Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանը համալրվել է նոր գրքերի խմբաքանակով: Նվիրատուն այս անգամ «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամն է:
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և կայացվել որոշումներ:
Սեպտեմբերի 21-ին խաղաղության օրվա առթիվ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիան (ԵՄՔԱ, անգլերեն՝ Young Men`s Christian Association (YMCA)) կազմակերպել էր մրցույթ` «Խաղաղություն» թեմայով։ Մրցույթին մասնակցել և մրցանակային տեղ է զբաղեցրել Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Առաքելյանը։ Մրցույթին մասնակցում էր 13 հոգի: Սահմանված էր երկու մրցանակային տեղ, որից երկուսն էլ զբաղեցրել են Արցախից մասնակցած երիտասարդները:
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում  դեկան Արմինե Խաչատրյանը  ներկայացրել է 2020-2021 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին  հաշվետվություն: Նիստին ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, խորհրդի անդամներ:
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում  դեկան Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրել է 2020-2021 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին  հաշվետվություն: Նիստին ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, խորհրդի անդամներ: Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված ուսանողների:
Հոկտեմբերի 27-ին ԱրՊՀ է այցելել հայազգի անվանի գիտնական, տեխնիկական  և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արտեմ Օհանովը, ով աշխարհին առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի մեթոդների և բյուրեղային կառուցվածքների ստեղծման ու գիտության հանրայնացման աշխատանքներով։
ԱրՊՀ-ում հոկտեմբերի 18-ից մեկնարկել է առաջին կիսամյակի առաջին փուլի ընթացիկ ստուգումների շրջանը, որի կապակցությամբ ՀԿ և լրատվության բաժինը զրուցել է ուսանողների և համապատասխան բաժնի պատասխանատուների հետ: Ստուգումները կազմակերպվում են հատուկ պայմաններում՝ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պահանջները:
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան  Շահեն Այդինյանը ներկայացրել է 2020-2021  ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամները:
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։ Հաշվի առնելով համավարակի տարածման  վտանգը և ԱՀ կառավարության համապատասխան որոշումը՝ ռեկտորատը որոշում է կայացրել.