Արցախի պետական համալսարան
Մայիսի 14-ին Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում կայացել է հանդիպում լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս  Նաիրի  Հոխիկյանի, «Արտ Լանչ» ընկերության  հիմնադիր Բակուր Մելքոնյանի  և Idram Payment System-ի համահիմնադիր  Գևորգ Պողոսյանի հետ: Հանդիպմանը  ներկա էին տարբեր  մասնագիտություններից  ուսանողներ:
ԱրՊՀ  պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9- 12-րդ դասարանների աշակերտները:
Ամփոփվել են ապրիլի 21-ին ԱրՊՀ-ում  կայացած ծրագրավորման օլիմպիադայի արդյունքները, որին մասնակցում էին մոտ երեք տասնյակ ուսանողներ և աշակերտներ: Օլիմպիադան նախաձեռնել էին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ, դոցենտ Վ. Առստամյանը և ամբիոնի դասախոսներ Ա. Մնացականյանը, Ս. Երիցյանը և Շ. Գրիգորյանը:
Արցախի  պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի  նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-ցերեկույթ «Հիշատակի և հաղթանակի ղողանջներ» խորագրով՝ նվիրված Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված նվիրյալների անմար  հիշատակին: Միջոցառմանը ներկա էին դասախոսներ և ուսանողներ:
Մայիսի 13-ին հրավիրվել է բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:
Արցախի  պետական համալսարանի  ուսանողության հետ  հանդիպել է Հայ կրթական հիմնարկության Արցախի ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը: Հանդիպմանը ներկա էին տարբեր  մասնագիտություններից ուսանողներ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրթական աջակցություն ստանալու վերաբերյալ:  Հայ կրթական հիմնակության Արցախի ներկայուցուցիչ Վաչե Վարդանյանը, ով պատերազմից հետո կամավոր սկզբունքով եկել է Արցախ և առայսօր բնակվում է Արցախում, կիսվել է իր անձնական փորձով և ուսանողներին ներկայացրել կրթական աջակցություն ստանալու սկզբունքներն ու առաջիկա անելիքները: Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է  Արցախում կրթական ոլորտի բարելավումն ու զարգացումը:
Մայիսի 11-ին ԱրՊՀ է այցելել Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվիրակությունը` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, հեռուստաընկերության մեդիաակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը և հանրության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը: Այցի ընթացքում  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և «Արցախի Պետական Համալսարան» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է  ռազմավարական համագործակցության մասին հուշագիր:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ  Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում կազմակերպվել է օլիմպիադա «Անգլերեն լեզու» առարկայից: Օլիմպիադայի արդյունքներով մրցանակային 1-ին տեղը զբաղեցրել է  IX «ե» դասարանի աշակերտ Սլավա Սեյրանյանը, 2-րդ տեղը՝ նույն  դասարանի աշակերտ Մերի Խաչատրյանը, 3-րդ տեղը՝ նույն դասարանի աշակերտ Արտուր Մելքումյանը:
Մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվել է ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների:  
Մայիսի 7-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել է գիտական կոնֆերանս՝ նվիրված ՀՀ և ԱՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար Մոնթե Մելքոնյանի հիշատակին: Միջոցառումը նախաձեռնել էր գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ: