Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դասախոս Մարիաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական ընթերցումներ՝ «Արհեստական բանականություն և մեծ տվյալներ» թեմայով:
Դեկտեմբերի 21-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ «Անձնակազմի կառավարում» դասընթացի շրջանակում «Կառավարում» 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անց է կացվել պայմանական կազմակերպությունների անձնակազմի կառավարման մոտեցումների ներկայացում: Ուսանողները ներկայացրել են կազմակերպությունների անձնակազմի կառուցվածքը, կադրային քաղաքականությունը, մոտիվացիան, պայմանական կոնֆլիկտի առաջացման պատճառները, լուծման ուղիները, ղեկավարի անձնական հատկանիշները, ղեկավարման ոճը:
Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ  ‹‹Անկախության գավաթ 2021››  ծրագրավորման թիմային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանը:
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և կանոնակարգեր:
Հարգարժա՛ն պարոն Հովհաննիսյան. Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:  
  Այսօր տեղի է ունեցել առցանց հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանի հետ, որին մասնակցում էին ԱրՊՀ մանկավարժական ուղղվածության մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսերի ուսանողներ։ Հանդիպման ընթացքում Արցախի պետական համալսարանի ուսանողներին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը եւ Առաջնորդության զարգացման ծրագիրը։  
Դեկտեմբերի 15-ին տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանի նախաձեռնությամբ Ֆինանսներ 3-րդ կուրսի ուսանողները «Միկրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակներում խմբային հետազոտական աշխատանքներ են ներկայացրել կազմակերպությունների ֆինանսական տվյալների վերաբերյալ։
Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և իրավունքի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ ԱրՊՀ ուսանողների հետ դեկտեմբերի 15-ին առցանց հանդիպում է ունեցել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արամ Մարտիրոսեանը։
Արցախի պետական համալսարանում այս օրերին ընթանում են առաջին կիսամյակի քննաշրջանի 2-րդ ընթացիկ ստուգումները, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 13-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 24-ը: Համավարակային իրավիճակով պայմանավորված՝  քննասենյակ մտնող մեծ խմբերը կիսվում են, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային սահմանված կանոնները: «Աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որպեսզի քննական դահլիճում պահպանվեն համավարակի տարածումը կանխարգելող սահմանված բոլոր կանոնները, այդ թվում ուշադրություն ենք դարձնում հատկապես այն փաստին, որ 40-ից ավելի ուսանող չլինի դահլիճում, որպեսզի  հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասել է ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ պարբերաբար, ըստ սահմանված կանոնների, ախտահանվում են դահլիճը և այնտեղ առկա իրերը:
Դեկտեմբերի 10-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված 1991 թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեին և 2006 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Սահմանադրության ընդունմանը: Կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին  պատմական այդ կարևորագույն իրադարձությունների ականատես-մասնակիցներ պ.գ.դ, պրոֆեսոր Ստեփան Դադայանը, իրավագետ, պետական գործիչ Արարատ Դանիելյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ: