Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ Նվեր Ալբերտի Շնորհավորում եմ Ձեզ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ: Այս բարդ ու դժվար շրջանում որևէ կառույցի ղեկավարի պաշտոն ստանձնելը նախ և առաջ առաքելություն և ծառայություն է մեր հայրենիքին ու ժողովրդին:  Համոզված եմ, որ Ձեր անցած ճանապարհը, մարդկային որակներն ու  մասնագիտական կարողությունները կնպաստեն  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կրթական կյանքը  զարգացնելուն, պատերազմի պատճառով կորսված բնականոն ռիթմը վերականգնելուն:
Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված ուսումնական գործունեության օրացույցի՝ հունվարի 20-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել են հեռակա ուսուցման համակարգի մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Հունվարի 19-ին բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Հայ գրականության պատմություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսումնական պլանում ներառված «Քննադատության վարպետություն» դասընթացի շրջանակում: Գիտական սեմինարի ընթացքում «Հայ գրականության պատմություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են  իրենց ինքնուրույն հետազոտական աշխատանքները՝ «Միֆաքննադատության մեթոդաբանությունը հայ գրականության մեջ», «Հեթանոսական շարժումը և Դանիել Վարուժանը» (Սոնա Մուսայելյան), «Գրական երկի վերլուծության սկզբունքները», «Դավիթ Պետրոսյանի քննահամակարգը» (Լիլիթ Հովհաննիսյան), «Պողոս Մակինցյանի քննահամակարգը», «Սևակ Արզումանյանի քննադատական  դաշտը» (Գայանե Հարությունյան) թեմաներով:                       
Հունվարի 12-ին  հեռակա ուսուցման համակարգի մի խումբ ուսանողների հետ հանդիպել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:  Վ. Յարամիշյանը ուսանողների հետ քննարկել է հեռակա ուսուցման գործընթացի, ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնավար կառույցներին անդամակցելու, համալսարանի կառավարմանը մասնակցելու, համալսարանական կյանքի և հարակից այլ ուղղությունների հետ կապված մի շարք հարցեր: 
ԿԱՐԳ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման   Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 1) փոխհատուցում տրվում է. ա. առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին ն 2-րդ կուրսերում սովորող ուսանողներին, բ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային  կազմակերպության  «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 3-րդ,  4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին, գ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին, դ. ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ  կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին, ե. եթե ուսանողը առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից և սովորել է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության առկա  ուսուցման համակարգում առնվազն մեկ կիսամյակ, զ. եթե ուսանողը բարձրագույն ոաումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը և սովորել է տվյալ մասնագիտությամբ առնվազն մեկ կիսամյակ, Է. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 4-ի N 859-Ա որոշմամբ հաստատված պիլոտային ծրագրով որոշ մասնագիտությունների գծով սովորող ուսանողներին՝ կիսամյակային դրական արդյունքների հիման վրա, ը. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորողներին` ուսման վարձի 100 տոկոսի, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողներին՝ 50 տոկոսի չափով, թ. հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունված պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ուսանողներին` 100 տոկոսի, մնացածներին՝ 50 տոկոսի չափով, իսկ առկա ուսուցման համակարգ առանց ակադեմիական պարտքերի տեղափոխված 15 և  բարձր տարեկան միջին որակական գնահատական ապահոված ուսանողը՝ 100 տոկոսի  չափով, ժ. պետական և  ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների ծնողներին՝ 100 տոկոսի, հեռակա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների այրիներին, զավակներին և  ծնողներին՝ 50 տոկոսի, Արցախյան պատերազմների 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ ուսանողներին՝ 100 տոկոսի  չափով. 2) փոխհատուցումը դադարեցվում է կամ չի տրվում, եթե ուսանողը. ա. փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ, բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից, գ. հեռացվել է (ազատվել է) և վերականգնվել է  ուսումը շարունակելու նպատակով, դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն, ե. բարձրագույն ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը՝ բացառությամբ :«081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և  գենետիկա». «084101.01.6 Անասնաբուժություն», «071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ», «01140124.6 Կենսաբանություն և քիմիա», «01401.25.6 Մաթեմատիկա և ֆիզիկա», «011401.04.6 Ֆիզիկա» և «011401.02.6 Քիմիա» մասնագիտությունների, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր վերադարձել են ակադեմիական արձակուրդից և տեղափոխվել հարակից կրթական այլ ծրագիր իրենց ուսանած կրթական ծրագրի՝ համապատասխան խմբի բացակայության պատճառով, զ. տվյալ կիսամյակում առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից, է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից, ը. ստանում է երկրորդ մասնագիտություն, թ. ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 910-Ն որոշումներով սահմանված խմբերում, ժ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից:
Համաձայն ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատված 2021-2022 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները մեկնարկել են հունվարի 10-ից և կտևեն երեք շաբաթ, իսկ 4-րդ շաբաթը քննաշրջան է, որի ընթացքում կկազմակերպվեն ստուգումները։ Բանասիրական, մանկավարժության և սպորտի, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում` 2-րդ հերթով:
Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ․ Պատմություն է դառնում մաքառումներով լեցուն, մեր հայրենիքում արժանապատվորեն ապրելու և հայեցի կյանքի շարունակականություն ապահովելու համար պայքարի ևս մեկ տարի։ Այո, պայքար բոլոր ուղղություններում, պայքար՝ ավերվածը կառուցելու, կորցրածը վերագտնելու, հաշմվածը վերականգնելու, փշրվածը նորոգելու, ունեցածը զարգացնելու ու կատարելագործելու համար ․․․
Դեկտեմբերի 24-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱրՊՀ պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցի (Ղարաբաղցի) «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը։
Ամփոփվել են հոկտեմբերի 28-ին ԱրՊՀ-ում  բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի կողմից կազմակերպված ծրագրավորման օլիմպիադայի արդյունքները, որին մասնակցում էին քոլեջի ուսանողներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ ԱՀ-ից ու ՀՀ-ից:
Դեկտեմբերի 23-ին ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների, հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը խորհրդակցություն է անցկացրել ֆակուլտետների մեթոդիստների և ուսանողների հետ տարվող աշխատանքներով զբաղվող  ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Ամփոփելով անցնող տարին՝ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտորը խոսել է ձեռքբերումների և ոլորտում առկա խնդիրների մասին՝ նախանշելով առաջիկա անելիքներն ու խնդիրների լուծման ուղիները: Վ. Յարամիշյանը, խոսելով կանոնակարգով սահմանված գործառույթների իրականացման մասին, ընդգծել է, որ մեթոդիստը իր լիազորություններով պետք է ապահովի ուսանողների հետ տարվող աշխատանքների իրականացումը, նպաստի կիրառվող մեթոդների արդիականացմանը և անհատականացմանը, դաստիարակչական աշխատանքի ձևերի կատարելագործմանը, սովորողների անձնական, սոցիալական խնդիրների լուծմանը: