
2023-2024 ուստարում հանրակացարանում բնակվելու համար դիմում ներկայացրած ԱրՊՀ ուսանողներին սենյակների տրամադրման գործընթացը կկազմակերպվի սեպտեմբերի 3-ին։
Թափուր տեղեր մնալու դեպքում այլ բուհերի ուսանողներին սենյակներով ապահովելու համար հավելյալ կտեղեկացնենք։
ԱրՊՀ այն ուսանողները, ովքեր երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված չկարողանան սեպտեմբերի 3-ին ներկայանալ, կարող են դիմել ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտորին։
Անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները և հինգ ամսվա վարձավճարը (մեկ ամսվա վարձավճարը՝ 9000 ՀՀ դրամ)։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝
047 94 91 50
097-21-35-75
01 Սեպտեմբեր 2023

Սիրելի՛ դիմորդներ
Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը կազմակերպում է 2023-2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության փաստաթղթերի ընդունումը:
Հաշվի առնելով շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ փաստաթղթերն ընդունվում են նաև առցանց եղանակով: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել ggasparian@mail.ru հասցեին կամ
097 25 25 50 համարով WhatsApp-ին՝ քննությունների օրերին ներկայացնելով բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են հետևյալ կրթական ծրագրերի գծով.
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Աշխարհագրություն
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
Պատմություն
Հայոց լեզու և գրականություն
Ռուսաց լեզու և գրականություն
Կենսաբանություն և քիմիա
Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/
Իրավագիտություն
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Դիմորդները պարտավոր են ներկայացնել
միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
4 լուսանկար (3X4 սմ չափսի),
անձը հաստատող փաստաթուղթ, (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական), սոցիալական քարտ (պատճեն),
զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին (արական սեռի ներկայացուցիչների համար),
սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),
տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում)
ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթեր ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական ՀՀ դրամ /«Արցախբանկ» ՓԲԸ-ում ԱրՊՀ հաշվեհամարին/ վճարելու վերաբերյալ անդորրագիր,
Մեկ արագակար:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
047-91-02-91, 097-25-25-50 հեռախոսահամարներով:
07 Օգոստոս 2023

Հարգելի՛ ուսանողներ,
ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2023-2024 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ օգոստոսի 17-ը։ Հաշվի առնելով շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ փաստաթղթերն ընդունվում են առցանց եղանակով (բոլոր փաստաթղթերը սկան տարբերակով կամ նկարով ուղարկել), բնօրինակները ներկայացնե’լ սենյակները տրամադրելիս։
04 Օգոստոս 2023

ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ, Արցախի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու Արցախի Պատարա գյուղի տարածքում կազմակերպվող ուսանողական միջազգային ամառային վրանային ճամբարին, որը տեղի կունենա հուլիսի 15-ից 25-ը:Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան Պատարայի գեղատեսիլ բնության գրկում վայելելու իրենց ամառային հանգիստը, ինչպես նաև մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 13-ից մինչև հունիսի 30-ը ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնում՝ աշխատանքային ժամերին /վարչական շենք, 3-րդ հարկ/:
Անհրաժեշտ է ներկայացնել ուսանողական տոմսի և անձնագրի պատճենները:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել +374 97 57 76 60 հեռախոսահամարով:
12 Հունիս 2023

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն
Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի (միջուկի) պատճենները,
3 լուսանկար (3×4) չափսի,
անձնագրի պատճենը,
ինքնակենսագրություն,
հրատարակված գիտական աշխատությունների ցանկը (դրանց առկայության դեպքում),
զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից` վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Արագակար
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել 0479 7 12 14 հեռախոսահամարին:
05 Հունիս 2023

Սիրելի՛ համալսարանականներ,
Մայիսի 30-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած «Ուսանողական գարուն» միջոցառումը: Մուտքն ազատ է:
29 Մայիս 2023

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար /24.05.2023թ./
24 Մայիս 2023

ԱրՊՀ հեռակա ուսուցման համակարգում սովորող հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ համաձայն ԱրՊՀ ուսումնական օրացույցի՝ 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ (ամառային) կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մայիսի 22-ից և կտևեն մինչև հունիսի 9-ը, պարապմունքներին զուգահեռ կկազմակերպվի նաև ստուգարքների հանձնման գործընթացը:
Քննաշրջանը կմեկնարկի հունիսի 12-ից և կտևի մինչև հունիսի 16-ը:
Առաջին լուծարքի փուլը կկազմակերպվի հունիսի 19-ից մինչև 23-ը, իսկ երկրորդ փուլը՝ օգոստոսի 21-ից 25-ը:
15 Մայիս 2023

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը, համագործակցելով ՈւԳԸ հետ, կազմակերպում է ուսանողական թիմային օլիմպիադա մաթեմատիկայից:
Օլիմպիադան տեղի կունենա ս.թ. մայիսի 4-ին՝ ժամը 13:00-ին:
Օլիմպիադային կարող են մասնակցել տարբեր մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսանողներից կազմված թիմերը:
Գրանցվելու համար մինչև ս.թ. մայիսի 3-ը կարող եք դիմել ԱրՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն՝ ներկայացնելով թիմի կազմը:
28 Ապրիլ 2023

Հարգելի’ համալսարանականներ,ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում կկայանա ակցիա՝ Ադրբեջանական ագրեսիայի դեմ, որը 2022 թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ արգելափակելով Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։
06 Ապրիլ 2023