Արցախի պետական համալսարան
Փետրվարի 9-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ՈՒԽ լիագումար նիստ, որին ներկա էր նաև ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը։ Նիստը վարում էր ԱրՊՀ ՈՒԽ նախագահ Արա Սարգսյանը, ով իր ելույթում ամփոփ ներկայացրեց անցած տարում ուսանողական խորհրդի կողմից իրականացված աշխատանքները:    
Փետրվարի 9-ին ԱրՊՀ-ում համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ հանդիպում է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ներկայացրել կրթական հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, հանդես եկել ԱրՊՀ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու առաջարկությամբ:
Հարգարժա՛ն տիկին Հակոբյան, Շնորհավորում եմ Ձեզ ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Արցախի Հանրապետության համար պատմաքաղաքական այս բարդ ժամանակաշրջանում մեծ առաքելություն, միաժամանակ նաև ծառայություն է ստանձնել մի բնագավառի պատասխանատվություն, որով կանխորոշվում է մեր ազգային-մշակութային ինքնության պահպանումն ու ամրապնդումը, կիրթ ու գրագետ, մրցունակ սերունդներով վաղվա հուսալի հիմնաքարի երաշխիքը, գիտությամբ, կրթությամբ, մշակույթով ու սպորտով մեր երկրի անունը միշտ բարձր պահելն ու առաջ շարժվելը:    
Փետրվարի 7-ից մեկնարկել են 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի պարապմունքները երկհերթ եղանակով: Առաջին հերթով կազմակերպվում են բանասիրական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների, իսկ երկրորդ հերթով՝ տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները:
Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտական խորհրդի նիստ, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, ի գիտություն ընդունել ստորաբաժանումների տեղեկատվությունները, տպագրության երաշխավորել ուսումնամեթոդական ձեռնարկ, ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացրել դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին որոշումը:
ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 01․02․2022թ․ N 09Ա հրամանով հաստատվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թ․ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակը։ Արցախի պետական  համալսարանի  «Գիտական տեղեկագիր» պարբերականը՝ երկու առանձին հանդեսներով (բնական գիտություններ, հասարակական գիտություններ), ևս ընդգրկված է այդ ցուցակում։ Աղբյուրը՝ այստեղ:  
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հեռակա ուսուցման համակարգի դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով, որին մասնակցում էին ֆակուլտետի և ամբիոնի մասնագետներ, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներ:
Ամփոփվել են հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Հայոց պատմություն» առարկայից կազմակերպված օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ:
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպում է ունեցել ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,  գնդապետ Սուրեն Սարումյանը և հանդես եկել դասախոսությամբ: Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ վերջին զարգացումներից հետո գուցե դժվար է արտաբերել «Բանակի տոն» արտահայտությունը, բայց  Բանակի օր հաստատ պետք է նշել՝ տեղի ունեցածը վերլուծելու, մտածելու և առաջ շարժվելու շարժառիթներով:
Հունվարի 28-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից: Օլիմպիադային մասնակցել  են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների վեց տասնյակից ավելի աշակերտներ: