
Նոր ուսումնական տարին արդեն իր լիազորությունների մեջ է: Ի՞նչ նշանակություն ունի գիտելիքը, համալսարանական կրթությունը ժամանակակից ուսանողի համար, ինչպիսի՞ սպասելիքներ ունեն ուսանողները նոր ուսումնականից: Այս և հարակից այլ հարցերի շուրջ զրուցում ենք հայոց լեզու և գրականություն 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիանա Հայրիյանի հետ:
19 Սեպտեմբեր 2019

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ), ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահները հանդիպել են առաջին կուրսեցիների հետ և ուսանողներին ծանոթացրել դասընթացների բնույթին, գնահատման մեթոդաբանությանը, քննությունների անցկացման ընթացակարգին:
18 Սեպտեմբեր 2019

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի առաջին կուրսեցիների կուրսղեկի ժամն անցկացվեց օզոնի շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ: Դաս-միջոցառումը վարում էր կուրսղեկ, աշխարհագրության դասախոս Ռուբինա Թովմասյանը: Նրա խոսքով` ուսանողները բավականին տեղեկացված էին օզոնային թաղանթի նշանակության, դրա քայքայման պատճառների ու հետևանքների մասին, դասն էլ ծառայեց նրանց ունեցած գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը:
18 Սեպտեմբեր 2019

-Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում ենք «ԱրՊՀ ուսանող» պատվավոր կոչումը ստանձնելու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Ձեր առաջին ուսանողական տարին թող լինի միայն ու միայն առաջընթացների, ստեղծագործական նվաճումների ու նորանոր ձեռքբերումների տարի:
06 Սեպտեմբեր 2019

Մայիսի 23-ին, «Հաղթանակած սերունդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջբուհական ինտելեկտուալ խաղ։ Ինտելեկտուալ խաղին մասնակցել են Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Վարանդա», Գրիգոր Նարեկացի համալսարանի «Նարեկ», Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Արցախի պետական համալսարանի «Մոնթե» թիմերը։
24 Մայիս 2019

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ Ծովինար Հասրաթյանի և Ժենյա Պողոսյանի հետ մայիսյան տոներին նվիրված միջոցառման շրջանակներում մշակութային ծրագրով այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկը։
20 Մայիս 2019

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը ԼՂՀ պատմամշակութային այն օջախն է, որն արդեն 80 տարի է իր այցելուներին ներկայացնում է Արցախի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
17 Մայիս 2019

1992-ի մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրության էջերում։ Բանասիրական ֆակուլտետի ակտիվ ուսանողները մայիսի 9-ը նշեցին հաղթանակած բերդաքաղաք Շուշիում:
15 Մայիս 2019

Մայիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել է ԱրՊՀ թիմը և զբաղեցրել 1-ին տեղը։ Հայագիտական թեմատիկայով ինտելեկտուալ խաղին մասնակցել են նաև այլ բուհերի թիմեր, անհատ մասնակիցներ։ Խաղն ընթացել է երեք փուլով, յուրաքանչյուր փուլ բաղկացած էր 12 հարցից։ Հաղթողները պարգևատրվել են գրքերով։ Շնորհավորում ենք ԱրՊՀ թիմի անդամներին։
04 Մայիս 2019

Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
10 Մայիս 2019