Արցախի պետական համալսարան
Շնորհավորում ենք գրադարանների աշխատողներին և հատկապես ԱրՊՀ գրադարանի աշխատողներին, մաղթում արդյունավետ գործունեություն և հաջողություններ: Օրն առիթ է՝ խոսելու գրադարանի գործունեության, ձեռքբերումների մասին: Արցախի պետական համալսարանի գրադարանը հաճախ է համալրվում տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականությամբ: Օրն առիթ է՝ խոսելու գրադարանի գործունեության, ձեռքբերումների մասին:
Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես է եկել CERGE-EI-ի ասպիրանտ, ԳԴՀ Կենտրոնական բանկի հետազոտական կենտրոնի գիտաշխատող Գեղեցիկ Աֆունցը։Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերից ուսանողներ:
Սիրելի’ մանկավարժներ, գործընկերներ Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Մանկավարժի աշխատանքը առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում իր ընտրած բնագավառին: Մեծ է ձեր ներդրումը սերունդների կրթության եւ դաստիարակության գործում։ Արցախը այսօր ապրում է նաեւ ձեր շնորհիվ, ձեր սերմանած արժեքների շնորհիվ։ Արցախյան պատերազմներում մեր մանկավարժական բանակը չվարանեց՝ գրիչը փոխարինելու զենքով։ Ցավոք, ունեցանք նաեւ հավերժի ճամփորդ դարձած ուսուցիչներ։ Հավերժ փառք ու պատիվ նրանց։ Այսօր ԱրՊՀ-ն, հիրավի, հպարտանալու առիթներ շատ ունի իր շրջանավարտներով, ովքեր համալրել ու շարունակում են համալրել մանկավարժների մատյան գունդը՝ մեր երկրի հոգեւոր տարածքների նվիրյալ զինվորների շարքերը։ Պատերազմից հետո Արցախը ապրեցնելու, կորուստներից կորացած մեջքը ուղղելու բարդ ու պատասխանատու գործում ևս մեծ է մանկավարժի դերը: Ձեր յուրաքանչյուր խոսք ու միտք այսօր կարող է բախտորոշ լինել ձեր առջև նստած ուսանողի, աշակերտի համար: Հավատում եմ ձեր՝ մանկավարժի իմաստուն տեսակին և վստահ եմ, որ դուք այսուհետ ևս գործելու եք ի շահ մեր երկրի հարատևման: Մաղթում եմ խաղաղ երկինք, նորանոր հաջողություններ անձնական եւ աշխատանքային կյանքում՝ ի բարօրություն մեր հայրենիքի։
Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոն օրվա կապակցությամբ, Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ԱՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ: Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած ուսուցիչների:
Հոկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում մեկնարկել է «Արվեստը և մարդը» խորագրով ճանաչողական դասախոսությունների շարք, որի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել արձակագիր, հեռուստալրագրող, դերասան, արվեստագետ Համլետ Մարտիրոսյանը: Առաջին դասախոսության թեման էր «Արվեստի դերը հասարակության կյանքում»: Հանդիպմանը ներկա են եղել ֆակուլտետի տարբեր կուրսերից ուսանողներ և ամբիոններից դասախոսներ:
Հոկտեմբերի 4-ին ԱրՊՀ է այցելել արձակագիր, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը: Այցի ընթացքում նա ներկայացրել է իր «Վաչական Բարեպաշտ թագավորը», «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» գրքերը և «Ճեղքված եկեղեցու ճիչը» ֆիլմը:
Հոկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ու բանասիրական ֆակուլտետների շուրջ 140 առաջին կուրսեցիներ ու դասախոսներ այցելել են Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այցելությունը կազմակերպվել էր «Ճանաչիր Արցախը» պատմաճանաչողական արշավների ծրագրի շրջանակներում։ Օրը նշանավորվեց նաև նրանով, որ ուսանողները պատմական այդ վայրում ստացան իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմներում անմահացած մեր հերոս տղաների։
Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանոււմ դասախոսությամբ հանդես է եկել ԿԽՄԿ  իրավաբան Վարդուհի Ավանեսյանը: Դասախոսության թեման նվիրված էր Միջազգային մարդասիրական իրավունքին: Հանդիպմանը ներկա էին «Պատմություն» և «Իրավագիտություն» մասնագիտություններով սովորող մի խումբ ուսանողներ:
Սեպտեմբերի 24-ից 25-ը Արցախի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ  Աղվերանում կազմակերպված միջբուհական դատախաղին՝ նվիրված քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին: Արցախի պետական համալսարանի թիմը ներկայացրել են «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Արաքսյա Հայրապետյանը, Սամվել Ներսիսյանը և Պարույր Մարտիրոսյանը: Թիմի մարզիչն էր Արցախի և Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ռոման Երիցյանը: