Արցախի պետական համալսարան
Մայիսի 24-ին ՀՀ ՈԱԱԿ-ի կողմից անց է կացվել առցանց քննարկում բուհերի ՈԱԿ-ների հետ: ԱրՊՀ ՈԱԿ-ը ևս մասնակցել է առցանց քննարկմանը: ԱրՊՀ ՈԱԿ վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանի խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակը բուհերի ծրագրային հավատարմագրման գործընթացում  նախատեսվող փոփոխությունների մասին տեղեկացնելն էր բուհերին:
Համավարակով և ապա՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմով պայմանավորված դժվարություններով ու մարտահրավերներով լի ուսումնական տարին մոտենում է ավարտին: Ուսումնական տարին ԱրՊՀ-ում ամփոփվում է՝ տարեսկզբին գիտակրթական ուղղությամբ նախանշած անելիքներն արդեն իրականություն դարձրած:  
Մայիսի 21-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Պատերազմ. սոցիալ-տնտեսական հետևանքներ» թեմայով, որին ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ԱՀ ՊԵԿ ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ: Գիտական ընթերցումներով հանդես են եկել «Ֆինանսներ» մասնագիտության ավարտական կուրսերի ուսանողներն ու մագիստրանտները:
Մայիսի 20-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, տպագրության երաշխավորվել աշխատություններ:
Մայիսի 20-ին Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի  իրավունքի  ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտի պաշտոնակատար Գրետա Արզումանյանի նախաձեռնությամբ և Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան, իրավունքի ամբիոնի դասախոս Ռոման Երիցյանի համակարգմամբ կազմակերպվել է «Զրպարտությունը և վիրավորանքը» թեմայով դատախաղ: Դատախաղը անց է կացվել «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսումնական պլանում ներառված «Քաղաքացիական դատավարություն» դասընթացի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ  ռեկտոր Ա. Սարգսյանը, ԱՀ դատական համակարգի, դատախազության, Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, իրավունքի ամբիոնից դասախոսներ և  ուսանողներ:
Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն և կառավարում» ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ մակրոէկոնոմիկա դասընթացի շրջանակում կազմակերպվել է «Հետպատերազմյան սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ԱՀ-ում» խորագրով միջոցառում, որին մասնակցել են «Կառավարում» 2-րդ, 3-րդ, «Ֆինանսներ» 3-րդ կուրսերում սովորող ուսանողներ, հանդես եկել թեմատիկ զեկուցումներով, ծավալել քննարկում։
Մայիսի 18-ին հրավիրվել է տնտեսագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:
ԱրՊՀ ղեկավարության, ՈւՀՏԱԿ բաժնի և ՈւԽ նախաձեռնությամբ ՊԲ «Ասպարեզ» հրաձգարանում համալսարանի հինգ ֆակուլտետների միջև կազմակերպվել է հրաձգության մրցույթ։ Մրցույթի կազմակերպման նպատակն էր նպաստել ուսանողների շրջանում զենքի ճիշտ օգտագործման, արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը։
Մայիսի 17-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Իրինա Իշխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական  ընթերցումներ, որին մասնակցել են «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողները:
ԱրՊՀ ուսանողները մասնակցել են Գորիսի պետական համալսարանի կողմից մայիսի 11-ից 12-ը կազմակերպված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովին։