Արցախի պետական համալսարան
Ծնվել  է  2001թ.  դեկտեմբերի  31-ին  Մարտունու  շրջանի  Հերհեր  գյուղում: 2008-2020 թթ.  հաճախել  է  տեղի  միջնակարգ  դպրոցը:  Դպրոցական  տարիներին  շատ   ակտիվ  աշակերտ  է  եղել:  Մասնակցել  է  մի  շարք   սպորտային   միջոցառումների   և  օլիմպիադաների, արժանացել էր  բազում  մեդալների  և  դիպլոմների: «Լավագույն  մարզական  ընտանիք»  մրցույթում  մի  քանի   անգամ   զբաղեցրել  են  առաջնային  տեղեր: Ուսումն  ավարտելուց  հետո  ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի   ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը, ապա  զինվորական  պարտքը  կատարելու  համար  անցել  ծառայության՝  զինված  ուժերի   շարքերում:  Ծառայել  է  Մարտունու  3-րդ  պաշտպանական  շրջանում: Բնավորությամբ  շատ  հանգիստ  երիտասարդ  էր  Արենը, հավասարակշռված, զուսպ: Նա  շատ  նվիրված  էր  իր  շրջապատին, ընկերներին, հարազատներին,  ընտանիքին: Աշխատասեր  էր  ու  նպատակասլաց: Եղել  է  քաջարի  զինվոր: Ընդամենը  մի  քանի  ամսվա  զինծառայող  էր, երբ  սկսվեց  պատերազմը: Մարտական  գործողություններին  մասնակցել  է  Մարտունի-Վարանդա  հատվածներում: Զոհվել  է  հոկտեմբերի  26-ին:
Ծնվել  է  2000 թ. հունվարի  21-ին  Մարտակերտի  շրջանի  Հաթերք  գյուղում: 2006թ. ընդունվել  է  գյուղի  միջնակարգ  դպրոցը, որը 2018թ. ավարտել  է գերազանց  գնահատականներով: Նույն  թվականին  ընդունվել  է  ԱրՊՀ  իրավագիտության  ֆակուլտետի  «Իրավագիտություն»  բաժինը: 2018 թ. նոյեմբերի  20-ից  ծառայության  է անցել  ԱՀ  ոստիկանության  Ստեփանակերտ  քաղաքի  վարչության  պարեկապահակետային  ծառայությունում: 2020թ. մարտի  18-ին  նշանակվել  է  ԱՀ  ոստիկանության  Ստեփանակերտ  քաղաքի  վարչության  ՊՊԾ  գումարտակի  2-րդ  վաշտի  1-ին  դասակի  3-րդ  ջոկի  հրամանատար: Ուներ  ոստիկանության  սերժանտի  կոչում: Արենը  հայրենասեր, ընկերասեր, բարի, հոգատար   և  ընտանիքին  նվիրված  զավակ  էր: Մեծ  նպատակներ  ուներ, երազում  էր  դառնալ  քննիչ  և  փայլել  իր  ընտրած  մասնագիտության  մեջ: Զոհվել  է  2020 թ. հոկտեմբերի  16-ին:  
Ծնվել  է  2001թ. մարտի  7-ին  քաղաք  Ստեփանակերտում: 2006 թվականից  սովորել  է  Ա. Գրիբոյեդովի  անվան  N3  դպրոցում: 10-րդ  դասարանը  սովորել  է  ֆիզմաթ  դպրոցում, 11-12-րդ  դասարանները՝ 8-րդ  դպրոցում: Դպրոցական  տարիներին    ակտիվ  աշակերտ  է  եղել, ընդունակ   էր  և  շատ  ընկերասեր: Մասնակցում  էր  տարբեր  միջոցառումների: 2017թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  ՏՏ  բաժինը: Արամը  3-րդ  կուրսի  ուսանող  էր, երբ  սկսվեց  պատերազմը: Նպատակ  ուներ  բակալավրիատն  ավարտելուց  հետո  այլ  մասնագիտությամբ  շարունակել, ուզում  էր  հոր   հետ  շինարարության   ասպարեզում   բիզնեսներ  ունենալ, մեծ  հաջողությունների  հասնել: Որոշել  էր  շուտ  ամուսնանալ   և  շատ  երեխաներ  ունենալ: Զոհվել  է  հոկտեմբերի   4-ին,  Արցախէներգոյի  հրետակոծության  հետևանքով՝ հերթապահության  ժամանակ:  
