչատրյան Մարիաննա 2022-11-19
Բարև ձեզ <<Սոցիալական աշխատանք>> մագիստրատուրայի վարձը ինչքա՞ն է։
Արցախի պետական համալսարան 2022-11-21
Բարև Ձեզ: 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ է:
Նաիրա 2022-11-17
Բարև Ձեզ։ Արցախի բուհ-երի 2023-2024 ուստարվա ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկը ինչպե՞ս կարող եմ գտնել։
Արցախի պետական համալսարան 2022-11-18
Բարև Ձեզ: Մեր համալսարանը դեռ չի ստացել ցանկը լիազոր մարմնից:
Marta 2022-10-21
Բարև ձեզ կասեք ինչքան պետք է լինի ուսանողի ՄՕԳ֊ը անվճար սովորելու համար։
Արցախի պետական համալսարան 2022-10-24
Բարև Ձեզ, առայժմ հաստատված չէ, սպասում ենք ԱՀ Կառավարության որոշմանը:
M Avetisyan 2022-10-11
Բարև Ձեզ։ 2023֊2024 ուստարվա դիմորդները կարո՞ղ են 2 անգամ քննություն հանձնել (հունվար֊փետրվար ամիսներին և հունիս֊հուլիս ամիսներին)
Արցախի պետական համալսարան 2022-10-14
Բարև Ձեզ, այդ հարցով դիմեք ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը:
Հարութ 2022-10-10
Բարև ձեզ, հեռակա առաջին կուրսի դասերը ե՞րբ է սկսվելու։
Արցախի պետական համալսարան 2022-10-14
Բարև Ձեզ, հոկտեմբերի 31-ին:
Gohar 2022-09-26
Barev dzez, heraka sovoroxnery erb en dasi linelu?
Արցախի պետական համալսարան 2022-09-28
Բարև Ձեզ, 1-ին կուրսերինը՝ հոկտեմբերի վերջ, մնացածը՝ հունվար, մանրամասն տեղեկություններ կներկայացնենք հայտարարությամբ՝ պարապմունքների մեկնարկի նախաշեմին:
MAYA 2022-09-09
Barev dzez hogebanutyun yundunvelu hamar kensab ev angleren qnutyunery yntrovi e?
Արցախի պետական համալսարան 2022-09-12
Բարև Ձեզ: Ընդունելության կարգը կարող եք գտնել մեր կայքի «Դիմորդ» բաժնում:
Elen 2022-09-03
Knereq harcs sxalei grel asumem hogebanutyun anv yndunuvelu hamar amenaqichy qani miavore anhrajesht erku qnutyunery miasin gumarac
Արցախի պետական համալսարան 2022-09-06
Բարև Ձեզ: Տեղեկությունների համար կարող եք դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժին: Հեռախոս` +37447940443168:
Էդիտա 2022-08-25
Բարև Ձեզ, արխիվի համարը կարո՞ղ եք տրամադրել
Արցախի պետական համալսարան 2022-08-26
Բարև Ձեզ, հեռ.՝ +37447940443-162
Mona 2022-08-23
Բարև ձեզ։ Ձեզ մոտ գործու՞մ է տուրիզմ բաժինը և ինչ քննություններ է պետք հանձնել։
Արցախի պետական համալսարան 2022-08-23
Բարև Ձեզ, <<Տուրիզմ>> կրթական ծրագիր այս ուստարվա ընդունելության մասնագիտություններում չունենք:
Սոնա 2022-08-23
Բարև ձեզ միջազգային հարաբերություններ բաժին ունե՞ք։
Արցախի պետական համալսարան 2022-08-23
Բարև Ձեզ, <<Միջազգային հարաբերություններ>> կրթական ծրագիր չի գործում մեր բուհում:
Անգելինա Աղաբալյան 2022-08-22
Բարև ձեզ քննությունների պատասխանները, ինտեռնետով ոմց տեսնենք
Արցախի պետական համալսարան 2022-08-23
Բարև Ձեզ, եթե խոսքը հեռակայի ընդունելության մասին է, ապա տեղադրելու ենք օգոստոսի 26-ից հետո, երբ բոլոր քննությունները ավարտվեն, և արդյունքները հայտնի լինեն:
A 2022-08-22
Բարև ձեզ ինչ է իրենից ներկայացնում կառավարում բաժինը։
Արցախի պետական համալսարան 2022-08-23
Բարև Ձեզ, այցելեք մեր կայքի <<Ֆակուլտետներ>> բաժնի <<Տնտեսագիտություն>> ենթաբաժնի <<Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն>>, որտեղ առկա է
«Կառավարում» մասնագիտության կրթական ծրագիրը,մանրամասն կարող եք ծանոթանալ կրթական ծրագրին:
An 2022-08-20
Բարև ձեզ հնարավոր է արդյո՞ք բացվի կովկասագիտություն բաժինը
Արցախի պետական համալսարան 2022-08-22
Բարև Ձեզ: Եթե այդպիսի որոշում կայացվի, մենք կտեղեկացնենք հայտարարությամբ:
Սամվել 2022-08-02
Բարև ձեզ, հոգեբանության կուրսից իրավագիտություն տեղափոխվելու համար թղթերը հանձնված են, ե՞րբ է քննությունը լինելու
Արցախի պետական համալսարան 2022-08-04
Բարև Ձեզ: Ստույգ պատասխան ստանալու համար դիմեք ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժին: Հեռ.՝ +37447940443168:
Մարիա 2022-07-30
Բարև ձեզ, արդյո՞ք Արպհ-ի դիպլոմով կարելի է աշխատել Հայաստանում և Հայաստանից դուրս։
Արցախի պետական համալսարան 2022-08-04
Բարև Ձեզ: Այդ հարցով դիմեք ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը:
Վարսիկ Հովսեփյան 2022-07-27
Բարև Ձեզ, եթե դիմորդը ընդունվել է ԱրՊհ, սակայն արդեն անցել է պարտադիր զինվորական ծառայության, զորամասից տեղեկանք պետք է՞ ներկայացնել, ե՞րբ։
Արցախի պետական համալսարան 2022-07-29
Բարև Ձեզ: Տեղեկանքը պարտադիր է, պետք է ներկայացնել օգոստոսի 1-ին: Կարող է ծնողը ներկայացնել և գրել դիմում:
Միխաիլ 2022-07-11
Բարև ձեզ, եթե ես միայն Ռուսաստանի քաղաքացի եմ, ապա կարո՞ղ եմ ընդունվել ձեր համալսարան: Իսկ ռուսերենը որպես օտար լեզու հնարավո՞ր է անցնել։
Արցախի պետական համալսարան 2022-07-29
Բարև Ձեզ: Այո, կարող եք: Բայց եթե հարցը 2022-23ուս. տարվա մասին է, ապա առկա ուսուցման համար ընդունելությունն արդեն ավարտված է, իսկ հաջորդ ուսումնական տարվա համար կարող եք հետևել մեր կայքէջին:Փոփոխություն մտցնելու դեպքում այնտեղ կտեղեկացնենք:
Աննա 2022-07-07
Բարև ձեզ կասեք ինչքան է թարգմանչականի վարձը
Արցախի պետական համալսարան 2022-07-29
Բարև Ձեզ: 350 000 ՀՀ դրամ:
Գայանե 2022-07-01
Բարև, Ձեզ։ Ես Արցախից եմ, ավարտել եմ դպրոցս Երևանում և մասնակցել ՀՀ բուհերի մրցույթին՝ 1-ին փուլով նշելով ԵՊՀ-ի \"Իրավաբանության\" բաժինը։ Չընդունելու դեպքում հնարավո՞ր է 2-րդ փուլով դիմել ԱրՊՀ-ի \"Իրավաբանության\" բաժինը։
Կանխավ շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2022-07-29
Բարև Ձեզ: Ընդունելության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել ԱրՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատուին հետևյալ հեռախոսահամարով՝ 047 95 09 47:
Արա Եղիազարյան 2022-06-29
Բարև ՁԵզ։ Արդյոք նախատեսվում է անցողից 8 բալ միավորի շեմի իջեցում։ Եթե այո, մինչև քանի միավորը անցողիկ կհամարվի։ Կանխավ շնորհակալություն
Արցախի պետական համալսարան 2022-06-30
Բարև Ձեզ: Այդ հարցով դիմեք ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը:
Արմեն Խաչատրյան 2022-06-22
Բարև ձեզ, հնարավոր է ՀՀ ուսանողը ավարտի 3-րդ կուրսը և տեղափոխվի Արցախի Հանրապետության ԲՈՒՀ ու այնտեղ շարունակի 4-րդ կուրսը։
Արցախի պետական համալսարան 2022-06-24
Բարև Ձեզ: Ինչպես տեղեկացնում է ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը, ավարտական կուրսում տեղափոխություն չի կատարվում:
Laura Davtyan 2022-06-18
Բարև ձեզ ինչքան է կազմում Հայոց Լեզու և Գրականության վարձը ?
Արցախի պետական համալսարան 2022-06-20
Բարև Ձեզ, 250 հազար ՀՀ դրամ:
Narek Balayan 2022-05-28
Բարև ձեզ
Ուսանողական Հանրակացարանում սենյակ ստանալու համար ում պետք է դիմել և երբ կարող ենք դիմել?
Ինչ փաստաթղթեր են դրա համար անհրաժեշտ?
Արցախի պետական համալսարան 2022-05-30
Բարև Ձեզ: Դիմեք կամ զանգահարեք ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին: Հեռ.՝ 047949150:
Anna Asryan 2022-05-16
Բարև ձեզ։Ինչքա՞ն է ֆինանսներ բաժնի վարձավճարը։
Արցախի պետական համալսարան 2022-05-17
Բարև Ձեզ, ֆինանսներ բաժնի տարեկան վարձավճարը 500 հազար ՀՀ դրամ:
Հայկ 2022-05-16
Բարև Ձեզ,Բանասիրական ,Հայոց լեզու և գրականություն բաժնի հեռակա բակալավրիատի 2_րդ կուրսի հունիսի դասացուցակը որտե՞ղ է տեղադրված։
Արցախի պետական համալսարան 2022-05-17
Բարև Ձեզ: Դասացուցակը տեղադրված է www.asu.am կայքի «Դասացուցակ» բաժնում:
ԱլյոնաԱվետիսյան 2022-05-13
Barev dzez uzum em hstak imanam ays tari iravabanakan bajiny otar lezun miasnakana linelu te atestati gnahatakanov?
Արցախի պետական համալսարան 2022-05-17
Հարգելի՛ դիմորդներ,
ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատուին հետևյալ հեռախոսահամարով՝ 047 95 09 47
Դավիթ Ավանեսյան 2022-04-20
Ինչքա՞ն է Տեղեկատվական Տեխնոլոգիաներ մասնագիտության վարձավճարը։
Արցախի պետական համալսարան 2022-04-29
Բարև Ձեզ: Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության տարեկան վարձավճարը կազմում է 300000 ՀՀ դրամ:
Դավիթ Ավանեսյան 2022-04-15
Ոչ մրցութային առարկայի քննությունը հնարավո՞ր է հանձնել ավարտական քննության տեսքով։
Արցախի պետական համալսարան 2022-04-19
Բարև Ձեզ: Այդ հարցով դիմեք ԳԹԿ-ին:
Դավիթ Ավանեսյան 2022-04-15
Ինչպե՞ս կարելի է իմանալ մասնագիտությանը սովորելու ընդունման համար վճարելի գումարի չափը։
Արցախի պետական համալսարան 2022-04-19
Բարև Ձեզ: Նշեք կոնկրետ մասնագիտությունը, մենք կնշենք վարձավճարի չափը:
Գոհար Մաթևոսյան 2022-04-13
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք ԱրՊՀ _ից ԵՊՀ տեղափոխվելու համար ի՞նչ քայլեր պետք է անել, կանխավ շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2022-04-19
Բարև Ձեզ: Այդ հարցով դիմեք ԱրՊՀ Ուսումնական գործընթացի վերահսկման բաժին:
Էռնա Պետրոսյան 2022-02-01
Ի՞նչու եք պատերազմի մասնակից հեռակա բաժնի ուսանողներից պահանջում ուսման վարձավճարները
Արցախի պետական համալսարան 2022-02-04
Բարև Ձեզ: Կարգը հաստատել է ԱՀ Կառավարությունը: Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել ԱՀ ԿԳՄՍ նախարարություն:
Արսսեն Հյուսնունց 2022-01-17
Բարև ձեզ։ Կներեք եթե ուրիշ համալսարանում սովորում են կարամ այս կիսամյակում տված քննություւների արցունքով տեղափոխվեմ Ձեր համալսարան։
Արցախի պետական համալսարան 2022-01-18
Բարև ձեզ, ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատուին հետևյալ հեռախոսահամարով՝ 047 95 09 47
Ալյոնա Ավետիսյան 2022-01-17
Barev dzez ays tari banasirakan yndunvelu hamar hayoc patmutyun ararkan atestati gnahatakamov ancnuma?
Արցախի պետական համալսարան 2022-01-18
Բարև Ձեզ, մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում կա Ձեր հարցի պատասխանը, այցելեք <<Դիմորդ>> բաժին և բացեք <<ՑԱՆԿ Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների>> հղումը
Yana 2022-01-14
Բարև ձեզ։Հոգեբանություն հեռակա ուսուցման համար ինչ քննություններ է պետք
Արցախի պետական համալսարան 2022-01-17
Բարև Ձեզ, մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում կա Ձեր հարցի պատասխանը, այցելեք <<Դիմորդ>> բաժին և բացեք <<ՑԱՆԿ
Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների>> հղումը
Անի Մանուկյան 2022-01-12
Բարև ձեզ, եթե զոհված ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամ ենք(հարազատ քույր), հեռակա համակարգում սովորող ուսանողը սովորելու է անվճար թէ վճարովի??
Արցախի պետական համալսարան 2022-01-13
Բարև Ձեզ: Ցավոք, ըստ սահմանված կարգի, քրոջ համար ոչ մի արտոնություն չի նախատեսված:
Yana 2022-01-11
Բարև ձեզ։Հոգեբանություն հեռակա ընդունելություն կլինի՞ այս տարի
Արցախի պետական համալսարան 2022-01-12
Բարև Ձեզ: Այո, կլինի:
Ani 2022-01-09
Բարև ձեզ,
Երբ է սկսելու «հաշվապահական հաշվառում»2րդ կուրսի դասերը, որ՞ ժամին
Արցախի պետական համալսարան 2022-01-10
Բարև Ձեզ: Հունվարի 10-ից, ժամը դեկանատից պետք է ճշտեք:
Milena 2022-01-08
Barev cez...banasirakan heraka usanoxneri varcer@ ays tari Arayik Harutyunyani voroshmamb petutyan koxmic vvelu e te voch?
Արցախի պետական համալսարան 2022-01-10
Բարև Ձեզ: Առաջիկայում հայտարարությամբ կտեղեկացնենք:
Անահիտ 2022-01-07
Բարև Ձեզ, ե՞րբ կհրապարակվի 2022 ուս. տարվա մասնագիտությունների ցանկն ու քննության կարգը:
Արցախի պետական համալսարան 2022-01-12
Բարև Ձեզ: Ցանկն ու կարգը արդեն տեղադրված է մեր կայքի «Դիմորդ» բաժնում:
Հասմիկ 2022-01-04
Բարև Ձեզ,բանասիրական հեռակայի դասընթացները հունվարի 10_ի՞ց են սկսվելու։
Արցախի պետական համալսարան 2022-01-10
Բարև Ձեզ: Այո:
Aram Voskanyan 2022-01-03
Բարև ձեզ:Կարող եմ իմանալ երբ է Սկսվում հերակա ֆիսկուլտուրայի դասերյ, քննուտյունը:
Արցախի պետական համալսարան 2022-01-10
Բարև Ձեզ: Հունվարի 10-ից:
Գոհար Մաթևոսյան 2021-12-26
Բարև Ձեզ։Կարո՞ղ եմ իմանալ ուսանողական հանրակացարանում ուսանողներ ապրում են, թե փախստականներին է հատկացվել։
Արցախի պետական համալսարան 2021-12-30
Բարև Ձեզ, նաև ուսանողներ են ապրում:
Ժաննա Մամունց 2021-12-05
Բարև Ձեզ։Կներեք ,ցանկանում եմ իմանալ,որ դեպքերում է հեռակա բաժնի 3_րդ կուրսի ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրվում,եթե անհրաժեշտ է։։Խնդրում եմ գրել կարգը։Կանխավ շնորհակալություն ։
Արցախի պետական համալսարան 2021-12-06
Բարև Ձեզ, ակադեմիական արձակուրդ տրամադրվում է առողջական խնդիրների,հղիության և զորակոչի դեպքում, եթե ներկայացնեք հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Հեղինե 2021-11-27
Բարև ձեզ,կասեք այս տարի քաղաքագիտության բաժնը կա։
Արցախի պետական համալսարան 2021-11-29
Բարև Ձեզ, ոչ, չկա:
Anna Asryan 2021-11-25
Բարև ձեզ, տնտեսագիտության բաժնի ընդունելիության քննությունները որո՞նք են։
Արցախի պետական համալսարան 2021-11-26
Բարև Ձեզ, նախորդ տարվանը կարող եք գտնել մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում, եկող տարվա համար դեռ կարգ չկա հաստատած:
Էլիզաբեթ Մուրադյան 2021-11-04
Բարեւ ձեզ,
Ես ֆրանսերենի մասնագետ եմ: Ապրում եւ աշխատում եմ Ֆրանսիայում:
Կուզենամ աշխատել Ստեփանակերտի համալսարանում: Ի՞նչ անել:
Արցախի պետական համալսարան 2021-11-08
Հարգելի՛ տիկին Մուրադյան, շնորհակալ ենք Ձեր պատրաստակամության և արձագանքի համար: Մենք սիրով կընդունենք Ձեր առաջարկը ՝ Ձեր մասնագիտական փորձն օգտագործելով ոչ ֆորմալ կրթության կազմկերպման գործընթացում: Ներկա պահին մենք կարող ենք ամսական մեկ անգամ (պարբերականությամբ )Ձեզ հետ կապ հաստատել, և Դուք հանդիպեք մեր ուսանողների հետ, որոնց ուսումնասիրության երկրորդ լեզուն ֆրանսերենն է: Դրանք կլինեն Ձեր կողմից տրվող վարպետաց դասեր: Հանդիպմանը կարող է ներկա լինել դասավանդող դասախոսը, ում կարող եք աջակցել Ձեր խորհրդատվությամբ, մասնագիտական գրականությամբ:
Շուտով Արցախի պետական համալսարանը կունենա հիմնանորոգված ժամանակակից շենք և Օտար լեզուների ուսուցման կենտրոն: Մենք անպայման Ձեր մասնագիտական ներուժի կարիքը կունենանք և հեռավար ուսուցմամբ կկազմակերպենք ֆրանսերենի ուսուցման դասընթացներ:
Ոչ ֆորմալ կրթության շրջանակում կազմակերպվող հեռավար հանդիպումները հասարակական հիմունքով կարող են լինել: Իսկ երբ արդեն Կենտրոնը գործի, կնախատեսվի նաև իրականացված աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրություն:
Եթե Ձեզ հարմար են այս պայմանները, տեղեկացրե՛ք մեզ, և մենք կապ կհաստատենք ու կպայմանավորվենք՝ հաջորդ գործողություններն իրականացնելու համար:
Շնորհակալություն….
Леонид 2021-10-26
Здравствуйте.
Есть программа русского языка в этом университете?
Леонид
Արցախի պետական համալսարան 2021-10-26
Здравствуйте! Да, есть. По всем вопросам можете обратиться по номеру +37447940443121 (кафедра русского языка).
Mxitar 2021-10-21
Բարև Ձեզ։Ես ցանկանում եմ սովորել իրավաբանության բաժինը։Կասե՞ք խնդրում եմ տարվա վարձը։ Միասնական քննության ժամանակ ին՞չ առարկաներ պետք է քննվի։Եվ կան դասախոսներ,Ովքեր կարող են ինձ օգնել պարապմունք անցկացնել։Տվե՛ք,խնդրում եմ անհրաժեշտ առարկաների դասախոսների հեռախոսահամարները։Շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2021-10-22
Բարև Ձեզ, տարվա վարձավճարը 500 հազար ՀՀ դրամ է, յուրաքանչյուր տարվա ընդունելության կարգը ԱՀ ԿԳՄՍՆ հրապարակում է ընդունելության քննությունների նախաշեմին: Նախորդ տարվա կարգերին կարող եք ծանոթանալ մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում: Համալսարանը չի տիրապետում անհրաժեշտ առարկաները պարապող դասախոսների տվյալների, բնականաբար չի կարող նաև դրանք տրամադրել, այդպիսի լիազորություն չունի բուհը:
Harut 2021-10-07
Կներեք, կասե՞ք թե որտեղ է գործում։
Արցախի պետական համալսարան 2021-10-13
Ամենուր, բացի Ադրբեջանից և Թուրքիայից:
Harut 2021-10-01
Բարև ձեզ։ ԱրՊՀ-ի դիպլոմը մենակ Արցախ է գործում՞
Արցախի պետական համալսարան 2021-10-04
Բարև Ձեզ, ոչ:
Hovik 2021-09-22
Բարև ձեզ։ Երբ կարող ենք իմանալ միասնական քննությունների ցանկը
Արցախի պետական համալսարան 2021-09-22
Բարև Ձեզ, այդ հարցով դիմեք ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, ԳԹԿ-ին:
Գոհար Առստամյան 2021-09-14
Ի՞նչքան է իրավաբանական բաժնի ընդունելության միավորի շեմը
Արցախի պետական համալսարան 2021-09-14
Բարև Ձեզ, յուրաքանչյուր տարի տարբեր է լինում, այս պահին չենք կարող ասել հաջորդ ուստարվանը, այս ուստարվա ընդունելության արդյունքներին կարող եք ծանոթանալ կայքի դիմորդ բաժնում (2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի ընդունելության մրցույթի արդյունքներ):
Գոհար Առստամյան 2021-09-08
Բարև ձեզ, ի՞նչքան է պատմության բաժնի տարեկան վարձը։
Արցախի պետական համալսարան 2021-09-09
Բարև Ձեզ, 250 հազար ՀՀ դրամ:
Մերի Պետրոսյան 2021-09-07
Բարև Ձեզ։Ըստ ԱՀ ԿԳՄՍ֊ի տարածած հայտարարության,որում ասվում է ,որ առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարը կառավուրությունը փոխհատուցելու է ։Սա գործում է մինչև նոր ուսումնական տարվա առաջին սկիզբը ՞, և տեղեկանքները մինչև երբ պետք է հանձնենք ։
Արցախի պետական համալսարան 2021-09-08
Բարև Ձեզ: Այդ հարցի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, դեռ վերջնական որոշում չկա: Երբ լինի, հայտարարություն կտարածենք: Հետևեք ԱրՊՀ հայտարարություններին մեր կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում:
Հասմիկ 2021-09-03
Բարև Ձեզ,բանասիրական հեռակայի վարձերը 2_րդ կուրսում էլ են վճարվելու,թե՞ մենք պիտի վճարենք
Արցախի պետական համալսարան 2021-09-06
Բարև Ձեզ, դեռ հրաման չկա, հայտնի չէ:
Angelina 2021-08-26
Բարև Ձեզ, կրեդիտների քանակը որտեղի՞ց կարող ենք հստակ իմանալ , կան առարկաներ, որոնց առ. նկարագիրը չունենք
Արցախի պետական համալսարան 2021-08-27
Բարև Ձեզ, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնից, վարչական մասնաշենք, 1-ին հարկ, հեռ.՝ 047940443-1-68
paycar avagyan 2021-07-18
բանասիրական դակուլտետի եպհ քննական առարկեր որոնք են 2021_2022ուս տարվա
Արցախի պետական համալսարան 2021-07-20
Բարև Ձեզ, ԵՊՀ-ին վերաբերող հարցով դիմեք ԵՊՀ-ին կամ ԱՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ-ին:
Աննա Ալթունյան 2021-07-04
Բարև ձեզ ես Արցախից եմ, բայց ապրում եմ հայաստանում ու միասնական քննություններս հանձնել եմ ՀՀ֊ում։ Ե՞րբ կարող եմ իմանալ հաստատ ընդունվել եմ թե չէ և ինչքա՞ն է հայոց լեզվի և հայ գրականության բանասիրականի ուսման վարձը։ Շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2021-07-20
Բարև Ձեզ, հաշվեգրված դիմորդների ցանկը, այսինքն՝ ընդունված դիմորդների անունները առկա են մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում, իսկ բանասիրականի ուսման վարձը՝
250 000 ՀՀ դրամ:
Valeri Hayrapetyan 2021-07-02
Բարև ձեզ, իրավաբանական առկա չունդունվելու դեպքում կարող եմ հեռակա տալ,մինչև երբ և ուսման վարձը ինչքան է ։
Արցախի պետական համալսարան 2021-07-20
Բարև Ձեզ, այս տարի <<Իրավագիտություն>> մասնագիտություն հեռակա ուսուցման համակարգում չունենք:
Կարեն 2021-06-14
Բարև Ձեզ։ Որն է Տեղեկատվական Տեխնոլոգիաների նշանակությունը եւ եթե ես ընտրեմ այդ ոլորտը եւ ավարտեմ կրթությունս հետագայում ինչ կարող եմ աշխատել?
Արցախի պետական համալսարան 2021-06-14
Բարև Ձեզ, այցելեք մեր կայքի <<Ֆակուլտետներ>> բաժինը, որից հետո Բնագիտական ֆակուլտետ, այնուհետև <<Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն>>, կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունը՝ բացելով «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության կրթական ծրագիրը
Մարատ 2021-06-11
Տեղեկատվական տեխնոլոգիաներ ընդունվելու համար ինչ քննություններ պետք է հանձնել?
Արցախի պետական համալսարան 2021-06-11
Ընդունելության հետ կապված հարցերով դիմեք ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կամ ԳԹԿ-ին:
Երամիշյան 2021-06-10
Բարև Ձեզ։ Ձեզ մոտ համակարգիչների հետ կապված ինչ բաժիններ կան?
Արցախի պետական համալսարան 2021-06-11
Բարև Ձեզ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա:
Ani 2021-05-31
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ գերազանցության դիպլոմները ե՞րբ են տալու: Նախագահի կողմից է տրվելու, թե՞՝ ոչ։
Արցախի պետական համալսարան 2021-06-14
Բարև Ձեզ, այս տարի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն չի լինելու, կարող եք դիպլոմը ստանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը կամ հետևյալ ժամանակացույցով՝ դեկանատների կողմից .✅Բնագիտական ֆակուլտետ-հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱրՊՀ համար 2 մասնաշենքի բակում:
✅Բանասիրական ֆակուլտետ-հունիսի 17-ին՝ ժամը 10:00-13:00, ԱրՊՀ համար 2 մասնաշենքի բակում:
✅Տնտեսագիտության ֆակուլտետ-հունիսի 17-ին՝ ժամը 13:30-ից, ԱրՊՀ համար 2 մասնաշենքի բակում:
✅Մանկավարժության և սպորտի ֆակուլտետ-հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից, ԱրՊՀ համար 3 մասնաշենքի բակում:
✅Պատմության և իրավագիտության ֆակուլտետ-հունիսի 18-ին՝ ժամը 12:30-ից, ԱրՊՀ համար 3 մասնաշենքի բակում:
Աննա 2021-05-31
Barev dzez..erb petq e handznenq diplomnery stanalu anhrajesht txtery?
Արցախի պետական համալսարան 2021-06-01
Բարև Ձեզ, դիպլոմը ստանալու պահին:
Mariam 2021-05-24
Բարև Ձեզ։Կասե՞ք ինչքան պետք է լինի ՄՈԳ֊ը, որ ուսանողը կրթաթոշակ ստանա։
Արցախի պետական համալսարան 2021-05-24
Բարև Ձեզ, այս պահի դրությամբ չենք կարող ասել, որովհետև դեռ պետք է մրցույթը կայանա, որից հետո որոշվի:
Алиса Асрян 2021-05-23
Բարև Ձեզ
Կասեք մայիսի 24-ին,որ ժամին է սկսվելու «Հաշվապահական հաշվառում և հարկում» ֆակուլտետի 1-ին կուրսի հեռակա ուսուցման դասերը
Արցախի պետական համալսարան 2021-05-24
Բարև Ձեզ, 2-րդ հերթով՝ 13.20-ից, մանրամասների համար դիմել դեկանատ:
Մանե Գաբրիելյան 2021-05-09
Բարև Ձեզ,այս տարի Լրագրություն մասնագիտության մագիստրատուրայի ընդունելություն կլինի՞, և, եթե այո,ապա քանի՞ դիմորդի դեպքում։
Շնորհակալություն
Արցախի պետական համալսարան 2021-05-10
Բարև Ձեզ,մագիստրատուրայի այս տարվա մասնագիտությունները դեռ չեն հաստատվել:
Պետրոսյան Պայծառ 2021-05-06
Ողջույն ես ցանկանում եմ տեղեկանալ արդյոք ձեր մասնագիտությունների ցանկում առկա է սոցիալական աշխատանք մասնագիտությունը
Արցախի պետական համալսարան 2021-05-07
Բարև Ձեզ, մենք չունենք այդ մասնագիտությունը:
Մարիամ 2021-05-03
Բարև ձեզ , լիկվիդացիոն շրջանը ե՞րբ է սկսվելու։
Արցախի պետական համալսարան 2021-05-03
Բարև Ձեզ,հայտարարություններում կա տեղադրված <<2020-2021 ուստարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցը>>, այցելեք մեր կայքի <<Հայտարարություններ>> բաժինը և կգտնեք ձեզ անհրաժեշտ տեղեկությունը
Asatryan Anna 2021-04-30
Barev dzez erb e sksvelu iravagituyan heraka usucman daser@
Արցախի պետական համալսարան 2021-05-03
Բարև Ձեզ,
Ուսումնառության սկիզբը 24.05. 2021
Ստուգարքների հանձնում 31.05. 2021-11.06. 2021
Ուսումնառության ավարտ 11.06.2021
Քննաշրջան 14.06. 2021-18.06. 2021
I լուծարք 21.06. 2021-25.06. 2021
II լուծարք 23.08. 2021- 27.08. 2021
Ժաննա Մամունց 2021-04-28
ԲԱՐև ՁԵԶ,եթե ուսանողը 2020-2021 ուս․տարվա առաջին կիսամյակում սովորել է 2-րդ կուրսում՝բակալավրիատի առկա համակարգում և լրիվությամբ հանձնել բոլոր ստւգարքները,այնուհետև 2-րդ կիսամյակից ընտանեկան պայմաներից ելնելով տեղափողվել հեռակա համակարգՑանկանում եմ իմանալ հեռակա համակարգի այս ուս,տարվա ստւգարքները համարվում է հանձնած ,թե ոչ,խնդրում եմ եթե կարելի է պարզաբանեքԿանխավ
շնորհակալություն
Արցախի պետական համալսարան 2021-04-29
Բարև Ձեզ, եթե տարբերություններ լինեն,պիտի հանձնեք, մանրամասների համար դիմեք Ձեր դեկանատ:
Դավիթ Ասրյան 2021-04-22
Բարև ձեզ, տնտեսագիտական առկա չունդունվելու դեպքում կարող եմ հեռակա տալ, և ուսման վարձը ինչքան է ։
Արցախի պետական համալսարան 2021-04-23
Բարև Ձեզ, հեռակա ուսուցման համակարգում տնտեսագիտության ֆակուլտետում ունենք <<Հաշվապահական հաշվառում>>, կարող եք դիմել,այո, վարձավճարը՝ 450 հազար ՀՀ դրամ:
Մարիամ 2021-04-21
Բարև ձեզ , կտրամադրե՞ք Դավթյան Նոնայի էլ.հասցեն։
Արցախի պետական համալսարան 2021-04-23
Բարև Ձեզ, nona-7979@mail.ru
Մարիա 2021-04-16
Բարև ձեզ։ Իրավաբանական ֆակուլտետի առկա և հեռակա կրթության վարձը ինչքա՞ն է։
Արցախի պետական համալսարան 2021-04-19
Բարև Ձեզ, հինգ հարյուր հազար ՀՀ դրամ:
Yana 2021-04-11
Բարև ձեզ, կասեք այս տարի երբ է լինելու պետական քննությունները՞
Արցախի պետական համալսարան 2021-04-12
Ամփոփիչ ատեստավորման քննություն, ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանություն`24.05.2021- 28.05.2021
Anna 2021-04-05
Բարև Ձեզ։ Ապրիլի 7-ը ոչ աշխատանքային՞ է լինելու թե ոչ։
Արցախի պետական համալսարան 2021-04-06
Բարև Ձեզ, ապրիլի 7-ը ոչ աշխատանքային է:
Գայանե 2021-04-02
Բարև Ձեզ։
Կներեք ,ինչպե՞ս կարող եմ կապվել ԱրՊՀ գրադարանի հետ ։
Արցախի պետական համալսարան 2021-04-02
Բարև Ձեզ, 097 23 39 44-ԱրՊՀ գրադարանի վարիչի հեռախոսահամարն է:
Yan 2021-03-04
Barev dzez,kaseq banasirakani Arka usucumy inch arje?
Արցախի պետական համալսարան 2021-03-05
Բարև Ձեզ, 250 000 ՀՀ դրամ:
Mariam Aslanyan 2021-02-28
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օգտվել գրադարանից, եթե ձեզ մոտ չեմ սովորում։
Արցախի պետական համալսարան 2021-03-01
Բարև Ձեզ, կարող եք ներկայանալ անձնագրով, սպասարկումը` ընթերցասրահում:
Նարեկ Ավշարյան 2021-02-14
Բարով ձեզ կասեք ՆԶՊ: Ընդունվելու համար ինչ քննություն պիտի տանք ։
Արցախի պետական համալսարան 2021-02-16
Բարև Ձեզ: Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում:
Кнара 2021-02-07
Здравствуйте, я закончила обучение у вас в 2015 г. с красным дипломом ( по специальности -Биология)Переехала в
Россию, где буду жить и работать, в связи с этим им нужно убедиться, что на период моего обучения была лицензия и аккредитация образовательного учреждения. Просьба, отправьте, пожалуйста, документы ( лицензию и аккредитацию) по электронной почте.
Արցախի պետական համալսարան 2021-02-08
Здравствуйте,можете найти нужную вам информацию в разделе <<Институциональная аккредитация>> нашего веб-сайта.
Diana 2021-02-06
Բարև ձեզ, կտա՞ք փորձուսուցման բաժնի պետի ձեռքի հեռախոսահամարը։ Կանխավ շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2021-02-08
Բարև Ձեզ: 097 29 18 68
Հարությունյան Արմինե 2021-02-05
Բարև ձեզ.Այս տարի 《Մաթեմատիկա և ֆիզիկա》բաժնի առկա ուսուցման անվճար բաժնում սովորելու համար ֆիզիկա առարկայի քննությունը պարտադի՞ր է, թե կարող է անցնել ատեստատի տարեկան գնահատականը,և արդյո՞ք չհանձնելը թերություն է հանդիսանում անվճար ընդունվելու հարցում։
Արցախի պետական համալսարան 2021-02-08
Բարև Ձեզ: Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել մեր կայքի <<Դիմորդ>> բաժնում:
Ալինա Գրիգորյան 2021-01-29
Բարև Ձեզ. Դիպլոմ վերականգնելու համար որ բաժին դիմել: Խնդրում ենք տրամադրել հեռախոսահամար մանրամասներ ճշտելու համար: Կանխավ շնորհակալություն...
Արցախի պետական համալսարան 2021-02-02
Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների.
ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:
Նախկինում դիպլոմների և դրանց կրկնօրինակների տրամադրումը իրականացվում էր համալսարանի գիտխորհրդի կողմից ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացնի, որ կորցրել է դիպլոմը, որից հետո այն պետք է ստանա՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի գումար վճարելով: ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր պատերազմի արդյունքում կորցրել են դիպլոմները, նրանց անվճար հիմունքներով կտրամադրվի կրկնօրինակը: Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը՝ ուսանողները կարող են ստանալ տեղեկանք՝ ԱրՊՀ կնիքով կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաև ԱրՊՀ-ից ստացած նրա ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը:
Ռեկտորին ուղղված դիմումում պետք է նշված լինի բնակության վայրը, որ թվականին է ընդունվել ու ավարտել, մասնագիտությունը, հեռախոսի համարը և կից ներկայացնել անձնագրի պատճենը: Օնլայն դիմելու համար կարող եք նկարի տարբերակով ուղարկել հետևյալ էլ. հասցեով` sharutyunyan74@mail.ru
Լիլիթ Հայրապետյան 2021-01-18
Բարև Ձեզ.Այս տարի ընդունելիության ի՞նչ քնություններ պետք է հանձնել ԱրՊՀ բանասիրական բաժին ընդունվելու համար և ի՞նչքան է շեմը
Արցախի պետական համալսարան 2021-01-19
Բարև Ձեզ, դեռ հաստատված չէ:
Էլինա Ն 2020-12-31
Բարև ձեզ, կտա՞ք Մարգարյան Լուսինեի ձեռքի հեռախոսահամարը,ուղղակի ձեր տված համարով զանգահարում եմ չի ստացվում։
Արցախի պետական համալսարան 2021-01-04
Բարև Ձեզ, 097 25 63 02
Հասմիկ Գրիգորյան 2020-12-30
Բարև ձեզ,եղբայրս պատերազմի մասնակից է եղել ու զինծառայող է։Զինվորական գրքույկով որ ներկայանանք հնարավո՞ր է վարձը 100%ով մուծվի։
Արցախի պետական համալսարան 2021-01-04
Բարև Ձեզ, պետք է դիմեք դեկանատ, համապատասխան տեղեկանք ներկայացնեք դեկանատ:
Նարե 2020-12-21
Բարև ձեզ։ Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի հեռակա կրթության վարձը ինչքա՞ն է։
Արցախի պետական համալսարան 2020-12-22
Բարև Ձեզ, 250 000 ՀՀ դրամ
Նարե 2020-12-09
Բարև ձեզ,կասե՞ք երբ են սկսվելու բանասիրական ֆակուլտետի հեռակայի ձմեռային կիսամյակի դասընթացները։
Արցախի պետական համալսարան 2020-12-10
Բարև Ձեզ, հունվարի 11-ից:
Պողոսյան Գալինա 2020-12-07
Բարև Ձեզ։ Ես հունվարի քննություններից հետո կկարողանա՞մ փաստաթղթերս տեղափոխել ԵՊՀ, արդյո՞ք ինձ կտրամադրեն ակադեմիակաը ու փաստաթղթերս։ Շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2020-12-10
Բարև Ձեզ, դեկտեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, ԱրՊՀ ֆեյսբուքյան էջով ռեկտորը հանդես կգա ուղիղ եթերով, որի ընթացքում կադրադառնա նաև այդ հարցին:
Նիկա 2020-12-03
Բարև ձեզ, ես բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի եմ,խմդրում եմ ինձ տրամադրեք դեկան Լ.Մարգարյանի հեռախոսահամարը դասընթացին վերաբերվող որոշակի տեղեկության համար։Կանխավ շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2020-12-10
+37447940443125
Շուշանիկ Մանուկյան 2020-09-23
Բարև Ձեզ, ԱրՊՀ ադմինիստրատիվ բաժնի հարգելի՛ աշխատակից։
Ես ԱրՊՀ մագիստրատուրայի ուսանող եմ, պատրաստվում եմ ստանալ մաթեմատիկայի մանկավարժի մագիստրոսական աստիճան։ Վերջին մի քանի օրերին անընդհատ փորձում եմ կապ հաստատել համալսարանի հետ, սակայն հեռախոսազանգին չեն պատասխանում։ Խնդրում եմ ինձ տրամադրել ամբիոնից ինչ֊որ մեկի հեռախոսահամարը, ով կկարողանա իմ հարցերին պատասխանել կամ պրն․ Առաքելյանի հեռախոսահամարը։
Կանխավ շնորհակալ եմ,
Հարգանքով՝ Շուշանիկ
Արցախի պետական համալսարան 2020-09-24
Բարև Ձեզ, 097 21 71 81 -Առաքելյան Ռ.
Միլենա Ավետիսյան 2020-09-22
Ինչպե՞ս կարող եք մանրամասնորեն ծանոթանալ այդ կրթական ծրագրին, ճյուղեր ունի թե ոչ, ժամանակահատվածը ինչքան է տևում և այլն
Արցախի պետական համալսարան 2020-09-22
Կրթական ծրագիրը բակալավրիատի աստիճանում տևում է 4 տարի, մագիստրատուրայում` երկու տարի, կրթական ծրագիրը կոչվում է<<Լրագրություն>>, այլ ճյուղեր չունի:
Միլենա Ավետիսյան 2020-09-20
Բարև Ձեզ, Արցախում լրագրության ֆակուլտետում ի՞նչ բաժիններ կան ։
Արցախի պետական համալսարան 2020-09-22
Բարև Ձեզ, գործում է <<Լրագրություն>> կրթական ծրագիրը:
Միլենա Ավետիսյան 2020-09-20
Անվճար ընդունվելու համար առնվազն ինչքա՞ն միավոր պետք է վերցնել , հատուկ շեմ կա ՞։
Արցախի պետական համալսարան 2020-09-22
Այս տարի բակալավրիատի առկա ուսուցման համակարգում ուսուցումն անվճար է:
Աշոտ 2020-09-16
Ինչ քննություն պետք է հանձնել իրավաբանական ընդունվելու համար
Արցախի պետական համալսարան 2020-09-17
Այցելեք մեր կայքի <<ԴԻմորդ>> բաժին, Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հրապարակված է, իսկ գալիք ուստարվանը կհրապարակենք, երբ հրամանը լինի:
Մանե 2020-08-30
Բարև ձեզ.Արցախի պետական համալսարանում կա՞ արդյոք օտար լեզուների բաժին։
Արցախի պետական համալսարան 2020-08-31
Բարև Ձեզ, այո, կա։
A 2020-08-27
Բարև Ձեզ ։ Ուսանողական հանրակացարանի սենյակները երբ են բաժանելու՞
Արցախի պետական համալսարան 2020-08-27
Բարև Ձեզ, շաբաթ օրը` օգոստոսի 29-ին, ժամը 9:00-ից:
Մասիս 2020-08-22
Բարև Ձեզ ԱրՊՀ անվճար կրթական համակարգը որ կուրսերի վրա է տարածվում, արդյո՞ քորենքն ունի հետադարձ ուժ
Արցախի պետական համալսարան 2020-08-23
Բարև Ձեզ, բակալավրիատի առկա ուսուցման համակարգի բոլոր կուրսերի ուսուցումն ընթացիկ ուստարում անվճար կլինի
Syuzi A 2020-08-20
Barev cez.ichu heraka @ndunvacnaeri cucak@ cheq gcum cer kayqej?
Արցախի պետական համալսարան 2020-08-20
Բարև Ձեզ, www.asu.am կայքի Դիմորդ բաժնում առկա են ընդունելության քննությունների արդյունքները։
Թինա 2020-08-18
Իսկ որտե՞ղ կարող ենք տեսնել հայոց լեզվի հեռակա ընդունվածների անվանացանկը։
Արցախի պետական համալսարան 2020-08-20
Բարև Ձեզ, www.asu.am կայքի Դիմորդ բաժնում։
Ինեսսա 2020-08-18
Բարև ձեզ երբվանից պետք է դիմում ներկայացնենք հեռակայից ռկա տեղափոխելու համար և երբվանից է քննությունները լինելու
Արցախի պետական համալսարան 2020-08-20
Բարև Ձեզ, ուսումնական տարվա հաջորդող կամ նախորդող երկու շաբաթվա ընթացքում կարող եք ներկայացնել դիմումը, հետո Ձեզ կասեն քննության օրերը։
Misha 2020-08-17
Barev dzez.isk erba aspiranturaji yndunelutyan qnnutyunnery linelu?
Արցախի պետական համալսարան 2020-08-18
Բարև Ձեզ, դեռ չի որոշվել, հետևեք մեր հայտարարություններին, կհրապարակենք:
Anna 2020-08-16
Barev cez.hayoc lezu ev grakanutyan heraka qnnutyan hamar qani miavor piti havaqenq vor ancnenq?
Արցախի պետական համալսարան 2020-08-16
Բարև Ձեզ, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 097 252550, ընդունող հանձնաժողովի պատասխանատուին։
Լիլիթ 2020-08-15
Բարև Ձեզ, ճարտարագիտության ֆակուլտետ կա՞ ԱրՊՀ֊ում, եթե այո, ապա ի՞նչ առարկաներ են պահանջվում 2022թ. կրթական ուս. տարվա ընդունելություն համար։ Շնորհակալություն
Արցախի պետական համալսարան 2020-08-16
Բարև Ձեզ, ճարտարագիտության ֆակուլտետ ԱրՊՀ-ում չկա։
Լուսի 2020-08-14
Բարև ձեզ,ուսանողների դասերը օնլայն ե՞ն լինելու,թե՞ ոչ։
Արցախի պետական համալսարան 2020-08-16
Բարև Ձեզ, դեռ այդ մասին որոշում չկա, հետևեք մեր հայտարարություններին, կտեղեկացնենք։
Gohar Gabrielyan 2020-08-11
Բարև Ձեզ։Կենսաբանության բաժին ընդունվելու համար ի՞նչ քննություններ պետք է հանձնեն։(և անվճար և վճարովի)
Արցախի պետական համալսարան 2020-08-12
Բարև Ձեզ: Այս տարվա համար կենսաբանություն:
Եղոյան Սոֆյա 2020-08-07
Իսկ Կներեք էլի եթե հեռակա եմ տալիս իմ որակական գնահատականն էլ 16 է այսինքն անվճար է լինելու՞։
Ու կասեք ինչ հասցեով պիտի 1500 դրամը վճարեմ
Արցախի պետական համալսարան 2020-08-07
Բարև Ձեզ, վճարումը <<Արցախբանկ>> ՓԲԸ Արցախի պետական համալսարանի հաշվեհամարին, հեռակա մագիստրատուրա չունենք այս տարի, իսկ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգը, այո, վճարովի է:
Misha 2020-08-06
Knerek iharke, bajc hnaravor che ardjoq aspirantura yndunvelu hamar harcashareri elektronajin tarberak dnel kanqejum kam voreve elektronajin hartakum, hashvi arnelov nerkajis iravichaky ev dem ar dem shpvelu krchatman anhrajeshtutyuny? Shnorhakalutyun))
Արցախի պետական համալսարան 2020-08-07
Բարև Ձեզ, կայքի <<Դիմորդ>> բաժնում տեղադրված է ասպիրանտուրայի ընդունելության քննությունների հարցաշարը:
Firstname Lastnam 2020-07-31
Իսկ ինչի հայտարարություններ բաժնի թափուր աշխատատեղեր հայտարարության էջը չի բացվում։
Արցախի պետական համալսարան 2020-07-31
Բարև Ձեզ, այս պահի դրությամբ թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն չկա:
Եղոյան Սոֆյա 2020-07-31
Բարև ձեզ հեռակա ընդունվելու համար պետքա օնլայն հայտ լրացնե՞նք ստացիոնարի նման թէ ոչ
Արցախի պետական համալսարան 2020-08-06
Բարև Ձեզ, ոչ, ԱրՊՀ հեռակա ուսուցման համակարգի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ԱրՊՀ վարչական մասնաշենքի առաջին հարկում:
Եղոյան Սոֆյա 2020-07-31
Ու մի բան էլ հարցնեմ էլի Արպհ - ում եթե վճարովի համակարգով անցնեմ սեպտեմբերի մեկից միևնույն է անվճարա լինելու չէ՞
Արցախի պետական համալսարան 2020-08-06
Բարև Ձեզ: Ըստ տարածված հայտարարության` եթե առկա ուսուցման համակարգում եք ընդունվել, այո:
Եղոյան Սոֆյա 2020-07-30
Իսկ եթե հեռակա կարգով կառավարում բաժին տամ Թղթերս կարող եմ՞ մյուս տարի ստացիոնար սովորել նույն բաժինը թե էլի քննություն պիտի տամ
Արցախի պետական համալսարան 2020-07-31
Բարև Ձեզ, մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք (047) 95 09 47 ; (097) 25 25 50 հեռախոսահամարներով:
Ангелина Пашаян 2020-07-30
Barev dzez ete xntrem dzer heraka bajiner@ kuxarkeq kam aseq eli vortexov karam nayem
Արցախի պետական համալսարան 2020-08-10
Բարև Ձեզ, մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք (047) 95 09 47 ; (097) 25 25 50 հեռախոսահամարներով:Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ կայքի <<Դիմորդ>> բաժնում:
Anna. Harutyunyan 2020-07-29
Barev cez karoxeq asel arka usucman hamar inch txter petqe. Handnven ev minchev erb e jamket@
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Բարև Ձեզ, առկա ուսուցման ընդունելության փուլն ավարտվել է, հիմա կարող եք դիմել հեռակա ուսուցման համակարգի ընդունելության համար։
Sasha 2020-07-29
Barev dzez. Erba aspiranturaji hamar dimelu jamketnery ev vortex karox enq canotanal yndunelutyan qnnutyunneri harcasharin?
Արցախի պետական համալսարան 2020-08-10
Բարև Ձեզ,փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 20–ը: Հարցաշարերը կարող եք վերցնել գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության բաժնից կամ մեր կայքի <<Դիմորդ>> բաժնից:
Արփի 2020-07-28
Հայոց լեզվի և գրականության հեռակայի քննության թեստի նմուշը ինչպես կարող ենք ձեռք բերել մինչև քննության օրը?
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Բարև Ձեզ, ընդունելության հետ կապված հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 097252550 հեռախոսահամարով։
Firstname Lastname 2020-07-28
Ի՞նչ թափուր աշխատատեղեր կան։
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Բարև Ձեզ,թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ ենք տարածում, հետևեք մեր հայտարարությունների բաժնին, երբ մասնագետի անհրաժեշտություն լինի, հայտարարությունը տարածելու ենք ԱրՊՀ պաշտոնական կայքով և ֆեյսբուքյան էջով։
Եղոյան Սոֆյա 2020-07-27
Բարև ձեզ եթե ես հիմա հեռակա Հայոց լեզվի քննության տամ ընդունվեմ կարող եմ մյուս տարի փոխվեմ ստացիոնար բայց կառավարում բաժինը առանց քննության
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Բարև Ձեզ, ոչ։
Huy Cong 2020-07-26
What is the medium language(s) of instruction of the university?
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Armenian language
Արմինե Գրիգորյան 2020-07-26
Բարև ձեզ,իսկ հեռակայի 1 կուրսի դասերը հեռավար ե՞ն լինելու։
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Բարև Ձեզ, դեռ հայտնի չէ։
Միրզոյան Արմեն 2020-07-26
Իսկ ձեր մոտ 9ից որ դուրս ես գալիս կարաս սովորեզ?
Արցախի պետական համալսարան 2020-07-29
Բարև Ձեզ, ոչ։
Հասմիկ 2020-07-25
Իսկ ընդունելության համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք։
Արցախի պետական համալսարան 2020-07-25
Բարև Ձեզ, կայքի «Դիմորդ» բաժնում սեղմեք համապատասխան հայտարարության տողի վրա, տեքստը կբացվի, այնտեղ նշված են փաստաթղթերը։
Ալյոնա Գասպարյան 2020-07-24
Բարև ձեզ ԱՐՊհ֊ի ֆեյսբուքյան էջում տեսել եմ հայտարարված է մրցույթ վճարովի առկա բաժինների, համար կմանրամասնռք ՝երբ կարոխ ենք հանձնել քննություն հայոց լեզու և գրականություն բաժին ընդունվելու համար , կան սահմանափակումներ դիմորդների համար և երբ է լինելու քննությունը ։
Արցախի պետական համալսարան 2020-07-25
Բարև Ձեզ, մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք հայտարարությունում նշված հեռախոսահամարով կամ էլ դիմեք ԱՀ ԿԳՄՆ-ին կամ ԳԹԿ-ին:
Գայանե Գրիգորյան 2020-07-22
Բարև Ձեզ, խնդրում եմ իրավագիտության հեռակա մագիստրատուրայի վարձի չափը ասեք, և ինչպես ձեռք բերեմ հարցաշարը։
Արցախի պետական համալսարան 2020-07-23
Բարև Ձեզ, այս տարի տվյալ մասնագիտացումը մագիստրատուրայում հեռակա ուսուցմամբ չկա, առկայի տարեկան վարձավճարը՝ 500 հազար ՀՀ դրամ։ Ձեր էլեկտրոնային հասցեն թողեք, հարցաշարը կուղարկենք կամ Ձեր հարցը գրեք մեր ֆեյսբուքյան էջին, այնտեղով ուղարկենք։
Հասմիկ 2020-07-22
Բարև ձեզ,որ խնդրեմ կասե՞ք անվճար ուսուցումը հեռանային էլ է վերաբերվում։
Արցախի պետական համալսարան 2020-07-23
Բարև Ձեզ, ոչ, միայն առկա ուսուցման համակարգին է վերաբերում։
Andrey Aleksanyan 2020-07-20
Բարև Ձեզ,նզպ արարկայի քննությունը բանավոր ա թե գրավոր
Արցախի պետական համալսարան 2020-07-23
Բարև Ձեզ, այդ հարցը քննարկման փուլում է, այս պահին դեռ հայտնի չէ։
RUZANNA PETROSYAN 2020-07-20
Բարև Ձեզ ԱՀ պետական համալսարանում մագիստրատուրան քիմիայի բաժին ունի, և ՀՀ քաղաքացու համար ուսումը վճարովի է թե ոչ
Արցախի պետական համալսարան 2020-07-23
Բարև Ձեզ, այս տարի «Քիմիա» մասնագիտացում չկա մագիստրատուրայում, իսկ անվճար ուսուցման մասին դեռ օրենքը չի հրապարակվել,հայտնի չէ։
Ինեսսա 2020-07-20
Բարև ձեզ, հեռակայից առկա տեղափոխվելու համար դիմումը ,երբ պետք է ներկայացնենք ։
Արցախի պետական համալսարան 2020-07-23
Բարև Ձեզ, ուսումնական տարվա մեկնարկի նախորդող կամ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում։
Մարիամ 2020-07-17
Բարև Ձեզ, ինչպե՞ս ու ե՞րբ կարող ենք իմանալ թե որ բաժինն ենք ընդունվել միասնական քննության շեմը հաղթահարելուց հետո
Արցախի պետական համալսարան 2020-07-18
Բարև Ձեզ, կայքի Դիմորդ բաժնում հրապարակված է
Ավանեսյան Էլինա 2020-07-11
Բարև ձեզ կասեք նկարչություն ֆակուլտետի առկա ուսուցումը ինչ արժե
Արցախի պետական համալսարան 2020-07-13
Բարև Ձեզ, 250 հազար դրամ։
Anushavan Nersisyan 2020-07-10
Barev dez erb karox enq lucarq haznel
Արցախի պետական համալսարան 2020-07-13
Բարև Ձեզ, օգոստոս ամսին։
Հասմիկ 2020-07-10
Բարև ձեզ,կասե՞ք Նախադպրոցականի վարձավճարը։
Արցախի պետական համալսարան 2020-07-13
Բարև Ձեզ, տարրական մանկավարժություն և մեթոդիկա- տարեկան վարձավճարը՝ 250 հազար դրամ։
Արտիկլ Ավագյան 2020-07-04
Բարև ձեզ, հեռակա ուսուցման համար ե՞րբ կսկսվի քննությունները։
Արցախի պետական համալսարան 2020-07-06
Բարև Ձեզ, դեռ որոշված չէ, հետևեք մեր հայտաարարություններին, կտարածենք, երբ որոշում կայացվի:
Մկրտչյան Խնուշ 2020-06-24
Բարև ձեզ,Հայաստանի քաղաքացիներին է՞լ է վերաբերվում անվճար ուսուցումը
Արցախի պետական համալսարան 2020-06-25
Բարև Ձեզ, այդ հարցով դիմեք ԱՀ ԿԳՄ նախարարությանը:
Վիկտորիա 2020-06-17
Barev szez,Magistraturayi yndunelutyan qnnutyan harcashary ka kayqum?
Արցախի պետական համալսարան 2020-06-25
Բարև Ձեզ, հարցաշարը կարող եք վերցնել համապատասխան ամբիոնից կամ մագիստրատուրայի բաժնից:
Արարատ Հայրիյան 2020-06-15
erb e linelu magistraturayi @ndunelutyun@ arka usucman hamar????
Արցախի պետական համալսարան 2020-06-25
Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. մասնագիտությունների ցանկը` այստեղ:
Ծանոթություն. փաստաթղթերն ընդունվում են ուսուցման անվճար համակարգի համար ս.թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 10-ը , իսկ ուսուցման վճարովի համակարգի համար՝ ս.թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 20-ը:
Քննությունները կկազմակերպվեն ս.թ. օգոստոսի 24-ից մինչև 28-ը:
Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման անվճար համակարգի անցումային շեմ է համարվում 16 միջին որակական գնահատականը:
Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման վճարովի համակարգի անցումային շեմ է համարվում 13 միջին որակական գնահատականը:
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները,
3 լուսանկար (3×4) չափսի,
անձնագրի պատճենը,
ինքնակենսագրություն,
հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում)
զինվորական գրքույկի պատճենը,
փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից, վճարված գումարը վերադարձման ենթակա չեն:
Արագակար
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել 0479 5 01 67 հեռախոսահամարին:
Արտյոմ Վերդյան 2020-06-06
Բարև Ձեզ ինչպես օնլայնով լրացնեմ բուհ ընդունվելու համար դիմում հայտը?
Արցախի պետական համալսարան 2020-06-08
Բարև Ձեզ, ընդունելության հարցերով այս տարի զբաղվում է ԳԹԿ-ն, կարող եք դիմել ԱՀ ԿԳՄ նախարարությանը:
Արուս Զաքարյան 2020-06-05
Բարև ձեզ ես շջանավարտ եմ և ուզում եմ ընդուվել Բանասիրական ֆալուլտետ կարողեք ասել օնլայն պետք է հայտ ուղարկեմ թե դիմեմ համալսարան
Արցախի պետական համալսարան 2020-06-08
Բարև Ձեզ, ընդունելության հարցերով այս տարի զբաղվում է ԳԹԿ-ն, կարող եք դիմել ԱՀ ԿԳՄ նախարարությանը:
Արարատ Հայրիյան 2020-05-29
մագիստրատուրայի ընդունելությունը երբ է լինելու և ինչ է հարկաոր
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, դեռ որոշում չկա, հետևեք մեր հայտարարություններին, կտեղեկացնենք:
Անի Գուլյան 2020-05-29
Բարև Ձեզ, մագիստրատուրա զբոսաշրջություն բաժին ընդունվելու համար ի՞նչ քնություններ պետք է հանձնել։
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ: Մագիստրատուրայում<<Զբոսաշրջություն>> մասնագիտացում չունենք:
Եղոյան Սոֆյա 2020-05-28
Բարև ձեզ մի բան հարցնեմ էլի ես ուզում եմ սովորեմ Արցախի պետական համալսարանի կառավարում բաժինը ինձ պետք են ընդունելության հարցերը ո՞վ կարող է օգնել է
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, ընդունելության հարցերով դիմել ԳԹԿ-ին:
Ani Abrahamyan 2020-05-27
barev dzez,knereq iravabanutyun @ndunvelu hamar qani qnnutyun petq e handznenq
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, այցելեք կայքի <<Դիմորդ>> բաժին, այնտեղ կգտնեք Ձեր հարցի պատասխանը:
Պարգև Զաքարյան 2020-05-23
Բարև ձեզ խնդրում եմ կասեք իրավաբանական ֆակուլտետի առկա բաժնի վարձը ի՞նչ արժե.
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, 500 000
Anushavan Nersisyan 2020-05-20
Minchev erb karox enq vcharel usman varder@ heraka usucman 2 rd kursem
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, պարապմունքների մեկնարկից 10-օրյա ժամկետում:
Anushavan Nersisyan 2020-05-20
Barev dez usman varderi mucman verchnajamket@ erba heraka uscmana
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, պարապմունքների մեկնարկից 10-օրյա ժամկետում:
Anushavan Nersisyan 2020-05-20
Barev dez usman varderi mucman verchnajamket@ erba heraka uscmana
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, պարապմունքների մեկնարկից 10-օրյա ժամկետում:
Անի Հարությունյան 2020-05-13
Բարև ձեզ, իմ աշակերտը ավարտում է 12-րդ դասարանը և ցանկանում է ընդունվել ԱրՊՀ-ի զբոսաշրջություն բաժինը։ Մեր դպրոցում երկու տարի չի դասավանդվել ռուսաց լեզու։ Իսկ ընդունելության համար անհրաժեշտ էր ատեստատի գնահատականը։ Սակայն գնահատական չի լինելու ատեստատում, քանի որ այդ այդ առարկայից քննություն չի հանձնելու։ Ինչպե՞ս կարող ենք այս հարցին լուծում տալ՝ հօգուտ աշակերտի։ Նախապես շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2020-05-14
Բարև Ձեզ, ընդունելության հետ կապված հարցերով դիմեք ԱՀ ԿԳՍ նախարարություն կամ ԳԹԿ:
Մերի Գալստան 2020-05-04
Բարև Ձեզ,որ խնդրեմ կարող եք ասել թե այս տարի համալսարան ինչպես պետք է գործերը տանք։
Արցախի պետական համալսարան 2020-05-06
Բարև Ձեզ, այդ հարցով դիմեք ԳԹԿ-ին:
Malena 2020-05-01
Բարև ձեզ 1-ին կուրսի ուսանողներին էլ պետք է մինչև մայիսի 10 տան իրենց վարձավճարները
Արցախի պետական համալսարան 2020-05-06
Բարև ձեզ, այո:
Ինեսսա 2020-04-29
Հեռակաի դասերը երբ և ինչպես է կազմակերպվելու ? ւ
Արցախի պետական համալսարան 2020-04-29
Հեռակա ուսուցման համակարգի վերաբերյալ դեռ նոր որոշում չի կայացվել, հետևեք ԱրՊՀ պաշտոնական հայտարարություններին, կտեղեկացնենք մեր կայքով և ֆեյսբուքյան էջով։
Ռայա 2020-04-10
Բարև ձեզ, երբ են մեկնարկում հեռակայի դասերը
Արցախի պետական համալսարան 2020-04-17
Բարև Ձեզ, դեռ նոր որոշում չկա, լինելու դեպքում կտեղեկացնենք մեր կայքով և ֆեյսբուքյան էջով, հետևեք ԱրՊՀ պաշտոնական հայտարարություններին:
Տաթևիկ Նուրիջանյան 2020-04-01
Բարև ձեզ, կասե՞ք համալսարանը որևէ կապ ունի Բասկերի երկիր թագավորական համալսարանի հետ և եթե այո ապա, որ դասախոսներն են նրանց հետ աշխատում:
Արցախի պետական համալսարան 2020-04-06
Բարև Ձեզ, համագործակցության հուշագիր կա կնքված, սակայն ներկայումս ակտիվ չէ այդ համագործակցությունը:
Ալյոնա Գասպարյան 2020-03-11
Բարև ձեզ, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել այս մրցույթին մասնակցելու համար ։
_____________________________
Հայաստանի Հանրապետությունում գործող Հայ կրթական հիմնարկությունը վճարովի համակարգում սովորող ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2020-2021թթ. նոր ուսումնական տարվա համար:
Արցախի պետական համալսարան 2020-03-13
Բարև Ձեզ, հայտարարության տեքստում կոնտակտային տվյալներ կան` հեռախոսահամար և էլ. փոստի հասցե, Ձեր հարցերն ուղղեք այդ հասցեով կամ զանգահարեք տվյալ հեռախոսահամարին:
Տաթև Դավթյան 2020-02-24
Բարև ձեզ: Ես Երևանի Պետական Համալսարանի ուսանողուհի եմ, բայց ցանկանում եմ ԱրՊՀ-ի կողմից կազմակերպված շարադրության մրցույթին մասնակցել: Կասե՞ք դա հնարավոր է,կանխավ շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2020-02-28
Բարև Ձեզ: Այդ հարցին չենք կարող պատասխանել, քանի որ մենք չենք կազմակերպում մրցույթը: Հարցրեք մրցույթը կազմակերպող կազմակերպությունից` «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունից: Մրցույթին ներկայացվող շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել artsakh.leac@gmail.com էլեկտրոնային փոստին:
Տաթւ 2020-02-13
Բարւ Ձեզ...Եթե Դիմորդի հայրը նախկինում Սպա էր,Թոշակի էր անցել,սակայն մահացել է Դիմորդը կարո՞ղ է անվճար կրթություն ստանալ։
Արցախի պետական համալսարան 2020-02-17
Բարև Ձեզ, եթե մահացածը զոհվածի կարգավիճակ ունի, ապա նրա երեխայի ուսումն անվճար է, եթե ոչ, ապա որպես միակողմանի ծնողազուրկ կիրառվում է մասնակի զեղչ:
Սիրանուշ Բաղումյան 2020-02-04
Բարև Ձեզ, եթե խնդրեմ ինձ կասեք մագիստրատուրայում ինչ ծրագրեր ունեք? մասնավորապես ինձ հետաքրքրում է հնագիտությունը: Շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2020-02-10
Բարև Ձեզ, «Հնագիտություն» մասնագիտություն չունենք:
Արմեն Թադևոսյան 2020-01-30
Բարև Ձեզ։
Ասեք խնդրեմ, ո՞ր իրավական նորմատիվ փաստաթղթով է հիմնավորվում Արցախի Պետական Համալսարանի դիպլոմի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում։
Շնորհակալություն
Արցախի պետական համալսարան 2020-02-10
Բարև Ձեզ, այդ հարցով դիմեք Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարարությանը:
Լուիզա Հարությունյան 2020-01-22
բարև Ձեզ խնդրու եմ ասեք Զբոսաշրջություն բաժնի տարեկան ուսման վարձը
Արցախի պետական համալսարան 2020-01-23
Բարև Ձեզ, 350 000 դրամ:
Tsaghkuhi 2020-01-21
Բարև Ձեզ։ Ուսանողը զորակոչվելուց հետո ի՞նչ պետք է անել տարկետում ձեւակերպելու համար ։Կանխավ շնորհակալություն ։
Արցախի պետական համալսարան 2020-01-23
Բարև Ձեզ, տեղեկանք զինկոմիսարիատից, անձնագրի պատճեն և դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ, որպեսզի ձևակերպեն ակադեմ. արձակուրդը:
Աննա 2019-12-04
Խնդրում եմ ասեք, որ կուրսային աշխատանքի պաշտպանությունը ամսի 13֊ն է , հնարավոր է աշխատանքը ամբիոն հանձնել նույն օրը կամ 2 օր առաջ ՞
Արցախի պետական համալսարան 2019-12-11
Ըստ կարգի` դասընթացային /կուրսային/ աշխատանքը պետք է ամբիոն հանձնել պաշտպանությունից 7 օր առաջ:
Lena 2019-11-22
Բարև Ձեզ։Նարեկացու 2 րդ կուրսից կարո՞ղ ենք տեղափոխվել պետական նույն բաժին ։
Արցախի պետական համալսարան 2019-11-27
Բարև Ձեզ, կարող եք, մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժին:
Գաբրիելյան 2019-11-15
Բարև Ձեզ։Մեթոդիկայից հոգեբանություն տարբերության քննությունները որոնք են։
Արցախի պետական համալսարան 2019-11-18
Բարև Ձեզ, դիմեք դեկանատ:
Մարիաննա Զաքարյան 2019-11-09
Բարև ձեզ, ինչպես կարելի է էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել ՆԶՊ հարցաշար, ուսուցչի ընդունելության քննության համար
Արցախի պետական համալսարան 2019-11-11
Բարև Ձեզ, դիմեք ԿԳՍ նախարարություն
Գոհար Գաբրիելյան 2019-11-08
Բարև Ձեզ։խմդրում եմ ասեք ,եթե Նարեկացի համալսարանը ավարտում են (մեթոդիկա բաժինը),ավարտելոըց հետո պետական համալսարան ընդունվելու համար քննություն պիտի՞ հանձնեն։Եվ ո՞ր կուրսից են շարունակում։
Արցախի պետական համալսարան 2019-11-11
Բարև Ձեզ, եթե քոլեջն եք ավարտել, ապա տարբերությունները հանձնելուց հետո հեռակա` 2-րդ կուրս, եթե բակալավրիատն եք ավարտել, ապա տարբերությունները հանձնելուց հետո կարող եք ընդունվել 2-րդ կուրս և առկա, և հեռակա ուսուցման համակարգ` ըստ Ձեր ցանկության:
Անի 2019-10-10
ղջունում եմ Ձեզ։
Ես Անի Հարությունյանն եմ, 2017 թվականից ցայսօր հանդիսանում եմ ԵՊՀ-ի փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի հայցորդ ՝ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։ Գիտական ղեկավարս է փիլ.գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։ Վերջին չորս տարիներին աշխատում եմ Վանաձորի պետական համալսարանի փիլիսոփայության ու քաղաքագիտության ամբիոնում որպես դասախոս։
Ցանկություն ունեմ գիտական հոդված տպագրել ԱՊՀ-ի «Գիտական տեղեկագիր» հանդեսում։
Մեծապես խնդրում եմ հուշել՝ արդյոք կարո՞ղ եմ հիմա ուղարկել Ձեզ այն՝ համապատասխան պահանջների ներկայացմամբ։
Անչափ շնորհակալ եմ արձագանքի համար։
Արցախի պետական համալսարան 2019-10-11
Բարև Ձեզ, այո, կարող եք ուղարկել հետևյալ հասցեով` printery.asu@mail.ru և տեղեկացնել խմբագիր Վալերի Ավանեսյանին: Հեռ.` 0972241146:
Թամարա Մարուքյան 2019-09-20
Բարև Ձեզ ։ Խնդրում եմ ինձ տեղեկատվություն հաղորդեք նոյեմբերի 3-5-ը կայանալիք ուսանողական գիտաժողովի մասնակցության և դրա հայտի ուղարկման վերաբերյալ։ Նախապես շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2019-09-23
Բարև Ձեզ: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 097 12 06 12-ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ` Աննա Գասպարյան:
H.Yeritsyan 2019-09-17
Можно,пожалуйста, e-mail или рабочий телефон заведующей кафедрой философии или политологии. На сайте нет актуальной информации.
Արցախի պետական համալսարան 2019-09-17
Вы можете позвонить на кафедру истории и политологии по телефону 047 94 04 43*138
Arevik Hovsepyan 2019-09-11
Barev dzes,kneres vorqan e hogebanutyun bajni vardz@?(heraka)
Արցախի պետական համալսարան 2019-09-11
Բարև Ձեզ, այս տարվանից 250 հազար ՀՀ դրամ, իսկ նախկինում` 300 հազար դրամ:
Լուսինե 2019-09-06
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել թե որքա՞ն է իրավագիտության ֆակուլտետի և հաշվապահության ֆակուլտետի վճարները։
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, իրավագիտության վարձավճարը` 500 հազար դրամ, հաշվապահության վարձավճարը` 450 հազար դրամ:
adeniyi olayemi J 2019-09-05
my name is Adeniyi Olayemi from Nigeria , and i will like to apply for degree program me as international student from your colleges, kindly send me admission for to fill as PDF, Thanks
Արցախի պետական համալսարան 2019-09-11
The learning process at Artsakh State University is carried out in Armenian. If you are interested we can send application for admission to your e-mail.
Երջանիկ Սարգսյան 2019-09-05
Բարև Ձեզ Ես Արցախի պետական համալսարանի ուսանող եմ հանդիսացել ։ 1 Կուրսը չավարտած մեկնել եմ ծառայության այժմ ուսում եմ շարունակել բայց տնտեսագիտություն ֆակուլտետում ։ Նախկինում Պատմություն Իրավաբանություն բաժնում եմ եղել
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ: Պետք է գաք դիմեք Ուսումնական մաս, Ձեր անձնական տվյալները ներկայացնեք, հավելյալ հարցեր կան, որոնց անմիջական պետք է պատասխանեք:
Maria Hakobyan 2019-09-05
Barev dzez,Fizika bajni tarekan vardz@ inchqan e?
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, 250 հազար ՀՀ դրամ:
Լիլյա 2019-09-05
Որպես ազատ ունկնդիր, ամսի քանիսից կարող ենք դիմում գրել և մասնակցել դասերին։
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, հենց այսօրվանից էլ կարող եք գալ և գրել:
Ռայա Խաչատրյան 2019-09-01
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք սեպտեմբերի 3-ին հեռակայի առաջին կուրսի ուսանողները նույնպես պիտի ներկայանան համալսարան։Շնորհակալություն․
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, ոչ: Հեռակա 1-ին կուրսի պարապմունքները կմեկնարկեն սեպտեմբերի 23-ին:
Siran Grigoryan 2019-08-26
Բարև Ձեզ կարող եք ասել այս տարի դասերը Սեպտեմբերի 1_ից է սկսվում թե 3_ից։
Արցախի պետական համալսարան 2019-08-28
Բարև Ձեզ, սեպտեմբերի 3-ից:
Yelena 2019-08-26
Ciakanciakan iravunq ev datavarutyun herakan kaseq vchary?
Արցախի պետական համալսարան 2019-08-28
Ունենք <<Քրեական իրավունք և դատավարություն>> մասնագիտություն, տարեկան վարձավճարը 500 000 ՀՀ դրամ:
Ռայա Խաչատրյան 2019-08-20
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք հեռակայ քննությունների օրերը ։
Արցախի պետական համալսարան 2019-08-23
19.08.2019-22.08.2019
Քննությունների հանձնման հավելյալ օր է սահմանվել օգոստոսի 28-ը:
Armen Avanesyan 2019-08-19
Բարև ձեզ,որ օգոստոսում լիկվիդ են հանձնում , հնարավոր է չգնալ և սեպտեմբերում հանձնել՞՞
Արցախի պետական համալսարան 2019-08-19
Բարև Ձեզ, լուծարքի վերջին շրջանը ուսումնական պլանով հաստատված է անցկացնել օգոստոս ամսում: Սեպտեմբեր ամսում հնարավոր չէ:
Anna Hayrapetyan 2019-08-17
Բարև ձեզ, կցանկանայի իմանալ որքան է բանասիրական ֆակուլտետի ուսման վարձը․
Արցախի պետական համալսարան 2019-08-19
Բարև Ձեզ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարեկան վարձավճարը` 250 000 դրամ:
Բալայան Սամվել 2019-08-15
Բարեվ ձեզ!1 կուրսի ուսման վարձի վճարման կարգը և ժամկետները կգրեք
Արցախի պետական համալսարան 2019-08-19
Բարև Ձեզ, հոկտեմբեր ամսում պետք է վճարել առաջին կիսամյակի վարձավճարը: Համապատասխան դեկանատից կարող եք տեղեկանալ նաև մյուս մանրամասներին:
Սահակյան Սուսաննա 2019-08-10
Բարև Ձեզ։ Կցանկանայի իմանալ ինչքան է կենսաբանության ֆակուլտետի վճարը։
Արցախի պետական համալսարան 2019-08-12
«Կենսաբանություն» մասնագիտության տարեկան վարձավճարը` 250 000 դրամ:
Anna Hayrapetyan 2019-08-06
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք ինչքանա բանասիրական ֆակուլտետի վճարը․
Արցախի պետական համալսարան 2019-08-08
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարեկան վարձավճարը` 250 000 դրամ:
Yesayan Sofya 2019-08-01
barev dzez.kaseq texekutyun 28ic-03@ ancacvox cambar masin?kap chka? zangel cchenq karoxanum .wafay ka?texekutyun chnenq.es cnox em
Արցախի պետական համալսարան 2019-08-01
Բարև Ձեզ: Զանգեք 097 50 50 30:
Գևորգ 2019-07-31
Barev cez es henm erevan gorcm anum ..meng ogostosin kanchacn ilal ver kyam en qnutyunes tam.mekel mayisum@ varcs tvac chm ilal....meng es karumchm kyam ..ver kyam vech .mna hunvarin kyam karoxa tusqcac inin
Արցախի պետական համալսարան 2019-08-01
Բարև Ձեզ: Զանգեք 047 95 17 24:
David 2019-07-23
Բարև ձեզ ։կարող եմ իմանալ իրավագիտություն անվճար ընդունվելու դեպքում ինչքան նպաստ եմ ստանալու ամսեկան
Արցախի պետական համալսարան 2019-07-25
Բարև Ձեզ, գերազանցության համար` ութ հազար դրամ, սովորական կրթաթոշակ` հինգ հազար դրամ, իսկ եթե գյուղից եք, ավելանում է հինգ հազար հինգ հարյուր դրամ հավելավճար:
Աննա Ավանեսյան 2019-07-22
Բարև ձեզ։Օգոստոսում որ լիկվիդ են հանձնում, երբ են հանձնում ՞,կա օր կոնկրետ՞
Արցախի պետական համալսարան 2019-07-25
Բարև Ձեզ, օգոստոսի 20-ից 26-ը:
Աննա Ավանեսյան 2019-07-17
Բարև ձեզ։Կներեք,հնարավոր է՞ 3֊րդ կուրսում տեղափոխվել հեռակա , հետո 4֊րդ կուրսում գալ առկա։
Արցախի պետական համալսարան 2019-07-18
Բարև Ձեզ, ոչ, ավարտական կուրսում հնարավոր չէ:
Zhanna Mamunts 2019-07-15
Բարև Ձեզ, ներեցեք, ինչպես կ արող ենք առցանց ծանոթանալ 2019թ. ԱրՊՀ ընդունված դիմորդների ցանկին: Կանխավ շնորհակալություն:Արդեն կա ցուցակը;
Արցախի պետական համալսարան 2019-07-15
Բարև Ձեզ, asu.am կայքի դիմորդ բաժնում, բայց այս պահի դրությամբ դեռ չկա ցանկը, եթե կա էլ, Արցախի պետական համալսարանի լրատվության և հանրային կապերի բաժնին դեռ չեն տրամադրել համապատասխան կառույցից
Բալայան Սամվել 2019-07-15
Բարեվ ձեզ։юридический факультет сколько стоит плата за обучение
Արցախի պետական համալսարան 2019-07-15
Բարև Ձեզ, 500 հազար դրամ
Մարգարիտա Ստեփանյան 2019-07-15
Բարև Ձեզ:Կներեք կարող եք ասել մագիստրատուրայի ընդունելիության անվճար և վճարովի տեղերի ցանկը երբ կլինի:Շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2019-07-16
Բարև Ձեզ, հետևեք մեր կայքին և ֆեյսբուքյան էջին, երբ պատրաստ լինի, տեղադրելու ենք:
Անահիտ Ղազարյան 2019-07-14
Բարև Ձեզ, ներեցեք, ինչպես արող ենք առցանց ծանոթանալ 2019թ. ԱրՊՀ ընդունված դիմորդների ցանկին: Կանխավ շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, առցանց չենք հրապարակել արդյունքները:
Անահիտ Ղազարյան 2019-07-14
Բարև Ձեզ, ներեցեք, ինչպես արող ենք առցանց ծանոթանալ 2019թ. ԱրՊՀ ընդունված դիմորդների ցանկին: Կանխավ շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2020-06-01
Բարև Ձեզ, այդպիսի ցանկ առցանց չկա հրապարակած
Տաթև Սարգսյան 2019-07-12
Ե՞րբ հայտնի կլինի անվճար և վճարովի տեղերի ցանկը։
Արցախի պետական համալսարան 2019-07-12
Հուլիսի 15-ին:
Անի Ավանեսյան 2019-07-08
Բարև ձեզ։Որ առկայից տեղափոխվում են հեռակա վարձավճարը մնում է նույնը , թե ավելանում է ՞
Արցախի պետական համալսարան 2019-07-09
Բարև Ձեզ, եթե նույն մասնագիտությունն է, այո, մնում է նույնը:
Անժելա Բարսեղյան 2019-07-05
Հայտարարված թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար ու՞մ, ե՞րբ և որտեղ դիմել, ուղորդեք ինձ խնդրում եմ, հեռախոսահամար էլ տրամադրեք
Արցախի պետական համալսարան 2019-07-08
Եթե խոսքը ընդունելության մասին է, ապա թափուր տեղերը դեռ չեն հայտարարվել:
YERVAND SEROBYAN 2019-07-04
barev chez
Անահիտ Շումանյան 2019-07-04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵջի ընդունելիությունը մինջև երբ է,և ինչ փաստաթղթեր են պետք
Արցախի պետական համալսարան 2019-07-05
ԲԱՐԵՎ ՁԵԶ, ԴԻՄԵՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻՆ:
Գևորգ 2019-06-28
barev cez magistraturan mekel aspiranturan qani tari en sovorum u iran c varc@ inchqana?
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, մագիստրատուրա առկա` 2 տարի, հեռակա` 2,5 տարի, վարձավճարը` բակալավրիատի համապատասխան բաժնի վարձավճարին համարժեք, ասպիրանտուրան` 3 տարի, վարձավճարը` 200 հազար դրամ:
Գևորգ 2019-06-28
barev cez magistraturan mekel aspiranturan qani tari en sovorum u iran c varc@ inchqana?
Արցախի պետական համալսարան 2019-07-01
Բարև Ձեզ, մագիստրատուրա առկան` երկու տարի, հեռական` 2,5 տարի, վարձավճարը` 250 000-ից մինչև 500 000/ բակալավրիատի մասնագիտությունների վարձավճարին համապատասխան/, իսկ ասպիրանտուրայում ուսուցումը տևում է երեք տարի, վարձավճարը 200 000 ՀՀ դրամ:
Նելլի Բրագինա 2019-06-25
Բարև Ձեզ , ինձ ասել են, որ գիտաժողով է կազմակերպվում: Հայտերը պատք էր ներկայացնել մինչև այս ամսվա վերջը: Ես չեմ կարողանում գտնել համապատասխան հայտարարությունը: Խնդրում եմ ուղարկեք հղումը:
Արցախի պետական համալսարան 2019-06-26
Բարև Ձեզ, մանրամասների համար այցելեք www.asu.am կայքի հայտարարություններ բաժինը:
ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ 2019-06-24
բարև Ձեզ խնդրու եմ ասեք հաշվապահական հաշվառում բաժնի քննությունները 2019-2020թթ հեռակա բաժնի ընդունելության և տարեկան ուսման վարձը
Արցախի պետական համալսարան 2019-06-24
Բարև Ձեզ, վարձը 450 000 դրամ, հեռակա ուսուցման համակարգի համար ընդունելության քննությունները կազմակերպվելու են օգոստոսի 15-ից 20-նն ընկած ժամանակահատվածում:
Armen Mesropyan 2019-06-22
Արցախի պետական համալսարանի 50–ամյակին նվիրված Ուսանողական գիտաժողովին մասնակցության հայտը հնարավոր չէ ուղարկել նշված printer.asu@mail.ru հասցեին, տրվում է, որ նման հասցե գոյություն չունի: Խնդրում եմ օգնեք:
Արցախի պետական համալսարան 2019-06-24
Բարև Ձեզ, փորձեք հետևյալ հասցեով. asu.am@mail.ru
Gevorg 2019-06-11
baarev cez 3 rd kursem...varcs 125 hazara vor pti mucem...karam 50 hazar mucem chek@ tam dekanat.mnacacnel mi amsic?
Արցախի պետական համալսարան 2019-06-11
Բարև Ձեզ, կարգով չի թույլատրվում, բայց կարող եք դիմել ռեկտորին, եթե իրավիճակը շատ ծայրահեղ է:
Անի Հարությունյան 2019-06-09
Բարև Ձեզ: Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մագիստրատուրա դիմելու համար:
Արցախի պետական համալսարան 2019-06-10
Բարև Ձեզ:
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
2.բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները,
3.3 լուսանկար (3×4) չափսի,
4.անձնագրի պատճենը,
5.ինքնակենսագրություն,
6.հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը
7.զինվորական գրքույկի պատճենը,
8.փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, այլ մասնագիտություն ընտրելու դեպքում՝ ևս 1500 դրամ ( գանձվող վճարի անդորրագիրը):
9.Արագակար
ArmineSeyranyan 2019-06-04
Բարև ձեզ ես կուզեի իմանալ հոգեբանական ֆակուլտետի ընդունելության կարգը
Արցախի պետական համալսարան 2019-06-05
Բարև Ձեզ:Առկա ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում էին մինչև հունիսի 1-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում <<Հոգեբանություն>> մասնագիտությամբ ընդունելություն չի կազմակերպվի այս տարի:
Անի Մանասյան 2019-06-04
Բարև ձեզ,խնդրում եմ ասեք երբ կարող ենք առկայից հեռակա գնալու համար դիմում գրել։
Արցախի պետական համալսարան 2019-06-05
Բարև Ձեզ: Օգոստոս ամսվա վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Gevorg 2019-05-29
likvidain shrjan@ hunisi 17 ica sksvum?
Արցախի պետական համալսարան 2019-05-30
Բարև Ձեզ, հունիսի 17-ից 21-ը:
Աղունիկ Շամբարյան 2019-05-17
Բարև Ձեզ։ Կցանկանայի իմանալ ինչքան է աշխարհագրության ֆակուլտետի վճարները։
Արցախի պետական համալսարան 2019-05-21
Բարև Ձեզ, 250 հազար ՀՀ դրամ:
Նարինե Հայրիյան 2019-05-13
Բարև Ձեզ։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է հանձնեն դիմորդները
Արցախի պետական համալսարան 2019-05-14
Բարև Ձեզ: Արցախի պետական համալսարանում սկսված է առկա ուսուցմամբ 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը` ԱՀ կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
Դիմորդը պարտավոր է ներկայացնել.
1. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն,
2. 6 լուսանկար /3x4 չափսի/,
3. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին,
4. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին,
5. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ,
6. ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները ներկայացնում են դրանք հավաստող փաստաթղթեր,
7. ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 18:00-ն, ԱրՊՀ 2-րդ մասնաշենքի առաջին հարկում:
Հասցե`
ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշ 5
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /047/95-17-24 հեռախոսահամարով կամ այցելել Արցախի պետական համալսարանի պաշտոնական www.asu.am կայքէջ` «Դիմորդ» բաժին:
Կարինե Հարությունյան 2019-04-26
Բարև ձեզ, խնդրում ասեք ԱրՊՀ-ում ինչ ֆակուլտետներ կան
Արցախի պետական համալսարան 2019-04-26
ԱրՊՀ-ում գործում են հետևյալ Ֆակուլտետները`
1. Բնագիտական
2. Բանասիրական
3. Մանկավարժության և սպորտի
4. Պատմության և իրավագիտության
5. Տնտեսագիտության
Անգելինա Համբարձումյան 2019-04-26
Բարև ձեզ, երբ են մեկնարկում հեռակայի դասերը
Արցախի պետական համալսարան 2019-04-26
Բարև Ձեզ: Հեռակա ուսուցման համակարգի դասերը կմեկնարկեն մայիսի 27-ին:
Արևիկ Սիմոնյան 2019-04-26
Խնդրում եմ ասեք, ԱրՊՀ-ն ապահովում է ուսանողներին հանրակացարանով:
Արցախի պետական համալսարան 2019-04-26
Բարև Ձեզ:Այո, ԱրՊՀ-ն ուսանողներին հանրակացարանում տրամադրում է սենյակներ: Հանրակացարանում բնակվելու համար կարող եք դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/: