ՈՒԳԸ

28.06

2011

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

            Հարգելի գործընկերներ, 2017թ-ի մայիսի 5-ին Արցախի պետական համալսարանը հրավիրում է ձեզ` մասնակցելու Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին:

            Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով`

            Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`

            ● Մաթեմատիկա

            ● Տեղեկատվական տեխնոլոգիաներ

            ● Ֆիզիկատեխնիկական գիտություններ

            ● Կենսաբանություն և քիմիա

            ● Աշխարհագրություն

            Սոցիո-հումանիտար գիտություններ`

            ● Փիլիսոփայություն

            ● Քաղաքագիտություն

            ● Պատմություն

            ● Իրավագիտություն

            ● Տնտեսագիտություն

            ● Գրականություն

            ● Լեզվաբանություն

            ● Հոգեբանություն

            ● Մանկավարժություն

            ● Մշակութաբանություն

            ● Սպորտ և ֆիզիկական կուլտուրա

            Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:

 

 

Հոդվածի պատրաստման կարգը

            1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն:

            3. Հոդվածը բաղկացած է անվանումից (գլխատառերով), հեղինակի անունից, ազգանունից, ներկայացրած ուսումնական հաստատության անվանումից, բանալի բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

            Հղումները տրվում են նույն էջում:

            Տեքստի լուսանցքները՝ 25 մմ, տառաչափը՝ 11, միջտողային ինտերվալը՝ 1.15, պարբերության խորքը՝ 0.5 մմ:

            Շարվածքի տառատեսակը. հայերեն՝ Sylfean, անգլերեն և ռուսերեն՝ Times New Roman.

            4. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 8 էջը:

 

Գիտաժողովին մասնակցության կարգը

            Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ բակալավրի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ-ի ապրիլի 20-ը ներկայացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը կարելի է լրացնել հետևալ հղումով https://goo.gl/forms/p1eKdNdxgdz1gucl1 :

            Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

            Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով: Խմբագրական խորհրդին իրավունք է վերապահված մերժել այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում ներկայացված չափանիշներին:

            Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան:

 

 

 

 

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԾՐԱԳԻՐ

ԱրՊՀ ՈւԳԸ նախագահի տարեկան

հաշվետվություն

 

2015-2016 ուս. տարում Ուսանողական գիտական ընկերությունը ձեռնամուխ է եղել իր տարեկան ծրագրով նախատեսված կետերի կյանքի կոչմանը, փորձել է համապատասխանել ուսանողների շրջանում ծավալվող գիտակրթական և մշակութային գործունեությանն աջակցության գարծառույթին: 

Նշյալ ժամանակահատվածում ՈւԳԸ-ի աշխատանքները կարգավորելու համար կազմակերպվել են կազմակերպության երկու ընդլայնված և չորս Խորհրդի նիստ: Առաջին ընդլայնված նիստի օրակարգային գլխավոր խնդիրն է եղել ՈւԳԸ և նրա Խորհրդի նոր կազմի հաստատումը, քանի որ նոր ուսումնական տարում այն ներկայացվել է հիմնականում նորացված կազմով: Երկրորդ ընդլայնված նիստը, որը կայացել է արդեն երկրորդ կիսամյակում, իր օրակարգում ուներ ՈւԳԸ կողմից հրավիրված միջազգային գիտաժողովի կազմակերպչական հարցերը: Ինչ վերաբերում է ՈւԳԸ խորհրդի նիստերին, ապա հատկանշական ենք համարում անդրադառնալ միայն այնտեղ քննարկված և ընդունված ուսանողական այս կազմակերպության կանոնադրության մեջ նոր կետի մշակումն ու ներկայացումը:

Անցնելով ՈւԳԸ բուն գործառույթներին, պետք է նշել, որ տարեսկզբին հաստատված ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները բավարար մակարդակով իրականացվել են, բացառությամբ «Այսպես խոսեց Զրադաշտը» ներկայացման բեմադրությունը: Իսկ գիտաժողովը, որ պետք է տեղի ունենար ապրիլի 18-ին տեղական, ՀՀ և արտասահմանյան մոտ 15 բուհերի ուսանողների, ասպիրանտների մասնակցությամբ, օբյեկտիվ պատճառներով հետաձգվել է:

Վերոնշյալ ծրագրային առաջին կետը, որը կարելի համարել ՈւԳԸ ռազմավարություն, համալսարանի կրթության բարձր որակներ ունեցող, գիտության նկատմամբ հակում ունեցող, մտածող ուսանողության համախմբումն է Ընկերության շուրջը: Այդպիսի ուսանողները փոքրամասնություն են, սակայն նրանք միակ հենարանն են ուսանողության շրջանում համալսարանում իրականացվող բարեփոխումները առաջ տանելու գործում: Պետք է այնպես անել, որ նրանց ձգտումները որպես ապագա գիտնականներ և մասնագետներ, սինխրոն լինեն համալսարանական գործընթացներին, իրենց ներուժը ծառայեցնեն համալսարանին և հակառակը: ՈւԳԸ կողմից կազմակերպված մի քանի ակումբները, որոնք են «Բանավեճի ակումբը», «Գրական ակումբը», «Քաղաքագետների ակումբը», ըստ երևույթին նպաստում են դրան: Սակայն, այս ուղղությամբ ՈւԳԸ-ի տարվա աշխատանքները հեռու են բավարար լինելուց: Ուսանողության ընդհանուր ընդգրկվածությունը ՈւԳԸ-ական պրոցեսներին բարձր մակարդակի վրա չէ և անհամաչափ է ըստ ֆակուլտետների: Դա ունի իր սուբյեկտիվ, ինչպես և օբյեկտիվ պատճառները: Ամեն դեպքում տենդենցը դրական միտումներ ունի, հատկապես, որ ուս. տարվա սկզբներից ՈւԳԸ-ն ունի սեփական գրասենյակ:    

Ինտելեկտուալ խաղերի կազմակերպմամբ նպատակ ենք հետապնդել ուսանողական առօրյան ուղղորդել դեպի մտավոր աշխատանքը, լայնացնել նրանց մտահորիզոնը: Ամանորի նախաշեմին խաղարկվել է «ԱրՊՀ ինտելեկտուալ գավաթը»: Այդ մրցաշարն ամենամյա բնույթ է կրելու:

Բարձր գնահատելով ոչ ֆորմալ կրթության նշանակությունը ուսուցման մեջ և համալսարանի նշանակալի հաջողությունները նման ծրագրերի իրականացման ուղղությամբ, Գիտական ընկերությունն իր հերթին հրավիրել է մի շարք մասնագետների, կազմակերպել է դասախոսություններ տարբեր թեմաներով: Նախատեսվում է մեր դասախոսների ավելի սերտ ընդգրկումն այս գործում:

ՈւԳԸ ծրագրով նախատեսված էր նաև բանաստեղծական մրցույթի անցկացումը երիտասարդ ստեղծագործողների միջև, որը հաջողությամբ ի կատար է ածվել: Այս միջոցառումը նույնպես ամենամյա բնույթ է կրելու: 

Սակայն ՈւԳԸ գլխավոր դերակատարումն, իհարկե, անմիջական գիտական գործունեության ծավալումն է կամ աջակցությունը դրան ուսանողության շրջանակներում: Մենք հանձն ենք առել հնարավորության սահմաններում բաց չթողնել ուսանողական գիտական կոնֆերանսի ոչ մի հրավեր, որ ստանում է մեր համալսարանը և ցուցադրել ենք մեր այդ տրամադրվածությունը սկսած նախորդ տարվա ապրիլին Վանաձորում կազմակերպված գիտաժողովին մասնակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածում ՈւԳԸ աջակցությամբ մենք ունեցել ենք հինգ մասնակից Հայ ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական նստաշրջանին, վեց մասնակից Երևանի պետական համալսարանի ՈւԳԸ տարեկան գիտական նստաշրջանին և մեկ մասնակից կունենանք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին: Այդ ցուցանիշները նույնպես ենթակա են աճի և մենք վստահությամբ կարող ենք դա հավաստիացնել՝ հենվելով այն փորձի վրա, որ ձեռք ենք բերել հետևալ տարում և այն կապերի վրա, որ հաստատել ենք Արցախի և ՀՀ բուհերի Ուսանողական գիտական ընկերությունների հետ:

Մեր գլխավոր նախաձեռնությունը այս տարի եղել է անկախության տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպումը: Այն հետաձգվել է և ըստ երևույթին մինչև ուսումնական տարվա վերջ տեղի չի ունենա: Հույս ունենք, սակայն, որ այն հնարավոր կլինի կյանքի կոչել հետագայում: Մյուս կողմից, բավարարվածությամբ նշում ենք, որ մեր հրավերները լայն արձագանք էին գտել և ունեինք մոտ 110 մասնակից Արցախից, ՀՀ-ից, Ռուսաստանից, Աբխազիայից, Մերձդնեստրից և մոտ 60 մասնակից մեր բուհից: Ե՛վ գիտաժողովը և՛ հոդվածների տպագրությունը առանձին ժողովածուով  պետք է ամենամյա լինեն:

 

Հետևություններ.

1. Ուսանողական գիտական ընկերությունն իր տրամադրության տակ ունի որոշակի մարդկային ռեսուրս: Նրա շրջանակներում այն ծավալում է իր գործունեությունը, բայց դեռևս հեռու է նրա ներուժը ամբողջությամբ օգտագործելուց: Միևնույն ժամանակ, ցանկացած պարագայում պետք է հաշվի առնել, որ այդ ռեսուրսն ինքնին բավականին սահմանափակ է:

2. Մենք գտնում ենք, որ մի շարք առումներով, Ուսանողական խորհուրդը և գիտական ընկերությունը որպես ուսանողական ինքնավար կառույցներ գտնվում են ոչ հավասար պայմաններում, ինչը որևէ հիմնավորում չի կարող ունենալ: Այս թյուրիմացության շտկումը կարող է նպաստել ՈւԳԸ զարգացմանը:

3. Գիտաժողովի և շատ հարցերում կարևորություն ենք տալիս պարբերականությանը: Յուրաքանչյուր աշխատանք կրկնվելով ձեռք է բերում փորձ և ավանդույթի ուժ, ինչը մեծ նշանակություն ունի: ԱրՊՀ ՈւԳԸ-ն չի կարող հպարտանալ իր պատմությամբ, որովհետև նրա գոյության տարբեր շրջաններ իրար հետ տրամաբանական կապ չունեն և այն ինչ անում էին անցյալում հիմա կրկնվում է սպոնտան կերպով:

4. Ամբիոնների հետ կապի խորացումն ամենից նպատակահարմարն է ՈւԳԸ-ի և համալսարանի ստրուկտուրաների համագործակցության տեսակետից: Սրանից է նշանակալիորեն կախված ՈւԳԸ արդյունավետությունը և այն պետք է լինի բարձր մակարդակի վրա: Միանշանակորեն, այս ուղղությամբ անելիքները շատ են:

5. Համագործակցությունը այլ համալսարանների Գիտական ընկերությունների հետ և համատեղ ծրագրերի իրականացումը մեծ հնարավորություններ կարող է բացել մեր ուսանողության համար: Այդպիսի ծրագրերը պետք է քանակ կազմեն և լինեն համալսարանի ուշադրության կենտրոնում:

 

ՈւԳԸ նախագահ՝ Թադևոսյան Ա.Վ.

 

 

Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

ՈՒշադրություն

Հարգելի գործընկերներ,տեղեկացնում ենք, որ ստեղծված իրադրության պատճառով ապրիլի 18-ին կայանալիք գիտաժողովը հետաձգվում է անորոշ ժամկետով:Ամենայն հավանականությամբ մոտակա ժամանակահատվածում հնարավոր կլինի նոր օր նշանակել:Հավելյալ տեղեկությունների համար հետևել մեր առաջիկա հայտարարություններին:

Հարգանքներով ԱրՊՀ ՈՒԳԸ

 

 

Հայտարարություն

2016թ-ի ապրիլի 18-ին Արցախի պետական համալսարանը հրավիրում է ուսանողներինևասպիրանտներին մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին

            Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով

            Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ

            Մաթեմատիկա 

            Տեղեկատվական տեխնոլոգիաներ 

            Ֆիզիկատեխնիկական գիտություններ 

            Կենսաբանական և քիմիական գիտություններ 

            Աշխարհագրություն 

            Սոցիո-հումանիտար գիտություններ

            Փիլիսոփայություն 

            Քաղաքական և պատմական գիտություններ 

            Իրավաբանական գիտություններ 

            Տնտեսական գիտություններ 

            Բանասիրական և լեզվաբանական գիտություններ 

            Հոգեբանություն 

            Մանկավարժություն 

            Մշակութաբանություն 

            Սպորտևֆիզիկականկուլտուրա 

 

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:

 

Հոդվածի պատրաստման կարգը

            1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն

            2. Հոդվածի տեխնիկական պահանջներըներկայավածենաղյուսակ 1-ում 

 

Աղյուսակ 1.

 

Paper size

A4 (21.0x29.7)

Font

Times New Roman

Size

12

Top

2.5 cm

Bottom

2.5 cm

Left

3 cm

Right

2 cm

 

3.Հոդվածը բաղկացած է անվանումից, հեղինակի անունից, ազգանունից, ներակայացրած կազմակերպության անվանումից, առանցքային բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, հավելվածից (անհրաժեշտության դեպքում), ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն

4.Հոդվածի բովանդակության մեջ անհրաժեշտ է համարվում զետեղել հետազոտության նպատակն ու ակտուալությունը, խնդրի իրավիճակը, լուծման առաջարկվող մեթոդը, եզրահանգումները

 5. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 10 էջը:

  

 

Գիտաժողովին մասնակցության կարգը

Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ-ի մարտի 30-ը ներկայացնել դիմում-հայտ և հոդվածի տեքստը հետևյալ էլեկտրոնային հասեով` Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript : Դիմում-հայտնիրմեջներառումէ` ԱԱՀ, էլեկտրոնայինփոստիհասցեն, կազմակերպությունը, հոդվածիանվանումը, հասցեն, հեռախոսահամարը

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն

Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով

Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+ 37497) 24 11 46 (ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ավանեսյան Վ. Մ), (+37497) 22 20 95 (ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Թադևոսյան Ա. Վ.):

 

 

 

 

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ

Հարցաշար

20151218 120255  20151218 120303 20151218 120347

ՍԵՄԻՆԱՐ << Կոնֆորմիզմ և զիջողականություն >>

12366281 10205225599899644 7625730888939918181 n 12369225 10205225598539610 4342269429423684472 n 12376463 10205225620980171 4802736191689262372 n

20151221 140316 20151221 151125

 

Սեմինար <<Անձի  պահանջմունքներիհամակարգնուինքնաիրականացմանպայմանները>>            

20151217 140514  20151217 140528 20151217 145230 20151217 145953

 

 Անձի  պահանջմունքներիհամակարգնուինքնաիրականացմանպայմանները

 

 

Обновлено 05.04.2017 12:38