Արցախի պետական համալսարան
Մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի   ուսանողական  գիտական ընկերության  հերթական  նախաձեռնությամբ  ֆակուլտետի  տարբեր  կուրսերի  հետ  կազմակերպվել  է  ինտելեկտուալ  խաղ-մրցույթ: Ֆակուլտետի  դեկան  Շ. Այդինյանը, ողջունելով  ներկաներին, նշեց,  որ  ֆակուլտետի ուսանողները  նմանօրինակ  միջոցառումների   երկարատև  փորձ արդեն  իսկ  ունեն,  միշտ  էլ  մեծ  ոգևորությամբ  և  պատասխանատվությամբ   են  մասնակցել  թե՛  ներֆակուլտետային, թե՛  համալսարանական  փուլերին:
Ես ընկերացա նրա հետ, երբ  առաջին անգամ սկսեցի բառեր արտաբերել: Նա ամուր կառչեց ինձնից` առանց անգամ մտածելու, որ կարող է հեռանալ, և առանց կասկածելու  իմ` նրանից հեռանալուն: Ես առա նրան իմ մեջ` առանց հասկանալու, թե ով է նա: Տարիներ անցան, էլ ավելի կապվեցի նրա հետ, իսկ նրա` ինձ հետ ունեցած կապվածությունը մնաց անփոփոխ. նա, անշուշտ, առանց ինձ չի կարող ապրել:  Որքան մեծացա, այնքան ավելի լավ հասկացա, թե  ինչ է նա իրենից ներկայացնում...Նա այն է, ում պետք ենք ես ու դու օդ ու ջրի պես, և նույնկերպ էլ նա է մեզ պետք...Չէ, չի կարող նա առանց մեզ:
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» անվանակարգով շարադրությունների մրցույթ: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Հայոց լեզու և գրականություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Ղահրամանյանի աշխատանքը: Հավերժությամբ բյուրեղացած լեռներս ձայնիդ ամբարված արձագանքներն են հնչեցնում եկեղեցու անդուլ ղողանջող զանգերի պես։ Մատուռն առանց զանգի մատուռ չէ։ Հնչյուններդ ցնցում են լեռները, փարվում ժայռեղեն դեմքին և օծում նրանց հայկականությամբ։
Պատերազմում բոլորս ենք մեռնում, այն ո՞վ է ասել, թե այսքան կամ այնքան մարդ մահացավ: Պատերազմում մենք բոլորս ենք մեռնում. մայրը մեռնում է ինչ-որ ժամանակ, երբ լսում է, որ որդին է մահացել, քույրը մեռնում է, երբ լսում է, որ հայրը վիրավոր է, հաշմանդամ տղան մեռնում է, երբ իրեն  առանց ոտքերի է տեսնում, կինը մահանում է, երբ լսում է, որ ամուսինը գերի է ընկել, տատիկը տեսնում է իր առյուծ որդու դիակը. և ի՞նչ է դա, եթե ոչ մեռնել։
Լուսաբացին, որ արևն իր շողերը նոր էր դուրս հանում, որ երկինքը ջինջ ու պարզկա էր, մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այդ հանգստությունը մի վայրկյանում անհետ կկորչի, քաղաքի տարբեր մասերում կփլվեն շենքերը, ու մենք, մեր կամքից անկախ, արտասվող աչքերով ու տագնապահար սրտով, կհեռանանք հայրենիքից:
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ պահից ԱրՊՀ տղա ուսանողները, կիսատ թողնելով բոլոր պարապմունքները, շտապեցին առաջնագիծ` իրենց նպաստը բերելու հայրենիքի պաշտպանությանը: Այդ առաջիններից մեկը «Լրագրություն» 4-րդ կուրսի ուսանող Հայկ Ավանեսյանն է, ում հետ պատերազմական օրերի, զգացողությունների մասին զրուցել է Մանե Գաբրիելյանը:
Համավարակի հետ կապված երկար դադարից հետո ԱրՊՀ-ում  սեպտեմբերի 1-ից կրկին հնչեց զանգը` ազադարարելով դասընթացների մեկնարկը ոչ հեռավար, կենդանի ուսուցման ձևաչափով: ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար զանգը նաև կյանքի նոր փուլ ազդարարեց: Իրենց տպավորություններն ու բարեմաղթանքներն են մեզ հետ կիսել  մեր առաջին կուրսեցիները.
-Իսկ մթության մեջ պատկերներ երևո՞ւմ են: -Պատկերները, երևի թե, միայն մթությանն են ընկեր: -Իսկ ինչպե՞ս պատկերացնեմ, մայրի´կ: - Զգա, որ դու մենակ ես մթության մեջ, փակիր աչքերդ ու մոռացիր իմ այստեղ լինելու մասին ... Դադար...խորը շունչ ու դողացող ձայն... -Անտանելի է, մայրի´կ, մթությունը, քո` իմ կողքին չլինելը,  ես մեր արևն եմ ուզում:
Արարել բարին և տարածել այն որքան հնարավոր է շատ։ Սա իմ հերոսուհու կյանքի գլխավոր նպատակն է ու ապրելակերպը։ Իմ հերոսուհին Քրիստինե Ջալալյանն է, ով սովորում է Արցախի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսում։ Քրիստինեի հետ խոսեցինք ուսանողական կյանքի, արտակարգ իրավիճակի պայմաններում  նրա առօրյայի և, առհասարակ, նրա կյանքի գլխավոր նպատակի մասին։
 «Լուսաբացին, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, մենք դուրս եկանք մեր տան մոտ գտնվող բլրակը և նայեցինք դեպի այն կողմը, որտեղ գտնվում էր քաղաքը: Հրանոթների ձայները լռել էին, օդ էին բարձրանում լուսավոր համազարկեր, և այդ ամենի միակ վկան պարզկա լիալուսինն էր, որը երկնքից ընկերակցում էր մեր բերկրանքին» ,- հիշում է մայրս:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21