Արցախի պետական համալսարան
  Մեկնարկել է EPS-ին (European Physical Society) կից ստեղծված «Artsakh Young Minds» թիմի կազմակերպած համաարցախյան խաղ-մրցույթը ֆիզիկայից՝ բրեյն-ռինգի ձևաչափով, որի կազմակերպմանը մասնակցում են նաև ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մի շարք ուսանողներ, ովքեր հանդիսանում են նաև «Artsakh Young Minds» թիմի կամավորներ: Այն անց է կացվել Ասկերանի շրջանի 10 թիմերի և Շուշիի շրջանի 2 թիմերի միջև, որոնցից մեկական հաղթող թիմեր անց են կացել եզրափակիչ փուլ:
նամակ փոքրիկ Արաքսին, որ ապրում է մինչև այսօր Ստեփանակերտը թափանցիկ քաղաք է: Մառախուղ: Մշտապես: Արդեն 3 օր է՝ այսպես ասած ամպերի մեջ եմ ապրում: Քեզ ձյան, անձրևի, արևի մեջ հիշում եմ, մառախուղի մեջ չեմ հիշում: Երևի խելքը գլխին նամակներն այսպես չեն սկսվում…ինչ արած, գոնե դու, գոնե ինձ պետք է ներես: Ինչ-որ բան այն չէ, զրուցել է պետք՝ հենց ու միայն քեզ հետ:
  Մարտի 27-ը աշխարհում նշվում է որպես թատրոնի միջազգային օր և որպես տոն` թատրոնի աշխատողների համար: Այս տոնն ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով: Օրն առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու Ստեփանակերտի թատրոնին, խնդիրներին և շնորհավորելու ոլորտի նվիրյալներին:
Ասում են` կյանքում պատահականություններ չեն լինում, և դա իրոք այդպես է: Ես համոզված եմ, որ տիկին Անահիտի հետ հանդիպումը պատահականություն չէ, այլ վերևից տրված նախանշան, որ երբեք չպետք է հրաժարվեմ իմ բաղձալի տենչանքից, և որ ամեն գնով անհնարինը հնարավոր դարձնելով` պիտի հասնեմ այն բարձունքին, որտեղ ինձ լիարժեք եմ զգում…Իմ զրուցակիցը հենց նա է. Արցախի ժողովրդական արտիստ, պարուհի, երգչուհի, Արցախի ‹‹Մենք ենք մեր սարերը›› համույթի մենակատար Անահիտ Հովսեփյանը:
«Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»:  Գարեգին Նժդեհ Երիտասարդությունը  կյանքի ամենաերանելի շրջանն է, ուստի այն պետք է ապրել այնպես, որ կարողանաս հասնել նախանշած նպատակներիդ: Իսկ թե ինչպե՞ս են վայելում իրենց երիտասարդությունը Արցախի երիտասարդները, փորձեցինք պարզել լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Հակոբյանի հետ զրույցի միջոցով:
Լրագրությունն ինձ համար մասնագիտություն չէ, այլ` առաքելություն, իսկ մեր զրուցակից Աննայի համար լրագրությունը կենսակերպ է: Այն մի ուրիշ, հետաքրքիր աշխարհ է, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Իր այդ աշխարհում Աննան ունի բոլոր գույները, բայց, նրա խոսքով, գերակշռում է վարդագույնը:
    Մարտի 7-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կենսաբանություն 3-րդ կուրսի ուսանողները նույն ֆակուլտետի ՈՒԽ-ի աջակցությամբ կազմակերպել են «Առողջ ապրիր» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողները իրենց ելույթներով կարևորել են առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը և տեղեկություններ հաղորդել մարմնի խնամքի, ճիշտ սննդակարգի մասին:
  Այս օրերին ԱրՊՀ բանասիրական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում ուսանողական գիտական ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվել են «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագիրը կրող սեմինար-պարապմունքներ:
Կանանց միջազգային օրը նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։ Եվ ոչ միայն: Հայ կինը միշտ էլ եղել է ներշնչման աղբյուր արվեստագետների համար, պաշտամունք` մայրությունը երկրպագողների համար: Օրվա առթիվ ԱրՊՀ ուսանողներն իրենց շնորհավորանքներն են հղում մարդկության գեղեցիկ կեսին:  
Հայ կնոջ գեղեցկությունը տաղանդաշատ նկարիչը կանվաներ դասական և կատարյալ: Դա հատկապես այն գեղեցկությունն է, որ զննելիս ներշնչվում ես հավատով, տեսնում կանոնավոր դիմագծեր: Նրա շքեղ ու փայլուն վարսերը, հազարաերազ ու հազարագութ աչքերը, քչախոս շուրթը և երիտասարդ մարմնի բոլոր շարժումները ձուլված են իրար, կազմել են մի ամբողջականություն, ներդաշնակ մի ակորդ, որի համար բնությունը ամենափոքր չափով անգամ չի սխալվել:                                                                                                             Ա. Չեխով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21