Արցախի պետական համալսարան
Մեր տանից տատիկենց տուն տանողը մի բարակ ուղի է: Երկարությունը 100 մետր չի լինի, իսկ լայնությունը…Շատ նեղ է: Երկու կողմում, հավասար ու խնամված մարգերում տատիկը ցանում է կարտոֆիլ, լոբի, պոմիդոր, կանաչիներ…իսկ ճանապարհի երկայնքով, իրար շատ մոտ արևածաղիկներ էլ չի ցանում: Մի քանի տարի է: Աճում էին ու բարձրանում, բարձրանում ու ծաղկում: Որ շատ էին բարձրանում, հենվում էին իրար, ուղին դառնում էր կածան, սիրունանում էր: Արևածաղիկները ցերեկը նայում էին արևին, գիշերը մեզ ու փորձություն էր մութ ժամանակ անցնել քեզ նայող հսկա արևների միջով: Փորձությունը հաղթահարում էի ամեն օր.
Գիրք ընթերցելը երևի թե ամենաօգտակար զբաղմունքն է, երբ ունես ազատ ժամանակ: Նախ ընդլայնվում է բառապաշարդ, հետո` մարդկանց հետ զրուցելու նոր թեմաներ ես ունենում: Թեմայի շրջանակներում զրուցեցինք լրագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանի հետ:
Ասում են` հայրենասիրությունն ու ազգասիրությունը ամենազորեղ զգացմունքներն են, և հզոր է այն ազգը, որի զավակները գիտեն իրենց պատմությունը, սիրում են հողը, ծանոթ են նախնիների սխրագործություններին և շարունակում են նրանց գործը: Իսկապես, հայն այդպիսին է` հզոր իր բանակով և անպարտ` ոգու ամրությամբ: Իսկ Արցախյան շարժումը այդ ամենի վառ ապացույցն է: Պատերազմ հրահրողները երբեք չեն հասկանա, թե ինչ է հայրենի բնօրրանի կորուստը, ինչ է պանդխտությունը, և թե ինչ է խաղաղությունը պատերազմող ժողովրդի համար:
Ամանորն ամենասպասված տոնն է բոլորիս համար: Ամփոփելով 2019-ը`  նոր հույսերով ու ակնկալիքներով ենք դիմավորում 2020-ը: Թող 2020-ին կրկնապատկվեն ձեռքբերումներն ու հաջողությունները, և իրականություն դառնան չիրականացված երազանքները: Ամանորյա տոների առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ  են հղում  Արցախի պետական համալսարանի ուսանողները:
  Դեկտեմբերի 11-ը աշխարհում նշվում է որպես լեռների միջազգային օրը: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվում է որևէ կարգախոս, և միջոցառումներ են կազմակերպվում հենց այդ տրամաբանությամբ: Այս տարվա կարգախոսն է «Լեռները կարևոր են երիտասարդների համար»: Աշխարհագրության ամբիոնը օրվան նվիրված կազմակերպել է ինտելեկտուալ խաղը: Նախաձեռնող Ռուբինա Թովմասյանի խոսքով` նպատակ ունի ևս մեկ անգամ ուսանողների ուշադրությունը հրավիրել լեռների կարևորությանը, լեռնային երկրների հիմնախնդիրներին:
Արցախում դինամիկ տեմպերով շարունակում է զարգանալ մշակութային ոլորտը և տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ տարբեր երկրներից այցելում են Արցախ՝ մշակույթին ծանոթանալու համար։ Արցախում շատ հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ։
Մոտենում է 2019-ին հրաժեշտ տալու պահը, և մարդիկ ակամայից սկսում են հետ տալ իրենց մտքի ժապավենը, մտովի աչքի անցկացնել անցած տարին` կատարածն ու չկատարածը, հասցրածն ու չհասցրածը, լրացրածն ու բաց թողածը: Նոր տարին պատրվակ է` ինքներս մեզ գոնե տարին մեկ անգամ հաշվետու լինելու, մեր սխալներից դասեր քաղելու, ապագայի լուսավոր ծրագրեր կազմելու համար:
Արցախի մայր բուհի հոբելյանի առթիվ զրուցել ենք բուհի նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ, ով բուհը ղեկավարել է 2013-2018թթ.: Հետաքրքիր է նրանից իմանալ բուհի անցած ճանապարհի և զարգանալու հեռանկարների մասին: Այս և այլ թեմաներով է մեր զրույցը Մ. Մինասյանի հետ.
Սոս գյուղը Մարտունու շրջանի ամենամեծ գյուղերից մեկն է: Գյուղն իր անվանումը ստացել է Սոսենի ծառից, որն այդ տարածքում տնկել էր մի խիզախ զորավար: Գյուղի խորհրդանիշը «Կարմիր քար» սրբավայրն է, որը գտնվում է գյուղի բլրի գագաթին և այնտեղից միշտ հսկում է սոսեցիներին:
1950թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարկով որոշ պետություններ եւ կազմակերպություններ, ներկայումս՝ ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10 -ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Մինչ այդ՝1948 թ.-ին,Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիր,որում առանձնացված մարդու հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն բոլոր երկրներում եւ պետություններում ՝առանց խտրականության։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21