Արցախի պետական համալսարան
Յուրաքանչյուր ուստարվա սկզբին մեկնարկում է նաև «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի ընթացքում համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ և ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարներ հանդիպում են առաջին կուրսեցիների հետ և նրանց ներկայացնում ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն: Սեպտեմբերի 6-ին պատմության և իրավագիտության ֆակուլտետում տրվեց «Իրազեկ ուսանող» ծրագրի մեկնարկը:   Ուսանողական գիտական ընկերությունը ծրագրի շրջանակներում  նախաձեռնել էր  հանդիպում  ֆակուլտետի առաջին  կուրսեցիների հետ։
Մայր բուհում նոր ուսումնական տարին մեկնարկեց Արցախի Հանրապետության  հռչակման և Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված  անկախության դասով, որը վարել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը: Անկախության դասը  մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի հետևանքով հավերժի ճամփորդ դարձած տղաների հիշատակը:
Սիրելի´ ուսանողներ և գործընկերներ, ԱրՊՀ մտնող յուրաքանչյուր  ոք առաջին հերթին  տեսնում է  անցած ուսումնական տարում ունեցած մեր անասելի ծանր կորուստներն ամփոփող հուշատախտակը, որտեղից  յուրաքանչյուրին անխոս, կիսատ մնացած կյանքով իմաստնացած  հայացքներով իրենց  պատգամն են հղում մեր 24 անմահացած ուսանողների լուսանկարները: Ուսանողներ, ովքեր պիտի շարունակեին իրենց ուսումը բուհում, բայց հայրենիքի պաշտպանությունը վեր դասեցին ամեն ինչից՝ դառնալով հավերժի ճամփորդներ: Մեր նահատակված տղաներին հավերժ փառք ու պատիվ:
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում ենք բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Տեղեկացնում ենք, որ ԱրՊՀ-ում պարապմունքները կկազմակերպվեն  երկհերթ եղանակով: Տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները կկազմակերպվեն 1-ին հերթով:
Օգոստոսի 30-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել  են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:
«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ներկայացուցչությունը եռօրյա ծրագրով Արցախի Հանրապետությունում է: Այցի շրջանակում կրթության և գիտության ուղղությամբ առաջին հանդիպումը հիմնադրամը  կազմակերպել է Արցախի պետական համալսարանում: Հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի ղեկավարությամբ, հանդիպում են ունեցել ԱրՊՀ ռեկտորի և դասախոսական կազմի հետ՝ ներկայացնելով «Ջենեսիս Արմենիայի» տեսլականը, գաղափարները և այն ծրագերը, որոնք հիմնադրամը կարող է իրականացնել: Հիմնադրամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ԱրՊՀ-ի հետ և  աջակցելու՝  գիտակրթական տարբեր արդյունավետ ու անհրաժեշտ ծրագրերի իրագործման ուղղությամբ:
Ավարտին են մոտենում Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում իրականացվող հիմնանորոգման, բարեկարգման, ներքին հարդարման աշխատանքները:
Ամփոփվեց օգոստոսի 1-ին մեկնարկած ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբարը, որին մասնակցել են ԱՀ և ՀՀ բուհերից 100 ուսանողներ։ Ճամբարի ընթացքում ուսանողները մասնակցել են կրթական, մշակութային, ճանաչողական, մարզամշակութային, ժամանցային միջոցառումների։ Ճամբարի փակման հանդիսավոր արարողությանը ուսանողներն, ամփոփելով ճամբարական առօրյան, գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունավետությունից՝ ակնկալելով հաջորդ տարի ևս մասնակցել նման ճամբարի։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Վահրամ Դումանյանին ՀՀ ԿԳՄՍ նախարար վերանշանակվելու առթիվ, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դումանյան Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար վերանշանակվելու առթիվ:  
Մեկնարկել է օգոստոսի 1-ից 10-ը կազմակերպվող ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբարը, որին մասնակցում են մոտ 100 ուսանողներ ԱՀ և ՀՀ բուհերից։ Այսօր տեղի է ունեցել ճամբարի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հյուրեր, ճամբարականներ։