Ծնվել  է  2000թ. նոյեմբերի  7-ին  Հադրութի  շրջանի  Ազոխ   գյուղում:  Ինը  տարի   սովորել  է  գյուղի  դպրոցում, որից  հետո  ընդունվել  է  Ստեփանակերտի  Ք. Իվանյանի  անվան  ռազմամարզական  ուսումնարան: Մանկուց  սիրել  է  զինվորական  ծառայությունը: Ուզում  էր  շարունակել  և  ավելի  խորացնել   իր  գիտելիքներն  այդ  բնագավառում:  Որոշել  էր  ուսումը  շարունակել  Երևանի  Վ. Սարգսյանի  անվան  ռազմական  համալսարանում: Աշոտը  շատ  էր  սիրում  հայրենի  գյուղը: Փոքր  հասակում  շատ  ամաչկոտ  էր, բայց  միևնույն  ժամանակ՝  շատ  ճարպիկ: Միշտ  ասում  էր, որ  մեծանա, իրեն  ասելու  են՝ «Սպեցնազի  Աշոտ»   և  իսկույն  ճանաչեն: Քրոջ   բնութագրմամբ  նա  շատ  ընկերասեր  էր   և   սիրում  էր  կատակներ  անել,  բոլորին  ուրախացնել: Հրամանատարի   խոսքով՝  անվախ  ու  քաջ     զինվոր  էր: 2018թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության   և   սպորտի   ֆակուլտետի  «Ֆիզիկական  դաստիարակություն   և  սպորտ»  բաժինը: 2019թ. հունվարի  8-ին  զորակոչվել  է  բանակ   և  ծառայության  անցել  Ջրականում(Ջաբրայիլում): Ապրիլյան  պատերազմի  ժամանակ  Աշոտը  16  տարեկան  էր, բայց  մի  քանի  ընկերներով  կամավորագրվել  էին: Այս  պատերազմում   նա  անմահացել  է  առաջին  իսկ  օրը՝ 2020թ. սեպտեմբերի  27-ին:  
Ծնվել  է  2001թ. մայիսի  2-ին  Շուշիի  շրջանի  Քարին  տակ  գյուղում: 2007-2019 թթ. սովորել  է  Քարին  տակի  միջնակարգ  դպրոցում: Մինչև  9-րդ  դասարանը  սովորել  է  գերազանց  և  ստացել  գերազանցության  վկայական: Ուներ  երաժշտական  կրթություն, նվագում  էր  կլառնետ: Ալեքսեյը  եղել  է  խելացի, բարետես, համեստ, ամաչկոտ  ու  հետաքրքրասեր:  Դպրոցում  նա  մեծ  հեղինակություն  ուներ, մասնակցում  էր  տարբեր  միջոցառումների, օլիմպիադաների, դպրոցական  սպարտակիադաների, զբաղվում  էր  կարատեով, ուներ  3 գոտի,  մի  շարք  մեդալներ՝  սկսած  3-րդ  տեղից  մինչև  առաջին, պատվոգրեր  և  գովասանագրեր: Սիրում  էր  ստեղծագործել, գրում  էր  բանաստեղծություններ, հորինում  երգեր, շատ  էր  սիրում  երաժշտություն  լսել: 2019թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  ՏՏ  բաժինը   և   զորակոչվել  բանակ: Հինգ  ամիս  սովորել  է  Լուսակերտում   և  ստացել  հրետանավորի  վկայական, կրտսեր  սերժանտի  կոչում  և  կրծքանշան՝ որպես  լավագույն  զինվոր: Նրա  զենքը  եղել  է  ականանետը: Ծառայել  է  Ջրականում՝  2-րդ  գումարտակի  1-ին  մարտկոցում: Բարեխիղճ ծառայության  համար  ստացել  էր  սերժանտի   կոչում  և  խիզախության  մեդալ: Պատերազմի  ժամանակ  եղել   է  ականանետի   հաշվարկող  հրամանատար, ինքն  էր  ղեկավարում  ու  կրակ  արձակում: Նրա  ղեկավարած  հաշվարկը  ՊԲ  ԶՈՒ-ում  ճանաչվել  էր  լավագույնը: Հոկտեմբերի   սկզբներին  Ջրականից  տեղափոխվեց  Հադրութ, այնուհետև  Վարանդա   ու  կամավոր   ընկերների  հետ  մեկնեց  առաջնագիծ: Ալեքսեյին  նշանակեցին  դիրքի  ավագ: Մինչև  հոկտեմբերի  28-ը  կռվում  էին  առաջնագծում: Զոհվել  է  հոկտեմբերի  30-ին, Մարտունու  Քերթ  գյուղում:
Ծնվել  է  1997թ. հոկտեմբերի  16-ին  քաղաք  Ստեփանակերտում: 2004-2014 թթ. սովորել  է  Ստեփանակերտի  N8  դպրոցում: 2014թ. ընդունվել  է  ԱրՊՀ  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  «Ֆիզիկական դաստիարակություն  և  սպորտ»  բաժինը: 2016-2018թթ. ծառայել  է  զինված  ուժերի  շարքերում: Դպրոցական  և   ուսանողական  տարիներին  Աբրահամը  աչքի  է  ընկել   իր  չափազանց  բարի  բնավորությամբ: Ընկերներն   ու   հարազատները  նրան  հիշում  են  աշխույժ, կատակասեր, կարեկցող   և   նվիրվող  մարդկային  տեսակով: Համալսարանական   տարիներին  Աբրահամը  շատ  ակտիվ  է  եղել,  մասնակցել  է գրեթե  բոլոր  համալսարանական  միջոցառումներին   և   ուրախացրել  ներկաներին: Անհնար  էր  տխուր  լինել  նրա  կողքին: Մարտական  գործողությունների   ժամանակ  Աբրահամը  կռվել  է  ամենաթեժ   կետերում՝  Վարանդայում (Ֆիզուլի), Կարախանբեյլիում: Զոհվել  է  2020թ. հոկտեմբերի   11-ին:  
1 2 3