Արցախի պետական համալսարան
Երիտասարդությունը երբեմն մարդուն մղում է եսասիրության, ինքնասիրահարվածության։ Իսկ երբ, արդեն իր գլխամաշկին քսանամյա երիտասարդը հանկարծ նշմարում է սպիտակ մազ, հասկանում է, որ ինքը բնության բացառություն չէ և սկսում է։ Մի՞թե ինքը դեռ քսան տարեկան չէ, մի՞թե իր ծնողներն այդ տարիքում արդեն ճերմակ մազ են ունեցել։ Եվ մտովի հիշելով մոր այժմյա դեմքը, հարդարված մազերը՝ հաստատակամ ասում է․ «Ո՛չ»։ Եվ մի թեթև ժպիտ է նշմարվում նրա շուրթերին։ Իսկ հետո հիշում է, որ մոր մազերն այժմ ներկված են։ Անհանգստացած սկսում է տրորել մազերը, փորձում է կորցնել սպիտակը սևերի մեջ։
 Ապրում ես անցյալի մասին հիշողություններով և բաց ես թողնում ներկադ։ Այն սահուն կերպով, աննկատ դառնում է ոչ վաղ անցյալ։ Վազում ես երջանկության հետևից, շատ ես փնտրում, բայց արդյունքում ոչինչ էլ չես գտնում որպես պատասխան։Եվ ահա մոտ ապագայում պարզում ես հանկարծ, որ թակոց էր եղել քո կյանքի դռան, բայց դու չես լսել այն։ Այդ երջանկությունն էր հյուր եկել հանկարծ, որ տաք թեյի շուրջ զրույց ունենաք և գուցե նույնիսկ անժամկետ մտերմանաք… Ապրում ես` ապագադ ծրագրելով, և բաց ես թողնում ներկադ։ 
Նա չի սիրում, երբ խոսում են պատերազմի մասին, առավել ևս` իր անցած ուղուց: Իսկ երբ ինչ-որ հարց են տալիս պատերազմից, նա խոնարհում է իր աչքերը և հոնքերի տակ ծվարած կնճիռները հանգիստ նստում են նրա աչքերին: Մի քանի վայրկյան, ու նա նորից բարձրացնում է աչքերը և այնտեղ՝ աչքերի խորքում, որը պատերազմի դաշտ է հիշեցնում, սկսում է ինչ-որ արտասովոր բան բոցկլտալ: Ո՛չ, դրանք արցունքներ չեն, այլ վրեժով լցված մի ամբողջություն, որը նրա դեմքին ինչ-որ անծանոթ երանգներ էր տալիս:
  Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն, լրագրություն բաժինների ուսանողները, կուրսղեկ, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ:
Բարության միջազգային օրն առիթ է` խոսելու մեր կողքին ապրող այնպիսի մարդկանց մասին, ովքեր բարությամբ են լցնում իրենց շրջապատը` գեղեցկացնելով կյանքն ու աշխարհը: Ադպիսի մի մարդու կերպար է բացահայտում լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Հարությունյանը: Մառախլապատ եղանակը ծանրացել է հոգուս վրա: Անտրամադիր մտնում եմ լսարան, որտեղ ծանոթ դեմքեր են ու սովորական պատկերներ: Նման պահերին զգում ենք համակուրսեցի Ալյոնայի կատակների ու սրախոսությունների կարիքը: Իսկ նա դեռ չէր եկել:
Գալյայի հետ զրուցել է լրագրություն 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Մխիթարյանը: Համալսարանական կյանքի, երազանքների, նախասիրությունների մասին է զրույցը: -Գալյա, սովորում ես ԱրՊՀ պատմաիրավագիտական ֆակուլտետի կերպարվեստ բաժնի 2-րդ կուրսում: Ի՞նչ տպավորություններ ունես համալսարանից: Ինչպե՞ս են անցնում ձեր ուսանողական օրերը։ -Ուսանողական կյանքը շատ հետաքրքիր է, բայց միաժամանակ՝ դժվար։ Իմ կարծիքով, ուսանողական կյանքը յուրաքանչյուրի համար էլ հիշարժան է, քանի որ այն մեր երիտասարդությունն է։ Համալսարանում շատ ջերմ մթնոլորտ է տիրում, ես ինձ լավ եմ զգում այստեղ. կա հնարավորություն՝ հաճելին ու արդյունավետը համատեղելու։ Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ ուսանողական հետաքրքիր օրեր ենք վայելում՝ հագեցած տարաբնույթ միջոցառումներով:
  Հայրենասիրությունն է մարդկային առաքինությունների թագն ու պսակը: Հայրենիքի պաշտպանությունը, նրա ազատության ու անկախության համար պայքարելը ամենավեհ գործն է: Հենց այս գաղափարով են առաջնորդվել մեր հայրենապաշտ հերոսները, ովքեր, մի կողմ դնելով անձնականը, առանց մեկ վայրկյան անգամ կասկածելու, նետվում էին մարտի` հանուն հող հայրենիի պաշտպանության: Հայրենիքի  պաշտպանության սուրբ գործը կանչում էր հայրենանվեր հայորդիներին: Նրանք կռվեցին, շատերը` ընկան…
«Մենք չունենք նավթ, գազ, չի եղել ու երբեք էլ չի լինի. փոխարենը մենք ունենք ուղեղներ և Սփյուռք: Եվ եթե Սփյուռքի ողջ ներուժը ներդնենք, դա մեծ խթան կլինի Հայաստանի զարգացմանը». Լևոն Հայրապետյան: Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը ցնցել էր հայությանը: 2017 թ. հոկտեմբերի 18-ին էր: Թեպետ արդեն քանի տարի հիվանդ վիճակում Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկում էր գտնվում, դժվար էր պատկերացնելը, որ նրա հետ վատթարը կկատարվի, քանզի շատերը հավատում էին հրաշք հեքիաթներ ստեղծող մարդու հեքիաթային վերջաբանին` բարու, արդարության հաղթանակին: Սպասում էին նրան Արցախում՝ հայրենի Վանք գյուղում, պիտի գար և ստեղծեր իր հրաշքն Արցախում: Սակայն չեկավ… մնաց հոր և մոր շիրիմների մոտ` ընդմիշտ իր սիրտն ու հոգին թողնելով Արցախում:
Վաչիկ Դադայանը սովորում է Արցախի պետական համալսարանում: Իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրիատը գերազանցությամբ ավարտելով՝ ընդունվել է նույն մասնագիտության մագիստրատուրան: Ստեղծագործել սկսել է մանկուց: Ապրիլյան պատերազմի օրերին նա, շատ ուսանողների նման, թողեց ուսումը և զենքը ձեռքին մեկնեց հայրենիքը պաշտպանելու: Այդ օրերի խոհերն ու զգացմունքները հետագայում ծնունդ տվեցին նրա «Խաղաղություն բերողը» գրքին, որը մեծ սիրով ընդունվեց Արցախի երիտասարդ ընթերցողների շրջանում և կարճ ժամակահատվածում ունեցավ համակիրների մեծ բանակ: Ներկայացնում ենք երիտասարդ ստեղծագործողի բանաստեղծություններից:
Նրանք սովորական մահկանացուներիս նման չեն, որ վախենան մահից: Շատ լավ գիտակցում են իրենց կոչումը. այրվում են մարդկության համար ու սպառվում մոմի պես: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,- Շառլ դը Գոլը այս խորիմաստ արտահայտությամբ էր կանխատեսել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, բանաստեղծ Շառլ Ազնավուրի ապագան: Հանճար, որն իր առաքինությամբ ու անձնազոհ մարդասիրությամբ հավերժ կտիեզերանավի իր անմահության ծիրում: