Արցախի պետական համալսարան
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր։ Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետը ներկայացրել է տեղեկատվություն առաջին ընթացիկ ստուգումների ընթացքի մասին, որը մեկնարկել էր հոկտեմբերի 18-ին։ Ըստ տեղեկատվության՝ գործընթացն ընթանում է բնականոն հունով՝ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող անհրաժեշտ պայմանները։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով ՀՀ-ում էր։ Այցի ընթացքում ռեկտորը մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի, ԵՊՀ ղեկավարության հետ, մասնակցել ՀԲԸՄ ընդունելությանը, որը կազմակերպվել էր ի նշանավորումն Հայաստանի անկախության 30-ամյակի։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետական համալսարանում բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 15-ին հրավիրվել է բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը ներկայացրել է 2020-2021 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Դեկան Լ. Մարգարյանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետի  կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական  գործունեությունը,  դասախոսական կազմի  և ուսանողության կատարած գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցը, համագործակցությունը և ինքնավերլուծությունը՝ ուժեղ  ու թույլ կողմերով:
Ի կատարումն ԱՀ կառավարության որոշման՝ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:    
Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը ներկայացրել է 2020-2021  ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ֆակուլտետի խորհրդի անդամները: Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում անմահացած տղաների:
Հոգեկան առողջության միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 11-ին Արցախի պետական համալսարանում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և հոգեբանական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հետպատերազմյան իրավիճակում հասարակության շրջանում տեղ գտած անորոշության ու տագնապի զգացումների վերլուծությանը: Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վ. Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետից դասախոսներ և հոգեբան-մասնագետներ ԱՀ-ից ու ՀՀ-ից:
  Հոկտեմբերի 4-ից 8-ը ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին։ Գիտաժողովին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև ԱրՊՀ ուսանողները. Սոնա Մուսայելյանը, Հերմինե Արզումանյանը, Անահիտ Հովհաննիսյանը՝ բանասիրական ֆակուլտետից, Մարիամ Մինասյանը՝ բնագիտական ֆակուլտետից, Մարիա Մինասյանը, Արևիկ Պետրոսյանը, Դիանա Դանիելյանը, Անգելինա Նասիբյանը, Վահագն Խաչատրյանը՝ տնտեսագիտության ֆակուլտետից, Մարիամ Առստամյանը, Մարիամ Աղաբաբյանը՝ մանկավարժության և սպորտի ֆակուլտետից։
ՀՊՄՀ-ում հոկտեմբերի 7-ին մեկնարկել էր «Մաթեմատիկական կրթություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան, Արցախի և ՌԴ բուհերի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ՝ տարբեր դպրոցներից:
          Հոկտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ուսանողների հետ: Հանդիպման առանցքային  նպատակն էր ուսանողների հետ համալսարանում «Պատմաբանների ակումբ» բացելու հարցի քննարկումն ու հարցի վերաբերյալ համատեղ որոշում կայացնելը: Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Ա. Խաչատրյանը, ամբիոնից դասախոսներ և տարբեր կուրսերից ուսանողներ:
  Հոկտեմբերի 7-ին  ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է բուհի բոլոր կուրսերի ավագների հետ: Հանդիպմանը ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և ուսանողական ինքնավար կառույցների նախագահները: Հանդիպման նպատակն էր  ուսանողներից լսելու և քննարկելու  ուսումնական տարվա ընթացիկ այն  հարցերն ու առաջարկությունները, որոնք բխում են ուսանողության շահերից և որոնք նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը։