Արցախի պետական համալսարան
«Հայրենի  հողդ  սիրիր  այնպես, որ  այդ սիրուց  վախենա թշնամին»: Հերոս Մոնթեի պատգամը մեր սերնդի տղաների  կյանքի  կարգախոսն է  դարձել։ 44-օրյա պատերազմը  ապացույցն էր այս  ասվածի, մեր սերնդակից տղաները  այնպես  սիրեցին  մայ  հողը,  որ դարձան նրա  հողածին զավակները։ Հայրենիքի համար  անմահացած հրաշունչ հերոս   է  նաև  Արամ Մկրտչյանը։
Լույս է տեսել ԱրՊՀ ուսանողուհի Ռիտա Վանեսյանի «Վերջին կանգառ» գիրքը:  Ռիտան ստեղծագործել սկսել է վաղ տարիքից, սակայն իր ստեղծագործությունները հանրությանը սկսել է ներկայացնել 2016 թ. ապրիլից: Սովորում է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության  1-ին կուրսում: «Վերջին կանգառ» գիրքը գողտրիկ սիրո մի պատմություն է, որտեղ ներկայացված են  հեղինակի մտորումներն ու աշխարհընկալումը սիրո, կյանքի, մարդկային հարաբերությունների, արժեքների մասին: Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Ներկայացնում ենք հատված գրքից:
Քաոս է սրտումս, հոգումս, քաոս` ամենուր, քաոս` նորածնի անմեղ աչքերում և այս աշխարհից անտեղյակ մանկան հայացքում, քաոս` ամբողջ երկրովս մեկ։ Քաոս է պատել...շուրջբոլորս թախիծ է` արցունքի հեղեղ... Կոտրել են հոգիս, զգայուն սիրտս։ Ինձնից խլել են խաղաղություն, ինձնից խլել են հայրենիք,ավերված տեղից փյունիկի նման մոխիրներից հառնող ազգիս ժպիտը...ինձնից խլել են մի մեծ տուն, հայի «ոսկի ձեռքերով» շինված և Թումանյանի երգերում խոսվող խրճիթ` «գետի եզերքին, ծառերի տակին»։
-Ի՛մ հերոս, ի՛մ շիկահեր պատանի... Փոքր տարիքից սովորություն ունեի թանկ մարդկանց կողմից ստացած նվերներս դնել տուփի մեջ և սրբությամբ պահել: Այս մեկն էլ բացառություն չէր... Անցել է մեկ տարի. ես ամեն ամիս այս օրը գալիս եմ քո մոտ, զգուշությամբ բացում սփոփիչ տուփը և այնտեղից հանում ինձ համար այնքան թանկ և քեզ հիշեցնող նվերը։ Հիշում եմ քո խոստովանությունը...հիշում եմ այդ օրը..օրացույցի վրա այդ օրը կարմիրով եմ նշել... չէ, նրա համար չէ , որ չեմ հիշում կամ ուզում եմ հիշել, այլ ուղղակի ուզում եմ ամեն տեղ այդ օրը լինի հատուկ...անգամ օրացույցի վրա...
Երբ շատ փոքր էի, մայրս ինձ շատ էր հեքիաթներ պատմում։ Ինձ հետաքրքիր էր հեքիաթներում յուրաքանչյուր հերոսի ճակատագիրը։ Եվ հուրախություն ինձ և բոլորիս, հեքիաթներում՝ բարին միշտ հաղթում է չարին։ Ինձ համար հեքիաթներում ուժեղը և բարին մարմնավորողները իսկական հերոսներ էին։ Իմ կյանքն էլ  ինձ համար մի հեքիաթ է, քանի որ ունեմ գեղեցիկ ընտանիք և ինձ սիրող ծնողներ։ Իմ կյանքի հեքիաթը շարունակվում էր  այնքան, քանի դեռ չկար պատերազմ ասվածը։ Հենց պատերազմն էլ դարձավ իմ կյանքի չար հերոսը։ Իմ կյանքի հեքիաթում էլ կան բարի ու չար հերոսներ։ Չար հերոսների մարմնավորողները՝ թշնամիներն են, իսկ բարի հերոսների մարմնավորողները՝ մեր  քաջ ու անվախ տղաները։  
Ալբերտ Արմենի Մնացականյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտ քաղաքում: Ալբերտը դեռ մանկուց սիրել է սպորտը և սպորտով  զբաղվել սկսել է մանկությունից: Հետագայում այդ ոլորտում արձանագրել է մի շարք հաջողություններ, դարձել է Հայաստանի, Վրաստանի և Եվրոպայի չեմպիոն: 2019 թվականին զորակոչվել է բանակ: Պատերազմի  ժամանակ ժամկետային զինծառայող էր և 6 օր համառ մարտեր է մղել թշնամու դեմ Մատաղիսում, Թալիշում: Հետո Ալբերտին տեղափոխում են հետախուզական վաշտ և նշանակում հրամանատար:  Զոհվում է իրենց գնդի հրամանատարը և  պետք էր դին դուրս բերել, որը գտնվում էր թշնամու վերահսկողության տակ: Ալբերտն իր 7 հոգանոց խմբով  ոչնչացնում է թշնամու 180 հոգանոց զորքը, հետ վերցնում մեր դիրքը  և հրամանատարի դին դուրս բերում: Ալբերտին շնորհում  են լեյտենատի կոչում: Այժմ Ալբերտը 20 տարեկան է և սովորում է ԱրՊՀ ֆիզկուլտուրա և  սպորտ կրթական ծրագրով:
Երանի այն մարդկանց, ովքեր ծննդյան օրվանից մինչ մահ ապրել են` չիմանալով, թե ինչ է պատերազմը, ով ամեն մի փոքր պայթյունից չի լարվում, չի մտածում.« Այն ինչ էր, ռու՞մբ էր, թե՞ ուղղակի պայթյուն»։ Բայց մենք հայ ենք, և պատմությունը ցույց է տվել և մինչ օրս ցույց է տալիս, որ հայը պետք է իր ապրելու համար պայքարի, պայքարի կյանքի յուրաքանչյուր ակնթարթի համար։ Հայ ազգը մյուս ազգերից տարբերվում է իր հերոսությամբ։ Հայ մայրերը ծնել են հերոս զավակներ։ Ես գտել եմ իմ հերոսին ...
Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հայրապետյանն իր հերոսի մասին է պատմում: «Հայրենիքս և ես՝ մենք լծորդված  ենք  իրար, ինչպես հոգի և մարմին, ինչպես  նպատակ և միջոց: Նա գերագույն նպատակն է, ես՝  միջոցը»: Նժդեհի այս սկզբունքը իրենց հոգում կրողները դարձան  նրան արժանի սերունդներ: Վարուժան  Առստամյանն այդ գաղափարական ու նվիրյալ սերնդից էր: 
Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Ալիսա Աղասյանն իր հերոսի մասին է պատմում: Մեզնից յուրաքանչյուրն  ունի երազանքներ, սիրելի հերոսներ, որոնց ցանկանում ենք նմանվել արարքներով, բնավորությամբ ու գործունեությամբ։ Սակայն ժամանակը ստիպում է, որպեսզի մենք փոխենք մեր աշխարհայացքը, ինչպես նաև մեր հերոսներին։ 44 -օրյա պատերազմը ինձ և շատերին նույնպես ստիպեց փոխել մեր հերոսներին։ Այլևս իմ հերոսը ֆիլմից կամ պատմվածքից չէ, այլ իրական, ով իր գործունեությամբ մեծ դեր խաղաց մեր իսկ ապրելու հարցում։
Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հայրապետյանն իր հերոսի մասին է պատմում: Պատերազմը սահմաններ չունի, իսկ հայրենիքը՝ սահմանված գին։ Հայրենիքը սրբություն է, որի համար ամենաթանկ զոհաբերությունը կյանքն է։ Հայրենիքի համար իրենց  կյանքը զոհած քաջորդիների շարքին է դասվում Արման Աղաբաբյանը։ Նա մեկն է այն եզակիներից, ովքեր կռվեցին մինչև վերջ՝ հստակ իմանալով ինչի և ում համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21