Արցախի պետական համալսարան
    Հարցազրույց ՊԲ N զորամասի հոգևոր սպասավոր Մ․Մկրտչյանի հետ Զինված ուժերում հոգևոր սպասավորը գործ ունի զինվորականի հետ: Զինվորականության մեջ տարածել և ամրապնդել հոգևոր արժեքներ, դավանաբանական սկզբունքներ, սովորեցնել ճիշտ գնահատել և պահպանել հոգևոր ու ազգային դարավոր արժեքները, սերմանել սեր առ Աստված. ահա այն առաջնահերթությունները, որոնք կարևորում է ՊԲ N զորամասի հոգևոր սպասավոր Մ․Մկրտչյանը, ում հետ այս և հարակից մի շարք հարցերի շուրջ զրուցել է լրագր. 3-րդ կուրսի ուսանողուհի Վիոլետտա Բաղդասարյանը:
  Ասկերանի շրջանի Հարավ գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 14 կմ հեռավորության վրա։ Գյուղը  գտնվում է բարձրաբերձ մի  լեռան վրա` մայրաքաղաք  Ստեփանակերտից  մի քանի կմ բարձրությամբ։ Իր սրբավայրերով հայտնի Հարավ գյուղի բնությունը հեքիաթային գեղեցկությամբ է հայտնի:
   Օրերս պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի պատմություն 1-ին և 3-րդ, մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները պատմության ամբիոնի դասախոս, պ. գ. թ., դոցենտ Ն. Սարումյանի նախաձեռնությամբ և ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի աջակցությամբ պատմաճանաչողական էքսկուրսիա կատարեցին դեպի Տաթևի վանական համալիր։
     «Գրոց տուն»  ակումբում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ամիս կազմակերպել  հանդիպում գրողների հետ`  տարբեր գրքերի քննարկումներին զուգընթաց: Մինչ օրս ակումբը կազմակերպել է տարաբնույթ գրքերի քննարկումներ,ինչպես՝  Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» , Անտոնիա Արսլանի «Մշո գիրք», հանդիպումներ Արցախի գրողների հետ: 
  Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը: Այսօրվա մեր զրուցակիցը Լիլիթ Գադյանն է. երիտասարդ նկարչուհի` օժտված արվեստի նկատմամբ խորունկ, անդավաճան սիրով: Լիլիթը ծնվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Սովորում է Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում: 18-ամյա աղջկա կարծիքով նկարիչն այն մարդն է, ով ունի կարողություն արտահայտվելու, անկաշառ ու արդար լինելու, անարդարության մասին բարձրաձայնելու:
     Արևոտ օր է. երկնքում ոչ մի ամպ չկա, իսկ մոր սիրտը ամպախեղդ է լինում: Դիմացի ծառին  մի թռչուն է լալիս: Մենակ է, ու այնքան  թախծոտ է նրա երգը: Ինչո՞ւ է մենակ: Ո՞ւր է իր Արցախը, ե՞րբ   կվերադառնա… Մոր սիրտը լի էր արցունքներով, երբ որդին գնաց հեռու-հեռուներ: Նա գնաց պաշտպանելու հողը հայրենի՝ իր հետ տանելով մայրական սիրտը, որն ամեն րոպե դողում էր: Պատմության հերոսներն են Երևանն ու Արցախը:
   Այսօրվա մեր հերոսուհին ոչ միայն ցանկացավ տեսնել ու ճանաչել, այլ նաև մնալ ու իր փոքրիկ ներդրումով նպաստել Արցախին։ Վիոլետա Բաղդասարյանը ծնվել է ՀՀ-ում: Սովորում էր ԵՊՀ սոցիոլոգիայի բաժնում: Երրորդ կուրսում էր, երբ սիրահարվեց ու ամուսնացավ: Ամուսնու հետ ապրում էին ՀՀ-ում:
Հանգստություն գտնել նշանակում է խաղաղություն ունենալ մտքում և սրտում, իսկ հոգեկան ներդաշնակության հասնելու համար կարևոր է, որ մարդ օժտված լինի լավատեսությամբ, մշտապես դրական տրամադրվածությամբ, սեփական ուժերի հանդեպ անդրդվելի հավատով։ Ահա այս հատկանիշներով են ներարկված Խաչմաչ գյուղի բնակիչները։ Խաչմաչը Արցախի Հանրապետության հնագույն բնակավայրերից է։
        Տնտեսագիտության ֆակուլտետում  կայացավ «Ղարաբաղա լյուզու»  խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որի նախաձեռնողներն էին ֆեյսբուքյան համանուն էջի համակարգողը, Սեյրան Մայիլյանը, Վարդուհի Կիրակոսյանը, Մերի Զաքարյանը և Արմեն Ադամյանը: Մրցույթն իր ձևաչափով նորույթ էր :
Անցավ ուղիղ երկու տարի: Ոմանց համար ուղղակի տարիներ, ոմանց համար էլ` տարիներ ցավի, կսկիծի, կորստի, կարոտի ու հպարտության: