Արցախի պետական համալսարան
Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես խնայողությունների համաշխարհային օր:  Օրն առիթ է՝ հանրության ուշադրությունը հրավիրելու սեփական առողջության, իրերի, բնական ռեսուրսների նկատմամբ և դրսևորել դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք: Ամեն տարի ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնը ուսանողության և ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ կազմակերպում է միջոցառում: Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Մելքումյանի նախաձեռնությամբ  այս տարի միջոցառումը կազմակերպվեց առցանց եղանակով՝ վեբինար-քննարկման ձևաչափով, որին մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ Քաջիկ Խաչատրյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:
Սիրելի՛ ուսանողներ, Այսօր առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու ուսանողության դերը և գնահատանքի խոսքեր ասելու ձեզ։ 44-օրյա պատերազմը ապացուցեց, որ այսօրվա ուսանողը հայրենիքի արժանի զավակն է, ազգային ճշմարիտ արժեքներ ունեցող հայրենասեր քաղաքացի և համամարդկային արժեքներ կրող անհատ։ Պատերազմի օրերին մեր տղա ուսանողները շտապեցին առաջնագիծ՝ զենքով պաշտպանելու հայրենիքը, իսկ աղջիկները՝ կամավորագրվեցին թիկունքային աշխատանքներին։ Ցավոք, ունեցանք կորուստներ և վիրավորներ․․․Մեր 26 ուսանողներ հանուն հայրենիքի պաշտպանության դարձան անմահ հերոսներ՝ հավերժ մնալով ուսանող, բայց մարդկությանն ու աշխարհին տալով կյանքի մեծագույն դասը։ Հավերժ փառք ու պատիվ նրանց և երախտագիտություն ու խոնարհում նրանց ծնողներին։
Համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ-ում, համաձայն ռեկտորատի որոշման,  ուսումնական գործընթացը նոյեմբերի 8-ից պարտադիր կազմակերպվում է հեռավար եղանակով, իսկ որոշ դասընթացների մասով գործընթացը սկսվել էր դեռ ավելի վաղ:
Հարգելի՛ դասախոսներ, գիտնականներ,   Շնորհավորում եմ Ձեզ՝ գիտության միջազգային օրվա առթիվ: Գիտությամբ զբաղվելը բոլոր ժամանակներում, առավել ևս մեր օրերում, առաքելություն է և նվիրում՝ աշխատանք լինելուց զատ: Արցախի Հանրապետության մտավոր այն սերուցքը, որն իր համար որպես կյանքի առաքելություն է ընտրել գիտության ուղին, այսօր իր գործունեությունը շարունակում է՝ ամեն օր, ամեն ժամ նպաստ բերելով Արցախն ապրեցնելուն և գիտակրթական բնագավառի կենսունակությունն ապահովելուն:
Նոյեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանը համալրվել է նոր գրքերի խմբաքանակով: Նվիրատուն այս անգամ Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ, դոկտոր Բարլո Տէր-Մկրտչեանն է:
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու մասին հարցն էր: Ռեկտորատը որոշեց նոյեմբերի 8-ից ուսումնական գործընթացը պարտադիր կազմակերպել հեռավար ուսուցման եղանակով: Դասընթացները իրականացնել ըստ գործող դասացուցակի և գրանցել մատյաններում: Ֆակուլտետների դեկաններին,  ուսումնական գործընթացի վերահսկման բաժնին և որակի ապահովման կենտրոնին հանձնարարվեց` վերահսկել դասընթացները հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը:
«Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում բացվել է տարածաշրջանային լեզուների ուսուցման կենտրոն։ Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, այսօր պաշտոնապես իր դռներն է բացել սովորողների համար։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների(տէր և տիկին Մեղրի և Պէտի Աուտիշ, զաւակը՝ Վանի, Աբօ Կարապետեան, Ուռի Կարապետեան) ու Genesis Armenia-ի ջանքերով։
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցն էր: Հիմք ընդունելով ԱՀ  ԿԳՄՍ նախարարի N 629/Մ հրամանը՝ ԱրՊՀ  ռեկտորատը որոշել է. ԱրՊՀ-ում մինչև նոյեմբերի 14-ը դադարեցնել  ուսումնական գործընթացը  ավանդական եղանակով։ Ուսումնական գործընթացի կազմակերպումը հնարավորության սահմաններում իրականացնել հեռավար եղանակով՝ ֆակուլտետների դեկանների վերահսկողությամբ:
Հոկտեմբերի 25-ին Արցախի պետական համալսարանի եւ Հայագիտական Ուսմանց Ընկերության (ՀՈՒԸ) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝  կրթության եւ հետազոտության բնագավառում  համագործակցության ամրապնդման նպատակով:
Նոյեմբերի 1-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի   պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել կ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը՝ «Ժողովուրդների գենետիկական տարեգրությունը. իրականությունն ընդդեմ կեղծարարության» թեմայով: Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, ոչ ֆորմալ կրթության ծրագրի նախաձեռնող Կ. Օհանջանյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և բնագիտական ֆակուլտետի տարբեր կուրսերից ուսանողներ: