Արցախի պետական համալսարան
  Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԳԸ և ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ ուսանողական առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու, ինչպես նաև արդյունավետ ժամանց ապահովելու նպատակով կազմակերպվել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցել է ֆակուլտետի տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողների 8 թիմ:
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» մրցույթը: Մրցույթում Հերմինե Արզումանյանը զբաղեցրել է 1-ին տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը: Երգեցիկ է հայերենը։ Ամեն հայի շուրթերից այն հնչում է որպես սքանչելի մեղեդի, հնչում է միշտ յուրովի, բայց և կենդանի ու քաղցրալուր։ Այս հոգեթով մեղեդին հազարամյակների խորքից է գալիս։ Նենգ թշնամիները փորձել են խաթարել նրա հերոսական երթը, սակայն ապարդյուն։ Մարտի դաշտում նա հզոր ռազմակոչի է վերածվել և մղել հայ քաջերին դեպի հաղթանակներ։
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարաված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Լուսինե Օհանջանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը: Մայրենի լեզու…Այս բառահյուսքի մեջ ամփոփվում է մի ողջ պատմություն, մի ժողովուրդ, ում վիճակված էր դարերի զառիթափներում մաքառել իր պետականության, սեփական լեզուն ու մտածողությունը, սեփական գիր ու գրականությունն ունենալու իրավունքը պաշտպանելու համար:
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Աննա Մուսայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը: Գեղեցիկ, սքանչելի, քաղցրահնչուն մի լեզու կա աշխարհում, որով խոսում է հինավուրց, անչար, ազատաբաղձ, շինարար մի ժողովուրդ: Այդ լեզուն հայերենն է: Հայերենն աստվածային լեզու է, այո, որովհետև այն գալիս է շատ հեռվից` ժամանակի ակունքներից: Գալիս է հայկյան նետի շառաչով, Արարատի հպարտ ու վեհ կեցվածքով, մեր գետերի, մեր ջրերի մաքրությամբ ու անաղարտությամբ, մեր պատմության բազմադարյա խոհերով, գալիս է մեր հայրերից, մեր ապուպապերից:
  ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, հոգեբանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, այցելել են Շուշիի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոն:
Փետրվարի 13-ը պատմական օր է ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայության համար: 1988թ. այդ օրը Ստեփանակերտի  մանկավարժական  ինստիտուտի ուսանողությունը (ներկայիս  Արցախի պետական համալսարանի) դուրս եկավ հրապարակային ցույցի` բարձրաձայն արտահայտելու Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին վերամիավորելու իր անկոտրում մտադրության մասին: Փետրվարը հայ ժողովրդի  պատմության մեջ ամրագրվեց  որպես Արցախյան շարժման սկիզբ:
Երևի թե չկա մի հայ, ով Հրանտ Դինքի անունը լսելիս կորստյան ցավի և միաժամանակ հպարտության զգացում չունենա: Թուրքիայում հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը պայքարող հայի տեսակ էր, ով իր ձայնով պատմական ճշմարտությունը լսելի էր դարձնում ոչ միայն թուրք ժողովրդին, այլ` ամբողջ աշխարհին: 2007 թվականի այսօրը` հունվարի 19-ին, ամենադաժան ձևով ընդհատեցին այդ ձայնը:
Ուսանողական ակտիվ և ստեղծագործ կյանքում իր անհատականությամբ առանձնանում է ԱրՊՀ հայոց լեզու և գրականություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալլա Ադամյանը, ում համար ուսանողական կյանքը ստեղծագործելու նպաստավոր հանգրվան է. -Ալլա, մեր օրերում ստեղծագործող ուսանողը ինչպիսի՞ հոգեկերտվածք պետք է ունենա, և ի՞նչն է պակասում:
Ամանորը տոն է, որը սիրում են գրեթե բոլորը: Տոն, որն ասոցացվում է հրաշքների, հեքիաթայինի, առեղծվածայինի հետ: Ամփոփելով 2018 թվականը և մի հետադարձ հայացք ձգելով անցնող տարուն` հաշվեկշռի ենք ենթարկում ձեռքբերումներն ու չիրականացված ծրագրերը:  Եվ եթե ձեռքբերումները շոշափելի են, ուրեմն տարին հաջող է եղել:
Արդեն երեք տարի է` ինչ Ստեփանակերտում գործում է վիքիակումբ: Ակումբում գրանցվածների թիվը ներկայումս հասնում է մոտ 200-ի, իսկ ակտիվ մասնակիցներինը՝ 30-40, որոնք խմբագրում են տարբեր թեմաներով հոդվածներ: Գլխավոր նպատակը, ակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանի հավաստմամբ, Արցախում Արցախի մասին հոդվածներ գրելն ու վիքիպեդիա ազատ հանրագիտարանը հարստացնելն է այդպիսի հոդվածներով:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21