
Աշնան նախավերջին օրը ԱրՊՀ-ի լրագրության բաժնի ուսանողների մոտ տոնական տրամադրություն էր տիրում: «Աշունը լրագրողի աչքերով» խորագիրը կրող միջոցառումը ներառում էր նաև ապագա լրագրողների պատրաստած գործերի ցուցադրություն` տեսանյութ և այլն: Ներկաներին ողջույնի խոսք ասաց միջոցառման կազմակերպիչ Եվգենյա Պողոսյանը: Ուսանողները, հանդես գալով երգով, պարով և ասմունքով, օրը դարձրին բովանդակալից ու գունագեղ: Միջոցառմանը համապատասխան նյութերով ամփոփվեցին աշնանանային բոլոր տոները` սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, Ուսուցիչների տոնը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրը, Բերքի տոնը, Ուսանողների միջազգային օրը:
Վերջում ուսանողները տերևների վրա կատարված գրառումներով հետաքրքիր հարցեր ուղղեցին միջոցառմանը ներկա դասախոսներին: Օրինակ` տերևներից մեկի վրա գրված էր` «Ո՞րն է Ձեզ համար ամենահետաքրքիր դեպքը Ձեր ուսանողական տարիներից» կամ «Ո՞վ է ուսանողը» և այլ հարցեր, որոնք միջոցառումը դարձրին էլ ավելի հետաքրքիր` ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ:
Իրինա Հայրապետյան
Լրագրություն 3-րդ կուրս
ֆոտոռեպորտաժը` Վերոնիկա Ավթանդիլյանի
Լրագրություն 3-րդ կուրս
30 Նոյեմբեր 2016

Ասում են` ուսանողական տարիները մարդու լավագույն տարիներն են, որ ուսանողական տարիների քաղցրությունն ուրիշ է: Վերջերս հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում: «Մեթոդական աջակցություն ԼՂՀ ՀԿ-ներին և երիտասարդներին» ծրագրի շրջանակում Արցախի տարբեր բուհերից ուսանողներ մեկնեցին 2016 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրի:
28 Նոյեմբեր 2016

Ցավոք Արցախում, ինչպես նաև այլ երկրներում, հաշմանդամ մարդկանց համար բարենպաստ պայմանները շատ չեն, սակայն նրանք էլ են կարողանում տեսնել կյանքի լույսը: Մտածենք` ինչքան ուժ է պետք բարդույթները հաղթահարելու համար, որպեսզի նրանք կարողանան ապրել գեղեցիկ ու պայծառ: Կան մարդիկ էլ, ում կյանքն իրականում թեպետ շատ սարսափելի է, բայց նրանք հրաշալի հոգի ունեն ու կարողանում են գեղեցիկ ապրել: Ինչպես տարբեր երկրներում`՝ Ռուսաստանում, Հունգարիայում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում է հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթ: Մայիսի 5-ին կայացել է հաշմանդամություն ունեցող կանանց` «Միսս Հայք 2016» համահայկական գեղեցկության մրցույթ: Այն անց է կացվել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: «Միսս համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արփինե Հարությունյանը, ով տեղաշարժվում է սայլակով:
23 Նոյեմբեր 2016

Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկած «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով քառօրյա գիտաժողովը նոյեմբերի 19-ին իր աշխատանքներն է շարունակել Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում:
21 Նոյեմբեր 2016

ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի հեռուստառեժիսուրայի և մոնտաժի դասախոս, կինոռեժիսոր Արսեն Առաքելյանն Արցախի պետական համալսարանի հրավերով եռօրյա այցով գտնվում էր մայր բուհում:
Կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը հեղինակ է մի շարք ֆիլմերի՝ ‹‹Մայրիկ››, ‹‹Մեր միջի արևը››, ‹‹Դաշտադեմի ամրոցը››, ‹‹Բարեկամավան››, ‹‹Խաղ››:
18 Նոյեմբեր 2016

Երբ թշնամին հոխորտում էր սահմանին, երբ արցախցին նորից զենքը ձեռքն էր առել՝ հող հայրենին պաշտպանելու, ապրիլի 7-11-ը ֆրանսիայի Թուլուզա քաղաքում ընթացող առաջնությունում միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող Վահագն Չալյանը (ծնված 1998թ. մայիսի 2-ին Ստեփանակերտում, 81 կգ ք/կ), գերազանց հաղթելով բոլոր գոտեմարտերում և տապալելով ադրբեջանցի մարզիկին` դառնում է սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր: «Պետք է ճզմել ադրբեջանցուն, ուրիշ տարբերակ չի կարող լինել»: Հենց այս համոզմունքն էլ գերնպատակ դարձրած` Վահագնը մտավ ռինգ: Դե իսկ ռինգում ադրբեջանցուն ջախջախելը դարձել է ազգային ավանդույթ:
18 Նոյեմբեր 2016

Նոյեմբերի 9-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ այցելեցինք Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն: Այցի նպատակն այս անգամ ուղղակի սաների հետ ծանոթանալն էր:
11 Նոյեմբեր 2016

Նոյեմբերի 3-ին բանասիրական ֆակուլտետում անգլերեն լեզվով կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթը նվիրված էր ԼՂՀ հռչակման 25-ամյակին:
03 Նոյեմբեր 2016
Սեպտեմբերի 13-22-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված 48-րդ համահայկական խաղերին մասնակցություն բերած ԼՂՀ մարզական պատվիրակության կազմում նաև ԱրՊՀ ուսանողներ էին:
19 Հոկտեմբեր 2016

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակներում հնարավորություն է ստեղծում ԱրՊՀ թվով 20 ուսանողի հանգիստը կազմակերպել Դիլիջան քաղաքում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում:
19 Հոկտեմբեր 2016