Արցախի պետական համալսարան
«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասի պատճառով»,-ասել է Նժդեհը։  Հայրենասիրություն, որ  մեր հերոսների   մեջ միշտ   չափից շատ է լինում։ Դրա վառ ապացույցը  Արցախյան ազատամարտը, ապրիլյան քառօրյան և 44-օրյա պատերազմներն են։ Հաստատ կարող եմ ասել, որ  մեր տղաների սխրանքն ու հայրենասիրական  ոգին հպարտանալու  ամենավեհ արժեքն է բոլորիս  համար։    Հայրենիքի պաշտպանության համար  մինչև վերջ պայքարողների անմահների բանակը հարուստ է  իր տարբերվող և եզակի  քաջորդիներով։ Նրանցից  մեկը Էդգար  Սենորիկի Մանգասարյանն է։   
 Հայոց Արցախի ազգային դիմանկար, ակունքներ, ավանդույթներ, արժեհամակարգ, պատմություն, հայրենիք...    Սրանք ամբողջացնում են յուրաքանչյուր հայի-արցախցու հոգևոր հարուստ գանձարանը։ Մենք սերունդն ենք այն ազգի, որի կյանքի ընթացքն անընդմեջ պայքար է եղել հանուն լինելիության, ինքնության, հանուն ազգայինի պահպանման։ Սերունդն ենք այն ազգի, որի հայրենապաշտությունը գեներով է ժառանգվում։ Մենք այն սերունդն ենք, որն ապրիլյան քառօրյա է տեսել։ Այն սերունդը, որ 44 օր քայլել է մահին զուգահեռ, որի մի բուռ հայրենիքից ավա~ղ կեսն էլ չի մնացել։
 Ես էն տղեն մատաղ ինիմ Վեր սըրտա ը`րալ կռեվ քինա։ Ես էն տըղեն մատաղ ինիմ Վեր հըղըցան յետ չի տէռալ։ Մատաղ ինիմ ես էն տըղեն Օթ օր սոված վեր կացալա, Օթ օր ծարավ տեմա կացալ, Էն վեր լուզուն ճուր կըտըրած Քառասչորս օր պենդ կացալա։ Ես էդ տըղեն մատաղ ինիմ Վեր աշկը չորսա քոն իլալ, Վեր աշկը պեց`քոնչի իլալ։ Վեր զենք զրահ մեշկին կալած Քըրծերնա լալ յէր իլած։ Մատաղ ինիմ ես Էտ տղեն Թորքին ըռջին վեր կաղնածա Թոռին տակին ճուր տըռածա։ Մատաղ ինիմ ես էն տըղեն, Վեր ուրան հայ ինելավը Ես իմ տանըս հայում մնամ։                                       Ռիտա Վանեսյան, հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում թշնամու օկկուպացիայի տակ են հայտնվել Շուշի քաղաքը, Հադրութի շրջանը, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու որոշ գյուղեր։ Բնակչության մի մասն ապաստանել է Հայաստանում և արտերկրում, իսկ մնացածները` Արցախում։ Հարցմամբ փորձեցինք պարզել, թե Արցախում ապրող տեղահանված և չտեղահանված բնակչությունը ապագայի ինչ պատկերացում և տեսլական ունի։
Գլոբալիզացիաի դարաշրջանում մարդիկ այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտենսիվ տեղեկատվության։ Ավանդական ԶԼՄ-ները կարծես թե այլևս պահանջված չեն և իրենց տեղը վաղուց զիջել են սոցիալական մեդիայն, երբ մեկ հպումով հնարավոր է ստանալ ցանկացած տեղեկություն։ Չնայած այսպիսի միտումներին, Արցախում նախորդ տարի տեխնիկապես վերակազմավորվել, վերազինվել ու ամբողջական եթերացանկ է փոխել Արցախի հանրային ռադիոն։ Թե որքանով է պահանջված  ռադիոն Արցախում, փորձեցինք ճշտել հանրության շրջանում մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում։
Արցախում անվտանգային, քաղաքական, հոգեբանական-տեղեկատվական հետպատերազմյան հետևանքները մեղմելու համար Հայաստանի Հանրապետության և Արցախի  Հանրապետության կողմից իրականացվում են սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրեր։ Այս ամենին զուգահեռ, սակայն, սպառողական շուկայում մասնավորապես մի շարք հիմնական ապրանքատեսակների մասով գնաճ է նկատվում։ Գնաճի պատճառներն ու հետևանքները պարզելու համար հարցում ենք անցկացրել սպառողների շրջանում, նաև հանդիպումներ ունեցել պատասխանատու մարմինների հետ։
Երկնամերձ լեռներ, որոնց գագաթներին հանգրվանում են ամպեր թափառական, իսկ լանջերին անտառներ են՝ տնկված «ձեռքով Արայի» (նրա հոգում չէին խամրել դրախտի մասին հիշողությունները, ով իր մտքի ուժով, աշխատասիրությամբ նոր դրախտի հիմքերն էր դրել)։ Աղբյուրներ կարկաչուն, սառնորակ, անուշաջուր, որ բխում են այդ լեռների ստորոտներից և քարեքար թռչկոտելով դառնում են գետեր՝ աղբյուրներ լույսի, կյանք տալիս դրախտային այգիների, արտերին ծփուն։ Ժողովուրդ հպարտ, ազատատենչ, աշխատասեր, արարող։ Այս է իմ հայրենին, որ նախապապիս անունով կոչվում է Արցախ։ Հող իմ հայրենի, հայ ժողովրդի ձեռամբ կերտած, դրախտային այգի՝ զավակներիդ արյամբ ու քրտինքով ոռոգված, փայլում ես ինչպես անեղծ ադամանդ։ Փայլիցդ գերված մոտ ու հեռու ավարառու ցեղեր ցանկացան տիրել քեզ, խլել քեզ քո զավակներից՝ զենքով, զոռով, խաբեությամբ՝ ինչով ասես, ինչքան կարող էին։ Նրանց թվում էր, թե քեզ տիրելով աշխարհին կտիրեն՝ քանզի իրենք էլ գիտեն, հասկանում են՝ դու ես աշխարհին տիրելու բանալին։ Բայց նրանց, որ սեփական մտքի ուժով միայն ավերել ու ավարել գիտեն հասու չէ հասկանալ, որ քեզ տիրոջ պես սիրող, խնամող, քեզ համար կյանքը տալու պատրաստ ժողովրդից խլել անկարող են։ Դու եղել ես, կաս, կլինես ծաղկուն եդեմական այգի միայն շնորհիվ քո զավակների, որ դուք առանց մեկդ մյուսի գոյություն ունենալ չեք կարող։ Նրանց հասու չէ հասկանալ, որ քո փայլը նրանք են՝ քո սնած, քո ծոցից ելած հայորդիք, ում քո գրկում եղած արմատներն են ապահովում «տերևների ոսկին»։ Ես քո մասնիկն եմ, քո զավակը՝ հողիցդ սերված, արևովդ թրծված, պատմությանդ բովով անցած: Անունս Արցախ է... Ռուզաննա Սահակյան, «Մաթեմատիկա», 3-րդ կուրս
Մենք  հաճախ ինքնակորսման պահեր ենք ունենում, բայց կյանքում ամենաթանկ բաները հրամայում են շարունակել: Ամենքս ապրում ենք խիստ որոշակի խնդիրների լուծում տալու համար, ու հավատացեք, մենք  դա մեր կամքից անկախ ենք անում: Երբեմն անհասկանալի մտքեր ենք շռայլում, որոնք կարող են վերծանել  միայն հոգու ամենապիրկ թելերով մեզ կապված մարդիկ, երբեմն  ամենապարզ   խոսքերով կամ ամենամաքուր լռությամբ փորձում  ենք ինչ- որ մեկին մեզնից ու մեր աշխարհից  հեռացնել և ապշում  ենք, երբ չեն հեռանում, բայց չէ՞ որ այս պարագայում մենք անզոր ենք, որովհետև մարդիկ կան, որ միշտ պետք է ներկա լինեն, մեր, իրենց, մնացած ավելորդ ու անկարևոր մարդկանց ներկայությունից ու գոյությունից անկախ, աշխարհից ու իրադարձությունից անկախ, կյանքի ճիշտ ու սխալ ուղիներից, ճակատագիր կոչվածից, արգելված պտուղներից ու մեր կողմնորոշումից անկախ... Մարդիկ կան, որ միշտ պետք է լինեն...
Բարև,սեր իմ... Դու կգաս մի օր, երբ պատերազմը կավարտվի, ու կգաս սիրով, երբ արդեն հաղթած կլինենք..... Դու կգաս այնժամ, երբ ծաղիկները արդեն արնոտ չեն լինի ու կբերես դրանք ինձ, երբ արդեն ՏԱՆԸ կլինեմ.. Դու կգաս այնժամ, երբ պատերազմը կմարի ու երբ մայրդ զանգիդ սպասելու փոխարեն արդեն քեզ տանը կտեսնի...
Դու պարզապես տարածք չես և ոչ էլ՝ սահման, Որ անհոգի է, անխորք ու անկյանք, Դու օջախ ես սրբասուրբ, հայրենիք՝ տիրական, Որ օտարի ոտք չի կոխոտել։   Դու աննյութեղեն ես դարձել ու սրբացել Աչքիցս ընկած ցավի արցունքից, Երակ ես առել իմ բոսոր արյունից, Որ արևագալներիդ համար է հեղվել...
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21