Արցախի պետական համալսարան
Մենք իրար ճանաչում ենք կիսով չափ: Այն կեսով, որով նստած ենք իրար կողքի՝ կյանքի վանդակում: Ես եմ, նա ու մեզ չկերակրելու տգեղ ցուցանակը: Կյանքը պահում է մեզ այն պարտադիր պայմանով, որ դրսից նայողին զվարճացնեն ապրելու իմ փորձերը: Ծիծաղ է լսվում միայն վանդակի ներսում:
Օրերս լրագրություն և հլգ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Ստեփանակերտի   պատկերասրահ:
Սարերի շուրջպարում է նախկին Հադրութ ավանը, որ այժմ քաղաք է և շրջանի կենտրոն:Նրանցից մեկը Արևսարն է , որի փեշերին փռված է քաղաքամասերից մեկը:Մայրաքաղաք տանող ոչ այնքան բարեկառույց ճանապարհի աջ թևին է Մոսունց Մարգարի ավանդապաշտ օջախը, որ երկու աղջիկ և երեք տղա ուներ:
Այնքան բարի, ջերմ ու պարզ են մեր պապիկներն ու տատիկները: Ցավալի ու աններելի է, երբ ծնողները հրաժարվում են իրենց հարազատ երեխայից: Ցավալի ու աններելի է, երբ զավակը հրաժարվում է խնամել իր իսկ հարազատ ծնողին ու տանում է նրան ծերանոց:
Պարզկա ու աստղազարդ երկինք է: Հեռվում` երկնքում, նշմարելի լողում են փոքրիկ աստղիկները, որոնք իրենց լույսով լուսավորում են գիշերով պատված քաղաքը և հույսի շող ներշնչում ինձ նման անքուն մարդկանց սրտերին:
Կուզես, կպատմեմ իմ պատմությունը, ու մի օր այն կդառնա նաև քո հիշողությունը: Աշխարհում ու մի քաղաքում մի տնակ էր տարիներ շարունակ կանգուն: Ինձանից ծեր և գուցե նաև ձեզանից, տարիներից , թե դարերից մենակ էր ու քարոտ, տնակն այդ օտարոտ:
-Վերցրու սա,- ասաց նա՝ մեկնելով կրակայրիչը դեպի ինձ: Զարմացա ու անմտորեն ժպտացի՝ վերցնելով այն. -Էլ հետ չեմ տա,-իբրև անհոգ ժպտալով ասացի ես: -Եթե նվիրել եմ, ետ չեմ վերցնի,-իրեն հատուկ լրջությամբ պատասխանեց նա: Վերցրի ու ամուր, շատ ամուր սեղմեցի ափիս մեջ, ինչպես երկու օր առաջ նրա ձեռքն էի ամուր գրկել...գրկել էի այնպես,  կարծես առաջին ու վերջին անգամ,   կարծես երազում ու կարծես մի փոքր սիրահարված...
   ԱրՊՀ-ում ուսանողների հետ տարվող աշխատանքներում մեծապես կարևորվում է նաև կուրսղեկի աշխատանքի դերակատարությունը: Ուսումնական,մասնագիտական, գաղափարական-հայրենասիրական, հոգևոր բարոյական,գեղագիտական,առողջ կենսակերպի, բնապահպանական, մտահորիզոնի և աշխարհայացքի ընդլայնման, ազգային ինքնագիտակցության ձևավորման ուղղություններով կատարվող աշխատանքներն առաջին հերթին գնահատվում են ուսանողության կողմից:
    Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգական նոր ֆիլմի առաջնախաղը, որին ներկա էին նաև ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողներ։ Ֆիլմի դերասաններն են՝ Անի Ղազարյանը, Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Ժան Նշանյանը և այլոք։ Հիմքում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթն է:
Հարցազրույց Դիմակի հետ Որպեսզի հարցազրույցը կայանար, պետք է ամեն ինչ լիներ այնպես, ինչպես պայմանավորվել էինք՝ ոչ մի լուսանկար, ոչ մի ձայնագրող կամ նկարահանող սարք: Հարցազրույցը պետք է տևեր 15 րոպե, որի ընթացքում մենք խոսելու էինք սև վարագույրի տարբեր կողմերից և վերջին, միակ պայմանը, որին պետք է հետևեր Դիմակը՝ լինել անկեղծ: