Արցախի պետական համալսարան
Գեղեցիկի հետ շփումը վեհացնում, ազնվացնում է հոգիդ, մոռանում ես կյանքի հոգսերն ու մանրախնդիր, ընչաքաղց մարդկանց պատճառած դառնությունները:Մոգական է գեղեցիկի ազդեցությունը:
  Ուսանողությունը հասարակության այն կորիզն է, որ հնարավորություն ունի երկրի կառուցման համար կարևոր հիմքեր դնելու: Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ, բարձր արժեհամակարգ ունեցող ուսանողներն են մեր երկրի ապագան: Այսօրվա ուսանողը ավելի հստակ է պատկերացնում իր տեղը հասարակության մեջ և ավելի ներգրավված է ինչպես գիտական, այնպես էլ հասարակական աշխատանքներում: Մեր զրուցակիցը այսօր Դիանա Խաչատրյանն է. մարդ, ով քայլում է ժամանակին համընթաց և երբեք հետ չի նայում: Դիանան սովորում է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսում:
  Հարցազրույց բանաստեղծ, բ.գ.դ., պրոֆեսոր, ԱրՊՀ դասախոս Սոկրատ Խանյանի հետ -Պարոն Խանյան, պատմեք, խնդրում եմ, Ձեր ստեղծագործական առաջին քայլերի մասին: - Բանաստեղծություն գրել սկսել եմ 3-րդ դասարանից, և դա ինձ մոտ ստացվել է: Դա մի ժամանակաշրջան էր, երբ հիմնականում բանաստեղծությունները նվիրված էին Ստալինին, բայց ես ելք եմ գտել՝ մեր ընտանիքի կյանքը դարձնելով բանաստեղծության առանցք: Հետո այդ բանաստեղծությունը տպագրվել է 1939թ.-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում: 1950թ.-ին «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում տպագրվեց իմ բանաստեղծությունը, որը համարում եմ իմ գրական մուտքը: Այդ ժամանակ ես սովորում էի բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսում: Այն լայն արձագանք է գտել, որովհետև նվիրված էր հայրենական պատերազմում զոհված իմ ավագ եղբորը:
  Օրերս բանասիրական ֆակուլտետի լրագրություն և հայոց լեզու ու գրականության բաժինների առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան:
   Մանկավարժի աշխատանքը մեծ պատասխանատվություն է, որովհետև մանկավարժն է ձևավորում զարգացող սերնդի աշխարհայացքն ու գիտելիքներ տալիս նրան։ Մեր այսօրվա զրուցակիցը, լինելով արդեն հիսուն տարվա փորձառու մանկավարժ, այդ պատասխանատվությունը վերցրել է իր ուսերին և մեծ սիրով ու նվիրվածությամբ է կատարում իր առաքելությունը։
  Աշխարհահռչակ Պաբլո Պիկասոն ասել է.«Արվեստի նպատակն է մեր հոգուց հանել առօրյա կյանքի փոշին: Իսկ արվեստի վերջնական նպատակը մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն»: Այսօրվա մեր զրուցակիցը լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Ղազարյանն է, ով առաջնորդվում է «Հավատա ինքդ քեզ և վստահիր Աստծուն» կարգախոսով: Նրա համար արվեստը կենսակերպ է: Եկեք միասին բացահայտենք նրան:
Գազօջախն եմ հիշում ու գոլորշուց մգացած պատուհանն այն մոռացված տնակի: Իրեն եմ հիշում, չծերացած, բայց տարիների թախիծը կուտակած աչքերում, փարթամ, բայց զայրույթից հազար անգամ քաշքշված մազերով:Երկար պիտի պայքարեր Անահիտն իր երկկենցաղ կյանքում:  Տասնութամյա շիկահեր աղջիկը, ում այտերին տեղ-տեղ արևի լույսից նշմարվում էին դարչնագույն կլորակները՝պեպենները, անմիտ, անվերջ շփոթված շարժումներով առանձնանում էր բակի այլ շիկահերներից:  Ժպիտն արտացոլում էր անցավ պատանեկությունը, կես կատակ խոսքերը լցնում էին անգույն օրվա երանգները: Ինքն էլ իր երազների նման մի քիչ իրական չէր: Կես երազ, կես իրականություն էր տարիներիս լուսանցքում թողած հարազատս:
Պատկերացրեք աշխարհի մի քաղաքում շոգ է, Դուք էլ շտապում եք: Ձեզ մոտեցած լրագրողի հարցին, երևի ոչինչ, որ չպատասխանեք: Լավագույն (լավագույնի վրա գիծ եմ քաշել)… Ավելի լավ դեպքում կմտածեք` մեկ ուրիշը կպատասխանի:
    Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հ.լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ, գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ այցելեցին ք. Շուշի: Ուսանողները շրջեցին Շուշիի տեսարժան վայրերում, այցելեցին թանգարաններ, հաղորդակցվեցին հինավուրց Շուշիի հոգևոր և մշակութային արժեքներին, կատարեցին մոմավառություն:
         Հունիսի 8-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողներ ՈՒՀՏԱ, ՀԿ, Լ բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բարեգործական ծրագրով այցելել են Շուշի քաղաքի համար 1 և Քարին Տակ համայնքի մանկապարտեզներ՝ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Այցի ընթացքում համալսարանականները նվերներ են հանձնել նաև մանկապարտեզներին: