Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանին՝ ԳԱԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է.   «Հարգելի՛ պարոն Սաղյան Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ԳԱԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հունիսի 29-ին կայացել է 2020-2021 ուստարվա  ԱրՊՀ գիտխորհրդի ամփոփիչ  նիստը, որին ներկա էին նաև  ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը և երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, բարեգործ, ԱՀ պետական խորհրդական, խորհրդային միության պետական մրցանակի դափնեկիր Գրիգորի Գաբրիելյանցը:
Արցախի պետական համալսարանի Հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 25-ին կազմակերպվել է հոգեբանական աշխատաժողով` քննարկելու մասնագիտական համայնքի անելիքները` Արցախում առկա իրավիճակի համատեքստում: Աշխատաժողովին մասնակցել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՀՀ-ում և Արցախում ճանաչում ունեցող գիտնական-հոգեբաններ: Քննարկելուց և հավանության արժանացնելուց հետո աշխատաժողովը կընդունի կոնկրետ երաշխավորություններ` ազգաբնակչության մոտ առկա հոգեբանական բնույթի խնդիրները հաղթահարելու միտումով:
Հունիսի 22-ին կայացել է ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական  գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, և  տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Ռեկտորատի որոշմամբ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել է համալսարանում երկարամյա վաստակ ունեցող մի խումբ աշխատակիցների, ովքեր տասնամյակների գործունեության ընթացքում աչքի են ընկել իրենց պատասխանատվությամբ և բարեխիղճ աշխատանքով:
2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հերթական արարողությունը պատմության և իրավագիտության ֆակուլտետում էր, որին ներկա էին ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը, ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը, ամբիոնների վարիչներ և շրջանավարտներ:
Հունիսի 18-ին տեղի է ունեցել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, դեկան Շահեն Այդինյանը, ամբիոնների վարիչներ, շրջանավարտներ: 2020-2021 ուստարում ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետը թողարկում է  բակալավրիատի  և մագիստրատուրայի 117 շրջանավարտ, որից 98-ը բակալավրիատի և 19-ը  մագիստրատուրայի  կրթական  աստիճաններով: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճաններով առկա և հեռակա  ուսուցման համակարգում բուհը գերազանցությամբ ավարտել է 8 շրջանավարտ:
2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հերթական արարողությունը տնտեսագիտության ֆակուլտետում էր, որին ներկա էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, դեկան  Ռուզաննա Մանգասարյանը, ամբիոնների վարիչներ և շրջանավարտներ:
ԱրՊՀ-ում շարունակվում են դիպլոմների հանձնման արարողությունները: 2020-2021 ուստարում ԱրՊՀ-ն թողարկում է 659 շրջանավարտ, որից 500-ը՝ բակալավրիատի, 159-ը՝ մագիստրատուրայի: Բակալավրիատը գերազանցությամբ ավարտում է 78 շրջանավարտ, մագիստրատուրան՝ 56 շրջանավարտ: Հունիսի 17-ին տեղի է ունեցել բանասիրական  ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, դեկան Լուսինե  Մարգարյանը, ամբիոնների վարիչներ, շրջանավարտներ: 2020-2021 ուստարում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը թողարկում է  բակալավրիատի  և մագիստրատուրայի 165 շրջանավարտ, որից 130-ը բակալավրիատի և 35-ը  մագիստրատուրայի  կրթական  աստիճաններով: Բակալավրիատի կրթական աստիճաններով  հինգ  մասնագիտությունների  գծով  առկա  և  հեռակա  ուսուցման համակարգում գերազանցությամբ  ավարտել  է  22  շրջանավարտ, իսկ  մագիստրատուրայի  կրթական աստիճանով ՝ 12  շրջանավարտ:
Հունիսի 16-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել բնագիտական ֆակուլտետի 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, դեկան Վալոդյա Միրզոյանը, ամբիոնների վարիչներ, շրջանավարտներ: 2020-2021 ուստարում ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 155 շրջանավարտ:
Հունիսի 10-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանի և ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է դասախոսություն-քննարկում` «Արվեստի ստեղծագործությունների ստեղծման և ընկալման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով: