
ԱրՊՀ լրագր. բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդիա Սահակյանը զրուցել է հ.գ.թ., դոցենտ, հոգեբան Լուսինե Ղարախանյանի հետ հոգեբանական արդիական հնչեղություն ունեցող մի շարք հարցերի շուրջ: Ձեզ ենք ներկայացնում զրույցը:
Տիկին Ղարախանյան, ինչպե՞ս ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը:
05 Ապրիլ 2018

Մեր ուսանողուհի Վիոլետտա Բաղդասարյանը զրուցել է կին զինծառայող, կապիտան Դալլաքյանի հետ. Ձեզ ենք ներկայացնում զրույցը:
04 Ապրիլ 2018

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ գյուղում է ապրում և ստեղծագործում Վյաչեսլավ Ղազարյանը։ Բազմանդամ ընտանիքի հայր, ով իր ապրուստի մի մասը վաստակում է` զբաղվելով սիրած աշխատանքով և աշխարհի հետ զրուցում գույների լեզվով:
29 Մարտ 2018

Պարը մարդկության հնագույն լեզուներից է, ինքնաարտահայտման լավագույն միջոցը: Պարելիս խոսում են մարմնով ու հոգով: Շատերի համար պարը ոչ միայն ժամանակը հաճելի անցկացնելու ձև է, այլ նաև` կյանքի կարևոր մաս: Ստեփանակերտում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաներից շատերին միավորողը սերն է պարի հանդեպ:
22 Մարտ 2018

«Բանավեճի և հետազոտական հմտությունների զարգացման» ծրագրի շրջանակներում ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ մարտի 19-ին մեկնարկել է «Բանավիճային հմտությունների զարգացման» դասընթաց, որի հիմնական նպատակն է ստեղծել բանավեճի ակումբներ, զարգացնել ուսանողների բանավիճային հմտությունները, հռետորական խոսքը, քննադատական մտածողությունը: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան բրիտանական պառլամենտի ձևաչափով բանավիճելու արվեստին: Դասընթացին կարող են մասնակցել համալսարանի բոլոր ուսանողները: Ցանկացողները կարող են դիմել տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատ:
20 Մարտ 2018

Մի բարդի կար` ծեր ու մենավոր, մի բակ, մի Վանո պապ` իմ մանկության մեջ հեռավոր: Վանո պապը ծնվել էր «որ դոխերին ապրեցներ»: Ինքն էր սահմանել իր առաքելությունը: Գիտեր` ինչ են սիրում, ինչն էր նրանց ուրախացնում և նույնիսկ ինչ են խոսում այդ բարի ու նուրբ արարածները: Հինգ տարեկան էլ չկար, երբ հայրը` մեծ արկղերը ձեռքին, ներս մտավ և այդ օրվանից ի վեր իր միակ ժառանգին անգիտակցաբար սահմանեց ճակատագիր:
20 Մարտ 2018

Կանանց միամսյակի կապակցությամբ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ Սեյրան Մայիլյանն ու Վարդուհի Կիրակոսյանը նախաձեռնել էին ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
14 Մարտ 2018

Հարցազրույց նկարիչ և քանդակագործ Լավրենտ Ղալայանի հետ
- Պարոն Ղալայան, ինչպե՞ս է սկսվել Ձեր ստեղծագործական ուղին, ի՞նչը հիմք հանդիսացավ այդ ուղղությամբ աշխատելուն:
- Դեռևս դպրոցական տարիներից զգում էի, որ ինչ-որ ջիղկա մեջս , սակայն չկար մասնագետ , ով ուղղություն տար ինձ: Հիշում եմ՝ առաջին դասարանում էի, երբ նկարչության ուսուցչուհիս (ի դեպ՝ Ջալալյանների տոհմից էր) ասաց ինձ ` տղա ջան, տաղանդ ունես: Սկզբում չէի հասկանում՝ ինչ է ասում , հետո քրոջս հարցրեցի , նա ասաց՝ տաղանդը արտակարգ երևույթ է մարդու մեջ, որը պետք է վերարտացոլվի: Այդպես էլ սկսեցի աշխատել այդ ուղղությամբ:
02 Մարտ 2018

Երջանիկ է այն սերունդը, ով իրեն հոգով ազատ և անկախ է զգում, ում հայրենիքը, թեև լեռների մեջ ծվարած մի փոքրիկ կղզյակ, ազատ է ու ինքնիշխան։ Մենք այսօր, իրոք, երջանիկ սերունդ ենք, քանի որ հաղթանակած իրականության մեջ ենք ապրում: Մեր սերունդը ազատատենչ, հաղթանակած ու անկախության սերունդ է:
26 Փետրվար 2018

Փետրվարի 19-ը նշանավորվեց մի խումբ գրքասերների համար. իրականություն դարձավ վաղուց փայփայած երազանքը` բացվեց ‹‹Գրոց տուն›› գրական ակումբը:
21 Փետրվար 2018