Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 20-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի 1-ին կուրսում տեղի է ունեցել բաց սեմինար-դաս հայ ժողովրդական բանահյուսություն դասընթացից` բ.գ.թ. դոցենտ Զինաիդա Բալայանի գլխավորությամբ:
Հենց վաղը, երբ լույսը, հետո խանութը բացվի, քարտեզ եմ գնելու: Մեծ, գունավոր, իսկական-քաղաքական քարտեզ: Աշխարհի բոլոր գետերով, ծովերով, օվկիանոսներով: Հենց քարտեզ գնեմ, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Քաղաքը, որի մասին ուզում եմ պատմել, լեռների զմրուխտե լանջերին թիկնած արևաշող մի բնակավայր է: Աշխարհի միլիոնավոր մարդկանց համար այն հեռավոր, անհայտ, անգո երկրի մայրաքաղաք է գուցե, որի մասին լսել են ինչ-որ բան կամ չեն լսել ոչինչ, սակայն ինձ համար…Ինձ համար կապուտաչյա Ստեփանակերտը հրաշք է, աշխարհի ամենազմայլելի անկյունը, ամենաչքնաղը, ամենաթանկը, միակը, որից դուրս ես չկամ…Նրանից են սկիզբ առնում իմ բոլոր երազները, նրա հետ են կապվում բոլոր նպատակներս, իղձերս, ցանկություններս…

Էլինա Թևոսյանը սովորում է ԱրՊՀ պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի պատմություն մասնագիտության 1-ին կուրսում: Ավարտել է Շահումյանի շրջանի Ակնաբերդի Շահեն Մեղրյանի անվան միջնակարգ դպրոցը: Ծննդավայրի բնաշխարհը, հայրենիքի պատմական ճակատագիրը և մարդուն կատարելության հասցնելու ձգտումը ոգեշնչում են նրան ստեղծագործելու: Ստորև ներկայացնում ենք մեր ուսանողուհու բանաստեղծություններից:
  Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանողներն օրերս այցելել են N զորամաս, հանդես եկել մշակութային ծրագրով և կազմակերպել ինտելեկտուալ խաղ:
  Պատմության և իրավագիտության ֆակուլտետում կազմակեպված ինտելեկտուալ խաղ-մրցույթը նվիրված էր ԱՀ Սահմանադրության և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրվան։
Դեկտեմբեր էր...Դպրոցական էի: Ձմռան սովորական ցրտաշունչ օր էր։ Թեև ձյուն չկար, բայց ձմռան սառը շնչից բոլորս դողում էինք։ Մեր միակ հույսն ու տաքանալու աղբյուրը դասարանում դրված փայտի վառարանն էր, թեև հին ու մաշված, երեսի թիթեղին մի քանի անցք, բայց, ինչևէ, տաքանում էինք։ Այսօրվա պես հիշում եմ, 7-րդ դասարանում էի սովորում։ Դեկտեմբերի յոթն էր` ուրբաթ, սպասում էինք հաջորդ դասաժամի սկիզբն ազդարարող զանգը հնչելուն, ժամանակն ասես կանգ էր առել, իսկ մենք շտապում էինք վայրկյան առաջ ավարտել դասերը։
ԱրՊՀ հանրակացարանաբնակ ուսանողների համար կազմակերպվել է «Երկրաշարժ» ֆիլմի դիտումը և քննարկումը:
Կյանքը յուրատիպ գույներով գեղեցկացնում են արվեստասերներն ու ստեղծագործողները: Այսօրվա մեր զրուցակիցը ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Նարե Ավանեսյանն է, ով արվեստը համարում է իր կյանքի անբաժան մասը և օժտված է նկարելու ինքնատիպ ձիրքով: