
Դժվար է լինել համեստ, երբ դու ուժեղագույնն ես, երբ մի ողջ ազգի հպարտությունն ես ու լավագույնը: Հենց այդպիսինն է իմ զրուցակիցը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը՝ համեստ, ուժեղ, մի ողջ ազգի պարծանք: Նրան բոլորը գիտեն՝ անկախ սեռից, տարիքից ու մասնագիտությունից: Նրա համար ծանրամարտը ապրելակերպ է, կյանքի անբաժան ու կարևորագույն մաս: Օրերս Ս. Մարտիրոսյանը Արցախում էր և, առիթն օգտագործելով, զրուցեցինք նրա հետ սպորտի և հետաքրքրող այլ հարցերի շուրջ: -Սիմոն, ինչպե՞ս և ե՞րբ եք ընտրել սպորտն ու ծանրամարտը:
15 Հոկտեմբեր 2019

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ստեփանակերտի տոնին նվիրված կազմակերպել է շարադրությունների մրցույթ, որին մասնակցում էին նույն ֆակուլտետի ուսանողները: Մրցույթում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է «Քիմիա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը, որի աշխատանքը ներկայացնում ենք ստորև.
11 Հոկտեմբեր 2019

Փետրվարյան այդ օրը զոհվածների հիշատակին հուշարձանին ծաղիկներ խոնարհեցի: Շուրջս լռություն էր, միապաղաղ հանգիստ, խաղաղ էր երկինքը, բայց և թախծոտ էին անցած օրերի հիշողություններս, որ երերող մտքերս ինձ առաջ մղեցին, ու ես Հայկուհի տատի թոնրատուն մտա. Արցախյան շարժման ականատես էի փնտրում: Հայկարամ պապը, ոտքից կաղալով, մեկիկ-մեկիկ քայլերով մոտեցավ թոնրին, ցախ գցեց, և կրակը բոցավառվեց: Նա աչքը հառեց կրակին, և բոցկլտաց սիրտը կիզված: Հայկուհի տատը ազգային երգի թախծալից մի քանի տողեր մրմնջաց և իր ձեռքում լավաշը պտտեցրեց: Նա թոնրի պատին կպցրեց, հետո կամաց լավաշները թոնրից հանեց, իրար վրա դարսեց:
11 Հոկտեմբեր 2019

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրունիկ Բաղդասարյանի գիտամանկավարժական փորձը կեսդարյա պատմություն ունի: Ձեզ ենք ներկայացնում նրա հետ ունեցած մեր զրույցը, որը վերաբերում է մանկավարժի առաքելությանը, կոչմանը, ոլորտի խնդիրներին:
08 Հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 5-ը աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև Հայաստանում և Արցախում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը: 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Օրվա առթիվ շնորհավորում են ԱրՊՀ ուսանողները:
04 Հոկտեմբեր 2019

Սեպտեմբերի 29-ին ԱրՊՀ «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի և ավագ դասախոս Իսկուհի Ավանեսյանի գլխավորությամբ, պատմաճանաչողական այց կատարեցին դեպի Գտչավանք։
01 Հոկտեմբեր 2019

Կարծես իրար հաջորդող սովորական երեկոներից էր՝ խաղաղ և իր մեջ ոչ մի արտասովոր բան չպարունակող։ Կարծես օրն ավարտվում էր իրեն հատուկ պարզ ու հասարակ կերպով։ Սակայն ամեն ինչ թվացյալ էր։
Նա մենակ էր խավարի մեջ թաթախված, լռության միջից բղավող քարե պատերով այդ սենյակում, ուր ամեն ինչ վաղուց առաջվանը չէր։ Այստեղ պատերն են հոգնել տաքացնելուց, պատուհանները լուսավորելուց . . .
26 Սեպտեմբեր 2019

Ամեն տարի Արցախի պետական համալսարան դիմում-հայտ են ներկայացնում դպրոցն ավարտած բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ մայր բուհում։ Նրանց թվում է նաև Մոնիկա Օհանջանյանը, ով սովորում է բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտության առաջին կուրսում։ Հարցազրույցի միջոցով կփորձենք պարզել նրա ընդունակություններն ու նախասիրությունները և, թե ինչու է բոլոր մասնագիտություններից ընտրել հենց լրագրողի մասնագիտությունը։
24 Սեպտեմբեր 2019

Նոր ուսումնական տարին արդեն իր լիազորությունների մեջ է: Ի՞նչ նշանակություն ունի գիտելիքը, համալսարանական կրթությունը ժամանակակից ուսանողի համար, ինչպիսի՞ սպասելիքներ ունեն ուսանողները նոր ուսումնականից: Այս և հարակից այլ հարցերի շուրջ զրուցում ենք հայոց լեզու և գրականություն 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիանա Հայրիյանի հետ:
19 Սեպտեմբեր 2019

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ), ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահները հանդիպել են առաջին կուրսեցիների հետ և ուսանողներին ծանոթացրել դասընթացների բնույթին, գնահատման մեթոդաբանությանը, քննությունների անցկացման ընթացակարգին:
18 Սեպտեմբեր 2019