Արցախի պետական համալսարան
  Ես ուզում եմ պատմել ազգային պարի մասին,  որ  բացահայտեք մի ուրիշ ու սիրուն աշխարհ, որն ինչքան իմն է, այնքան էլ ձերն է: Ուզում եմ պատմել այն մասին, թե ինչպես հարստացա մի օր, որ գնաք ու հարստանաք դուք էլ:
          Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ ՏՄՄ և հոգեբանություն 1-ին կուրսի ուսանողներս, կուրսղեկ Ռոզա Աղաջանյանի գլխավորությամբ, այցելեցինք Ստեփանակերտի 9-րդ դպրոց և կազմակերպեցինք դաս` սահմանափակ կարողություններով օժտված երեխաների հետ հաղորդակցման նպատակով:
    Հեռու ես Ստեփանակերտից, ամենաճիշտ հեռուն իմ կյանքում, որովհետև գալ-գնալու ժամանակ եմ հասցնում մտածել...Իմ մասին: Հեռու ես ու ամենամոտն ես ինձ: Հեռու ես, ու էդպես ճիշտ է երևի:  Գիտե ՞ս, Ստեփանակերտում՝ իմ փոքրիկ բնակարանի  պատուհանից վաղ առավոտյան կարմիր, սիրուն է արևը, սակայն  էլի հեռու է, այնքան, որ ջերմացնում է փողոցն ու ձեռքերը, բայց ոչ սիրտը: Ուրիշ է: Իմը չէ: Իսկ  դու ամբողջությամբ իմն ես: Իմն է քո Թարթառը, լեռներդ, պատմությունդ: Իմ ազատությունն ես դու, իսկ ես տերն եմ քո ազատության արդեն 17 տարի: Իմ սիրուն, իմ սիրած գյուղ՝ Բրաջուր:
    Նոյեմբերի 11-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել  սիրված երգիչ, երգահան Վահագ Ռաշի (Վահագ Ռուշանյան) «Աշնան քամի» խորագրով  համերգը: Համերգին ներկա էին նաև  Վահագ Ռաշի հայրն ու քույրը` ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը. վերջինս երեկոյի ընթացքում կատարել է իր գործերից մի քանիսը։
      Այդքան էլ հեշտ չէ և´ լինել ուսանող, և´ միաժամանակ աշխատել։ Նորբրաջուրցի (գյուղ Շահումյանի շրջանում) Արաքսյա Միրզոյանը, ով սովորում է Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի երկրորդ կուրսում, պարի խմբակ ունի. բոլոր ցանկացողներին նա ազգային պարեր է սովորեցնում։
      Ցանկացած մասնագիտության համար շատ կարևոր է փորձը: Առավել ևս լրագրող դառնալու համար, միայն մասնագիտական կրթությունը բավարար չէ: 
-Մամ…մամ...,-փոքրիկը, բարձրաձայն ծիծաղելով, վազում է դեղնավուն թիթեռնիկի հետևից: Քիչ հեռու  նստարանին նստած երիտասարդ մայրիկն ուշադիր հետևում է փոքրիկ տղայի անսահման երջանիկ պահերին, ու ինքն էլ ծիծաղում իր մանկան վարակիչ ծիծաղով` սրտի տակ պահելով ևս մեկ ապագա արցախցու: Նրանցից քիչ հեռու, գարնանային գայթակղող արևի տակ նստած է մի ալեհեր ծերունի` ուշադիր հայացքով, սպիտակ, մեղմ քամուց մի քիչ քնձռնած մազերով, գլխին մի հնամաշ գլխարկ, բեղերը փոքր -ինչ դեղնած, երեսն էլ անխնա պատված տարիների թողած կնճիռներով:
  Հազար տարվա իրիկուն էր՝ շոգ ամռան գեղեցիկ, մի տեսակ տարբերվող, չկրկնվող իրիկուն: Հազար տարվա բակում էլի նույն տարիքի թթի ծառը շոգ օրվան մի օր էլ էր դիմացել...Սիրուն էր թթենին: Սեղանին դրված գրքի ծալված էջը, սովորականի պես այդ ժամին չուղղվեց, չկարդաց գիրքը. վաղ առավոտյան գնալու էր ու չգիտեր` երբ կվերադառնա, իսկ գիրքը կսպասեր, ու կսպասեին բոլորը, ախր նույն բոլորն ասել էին, որ «նման հնարավորություն էլ չի լինելու»: Ուսումը արտասահմանում շարունակել իր բոլոր կուրսեցիներն էին երազում, ու թվում էր` ինքն էլ...Հետո կգար, անպայման կվերադառնար:
      Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք» խորագրով:
      ԱրՊՀ-ում կազմակերպվող միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ օրերս զրուցել ենք ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբ. գիտ.  թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ։