Արցախի պետական համալսարան
Յուրաքանչյուր տարի Մայիսյան եռատոնին ընդառաջ հանրապետության կրթական հաստատություններում կազմակերպվում են արիության դասեր:  Չխախտելով ավանդույթը՝ մայիսի 7-ին  Արցախի մայր բուհում կազմակերպվել է արիության դաս՝ «Հարատև պայքար հանուն ապագայի» թեմայով, որը վարել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը:
Մայիսի 6-ին Արցախի պետական համալսարանի  կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  օլիմպիադա «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից, որին մասնակցել է հանրապետության 15 դպրոցների 9-12-րդ դասարանների 40 աշակերտ:
Մայիսի 6-ին Արցախի  պետական համալսարանի  «Ֆիզդաստիարակություն և ՆԶՊ»  ամբիոնի նախաձեռնությամբ  կազմակերպվել է օլիմպիադա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, որին  մասնակցել է հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 13 դպրոցների  47 աշակերտ:
    ԱրՊՀ-ում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակում մայիսի 6-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:
Մայիսի 5-ին Արցախի պետական համալսարան է այցելել «Ավրորա» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը և հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ։  
                 Մայիսի  5-ին  Արցախի  պետական  համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային  ամբիոնի  դասախոս Արևիկ Ալեքսանյանի  նախաձեռնությամբ «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ «Հանրային ֆինանսներ» առարկայի շրջանակներում կազմակերպվել է դաս-սեմինար՝ «Չճանաչված երկրների ֆինանսական համակարգը» թեմայով:                                                 
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի մասնագետներն ու «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ, ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանի գլխավորությամբ, ԱրՊՀ-ում մեկնարկած «Հոգեբանի հետ» ծրագրի շրջանակում այցելել են Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան դպրոց, հանդիպել ուսուցիչների և աշակերտների հետ:
Մայիսի 5-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել ԼՂՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանի «Իրավունքը և արդարադատությունն Արցախում» գրքի քննարկումը, որին ներկա էին գրքի հեղինակը, ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողությունը:
ԱրՊՀ-ում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակում մայիսի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ արտաքին գործերի նախարար, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանի հետ, որին ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:
Արցախյան 44- օրյա պատերազմի հետևանքով հավերժի ճամփորդ են դարձել ԱրՊՀ երկու տասնյակից ավելի ուսանողներ։ Այսօր պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցած հուշ-երեկոն հիշատակի և խոնարհումի խնկարկում էր ֆակուլտետի զոհված ուսանողներ Արեն Ասրյանի և Էդգար Դոլուխանյանի անմար հիշատակին։