Արցախի պետական համալսարան
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱրՊՀ ռեկտորն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, տ.գ.դ. Թաթուլ Մկրտչյանը եւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը։
  Սեպտեմբերի 28-ին Համազգային հայ կրթական, մշակութային միության Արցախի գրասենյակի ու Արցախի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀԿՄՄ երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Ավագյանը, «Պատերազմի դուռը» գրքի հեղինակ Վիտալի Պետրոսյանը, ԱրՊՀ դասախոսներ, հյուրեր և ուսանողներ:
Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 27-ին ԱրՊՀ-ում տեղի են ունեցել հիշատակի և խոնարհումի արարողություններ: Ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած ԱրՊՀ ուսանողների: Ժամը 11-ին լռության րոպե էր համալսարանում, որի ընթացքում համալսարանականները հոտնկայս հարգել են պատերազմի նահատակների հիշատակը:
Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ՝ ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների։ Ջահերթին մասնակցել են ԱրՊՀ հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ։ Նախքան երթի մեկնարկը՝ Սբ. Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ։
Սեպտեմբերի 24-ին Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության  ֆակուլտետում «Իրազեկ ուսանող» ծրագրի շրջանակներում ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողների հետ հանդիպել են ֆակուլտետի ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներ:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր, գերմանաբնակ  մտավորական, Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, դոկտոր Ժիրայր Քոչարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
Սեպտեմբերի 24-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ առաջին կուրսեցիների միջև կազմակերպվել է միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ՝ «Իրազեկ ուսանող» խորագրով: Խաղին մասնակցել են համալսարանի հինգ ֆակուլտետներից հավաքական թիմեր:
Սեպտեմբերի 23-ին կայացել է Արցախի պետական համալսարանի 2021-2022 ուստարվա թվով 340 առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի ղեկավար կազմը, ուսանողներ և հյուրեր:
Սեպտեմբերի 22-ին ԱրՊՀ և ԱՀ ՊԲ համատեղությամբ  Պաշտպանության բանակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվան: «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները և կանխարգելման ուղիները» թեմայով գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էին միավորումների, զորամասերի, գումարտակների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, հոգևոր սպասավորներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ԱրՊՀ  դասախոսներ, հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ և ուսանողներ:
Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում Արցախի պետական համալսարան է այցելել Ղրիմի դաշնային համալսարանի պրոֆեսոր, փ.գ.դ., փիլիսոփայության ֆակուլտետի դեկան  Օլեգ  Գաբրիելյանը և ԱրՊՀ ուսանողության համար հանդես եկել դասախոսությամբ: