Արցախի պետական համալսարան
Հունիսի 8-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է հերթական առցանց դասախոսությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգեբանների հետ, որին մասնակցել են դասախոսներ, հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, «Հոգեբանություն» մասնագիտության ուսանողներ, մագիստրանտներ:
Հունիսի 9-ին գումարվել է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, և տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Հունիսի 7-ին Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում սովորող  ուսանողների հետ  հանդիպում է ունեցել  ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը: Հանդիպմանը ներկա էին տարբեր մասնագիտություններով  սովորող ուսանողներ:
Հունիսի 4-ին հրավիրվել է բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Վալոդյա Միրզոյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:
Հունիսի  4-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, գրող Սամվել Մհերյանի «Եւ եղաւ լոյս» և «Այբ Քէ» գրքերի շնորհանդեսը: Հանդիպմանը  ներկա էին  համալսարանականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ  և մամուլի ներկայացուցիչներ: Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով:
Հունիսի 3-ին հրավիրվել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:
Հունիսի 2-ին Արցախի պետական համալսարանում կայացել է 2020-2021 ուսումնական տարվա ուսանողական համագումարը, որի ընթացքում ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուները ամփոփել են հաշվետու  ուսումնական տարվա գործունեությունը և  նախանշել հաջորդ տարվա անելիքները: Համագումարին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, պրոռեկտորներ, դեկաններ, մեթոդիստներ, ստորաբաժանման ղեկավարներ և ուսանողներ:
ԱրՊՀ-ում շարունակվում է «Արցախ. ներկան և ապագան» ծրագիրը, որի շրջանակում հունիսի 2-ին ԱրՊՀ են այցելել ԱՀ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը և հանդիպում ունեցել ուսանողության ու դասախոսական կազմի հետ: Հանդիպմանը նրանք հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տեսլականները, ուղիները:
ԱրՊՀ-ում կազմակերպվել են  գարնանային կիսամյակի 2-րդ փուլի ընթացիկ ստուգումները, որոնք մեկնարկել էին մայիսի 17-ից և տևել մինչև մայիսի 28-ը:
Մայիսի 25-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում  Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգեբանների հետ, որին մասնակցել են նաև ԱրՊՀ հոգեբանություն դասավանդող դասախոսներ, հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողներ և մագիստրանտներ: