Արցախի պետական համալսարան
Ստեղծագործում են մեր ուսանողները: «Լրագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Աբաղյանը իր հերոսի մասին է պատմում: Նա Նիկոլայ Չաքմազյանն է ։ Ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 17-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Կրթությունը ստացել է  մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցի ակտիվ սաներից էր։ 
Լույս է տեսել ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՆԶՊ 2-րդ կուրսի ուսանողուհի Արևիկ Սայիյանի «Երկրի արևը» խորագրով գիրքը: Գիրքը հեղինակի նվիրական զգացումների ամբողջությունն է՝ ծնված ցավից, կորստից և սպասումից: Բանաստեղծություն-խոստովանությունների հասցեատերերը նահատակ տղաներն են: Ամեն տող սպասումի հույս է: Ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից մի քանիսը.
Խաղողի այգում խաղողի  վազերը  ամեն տարի մեծ  ոգևորությամբ էին  սպասում  իրենց կարծես թե  մշտական հաճախորդ դարձած սիրահար զույգին, ովքեր նստում էին խաղողի վազերի կողքին և միմյանց ժամերով սեր խոստովանում։ Ու գիտե՞ք՝  պատահական չէր ընտրված նրանց  հանդիպման վայրը, չէ՞  որ նրանց սիրահար սրտերը հենց այդ այգում՝ խաղողաքաղի  ժամանակ էին խաղողի ողկույզի ընդամենը մեկ հատիկով ճաշակել սիրո վեհ զգացումը։ Հենց այդ նույն խաղողի այգում էր, որ տղան  ամեն օր աղջկա համար երգում էր «Քեզ պես անուշիկ սիրած յար ունե՜մ, Մարտակերտի սիրուն աղջիկ,  էլ ինչ դարդ ունեմ...»։ Այդ  երգից  էր, որ  ամեն անգամ աղջիկը  ամաչելուց շիկնում էր, այդ երգից էր, որ ամեն տարի խաղողի ողկույզները  դառնում էին  ավելի հյութեղ և քաղցր և հենց այդ երգն էլ դարձավ հյութեղ ողկույզներից ծնվող «խաղողի երգը»։ Եվ այդպես ամեն օր փոքրիկ «տոնախմբություն» էր սիրող սրտերի և խաղողի ողկույզների միջև։
Իմ սի՛րտ, իմ «խոցված Տիրամայր», Աղոթքով լուսե ու խորին, Անցա աշխարհով այս արար, Բայց գիրկդ եկա ես կրկին։ Եկա` արցունքդ սրբեմ, Համբուրեմ քո հոգին ցաված, Անամոք վշտերդ սփոփեմ,  
  Հայրենիք-զավակ կապը երբեմն այնքան  է անքակտելի դառնում, որ մեկի  գոյությունը պարզապես պայմանավորվում է մյուսով, և մեկը մյուսի կարիքը մշտապես զգում է։ Այո, հայրենիքը միշտ զգում է իր նվիրյալ  զավակների կարիքը: Նվիրյալներ, ովքեր իրենց կյանքն անգամ չխնայեցին հայնուն հայրենիքի: Եվ նրանց շնորհիվ է, որ այսօր ունենք սուրբ նշխար դարձած հայրենիք: Արմենն  այդ տղաներից մեկն էր, ում կարիքը հայրենիքը զգում էր, ով պատրաստվել էր նույնիսկ հրամանատարին խնդրել իրեն Արցախի ռազմաճակատ տեղափոխելու համար։
Երեխա դաստիարակելու հարցում,  երբ ինչ-որ տեղ ծնողը թերանում  է, այդ բացը լրացնում է կրոնը կամ հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցում հոգևորականները, զրուցելով մարդու հետ, փորձում են քանդել նրա ներսում բույն դրած չարությունը, նախանձը և  ոչ միայն։ Կարևոր է, որ մարդը, անկախ տարիքից ու սեռից, հաճախի հոգևոր դասերի, քանի որ այն օգնում է մարդուն գտնել ելք ցանկացած իրավիճակում, պարբերաբար թարմացնում է լավատեսությունը, ստիպում է մարդուն թեթևանալ և փոքր ինչ դյուրին կերպով հաղթահարել ծագած խնդիրները։
Սեպտեմբերի 26-ին   արջուկս գրկել, հայրիկին բարի գիշեր էի մաղթել  և փորձում էի  քնել։ Մթնկա գիշեր, օդը խեղդող, հոգով անհանգիստ… Ուղեղս մի կերպ անջատելուց հետո հուժկու պայթյունից, սրտի անհանգիստ թրթիռով վեր կացա տեղից՝ չհասկանալով  ինչ է կատարվում, կանգնել էի և ուզում էի հասկանալ՝ այդ ինչ ձայն է,  և այդ խառնիճաղանջ մտքերս ընդհատեց տատիս ձայնը. «Վայ պատերազմ է, նորից սկսել է...»: Շփոթահար դուրս եկա տնից և տեսա դիմացի անտառից մխացող ծուխը, դիմացի գյուղը՝մառախուղի մեջ կորած, հարևանների դեմքերը և ընտանիքիս անդամների անհանգիստ և անելանելի վիճակը։ Ես չէի հասկանում պահի լրջությունը (միգուցե չէի ուզում հասկանալ ),մինչև չտեսա հորս համազգեստով։ Հոգուս խորքում  գիտակցում էի, որ պետք է գնա, պետք է պաշտպանի ինձ, ընտանիքս, տունս ու հայրենիքս, սակայն սիրտս ու ուղեղս  չէին ուզում, հենց միայն այն վախը, որ սահմանին իրավիճակը լարված է, ստիպում էր ավելի ամուր գրկել  հայրիկիս և խնդրել, որ չգնա։ Հայրս հանգստացրեց ինձ։ Բացատրեց ,որ պետք է գնա, անհրաժե՛շտ է, պետք է գնա, որ ես  հպարտ քայլեմ, պետք է գնա, որ պաշտպանի հայրենիքս, որ հաղթենք։
Երբեմն մարդիկ մոլորության մեջ են լինում, չգիտեն՝ որը ընտրեն, որի ցանկությամբ առաջ շարժվեն։ Սակայն Աստված մարդուն ստեղծել է բանականությամբ, մտածելու ունակությամբ, և որևէ քայլ անելուց առաջ պետք է մտածել ուղեղով։ Երբևէ չպետք է գերի լինել մարմնին, մարմնի ցանկություններին, այլ պետք է մարմինը ենթարկեցնել մտքին, բանականությանը։ Հաճախ մարդիկ ընտրելով մարմինը, նյութը՝ սխալ քայլեր են կատարում, այնպիսի քայլեր, որ հետք են թողնում ողջ կյանքի ընթացքում։ Պետք է կարողանալ մարմինը կառավարել, հակառակ դեպքում՝ կարող ես և կործանվել։ Հաճախ մարդ սիրահարվում է՝ առսնց ուշադրություն դարձնելու դիմացինի հոգուն՝ չմտածելով, որ հոգու գեղեցկությունն է միայն մնայուն, մարմինը մի օր իր գեղեցկությունը կկորցնի... Մեզանից շատերը, այսօր, առաջնահերթությունը տալիս են մարմնին, խնամում են մարմինը, պճնվում, գեղեցիկ հագնվում, իսկ հոգի՞ն, հոգին դափ-֊դատարկ, նման փոքրիկ խրճիթի, որտեղ երբեք մարդ չի ապրել և կորած է կեղտի մեջ։ Իհարկե, պետք է մարմնի ցանկություններն էլ երբեմն կատարել, բայց չպետք է այնպիսին լինի, որ հոգին կեղտոտվի։ Չպետք է մարմինը իշխի հոգուն։  
Աստղիկ Բաբայանը սովորում է ԱրՊՀ «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 1-ին կուրսում։ Հասարակական կյանքում դրսևորում է բավական մեծ ակտիվություն` մասնակցելով թե՛ համալսարանի, թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:  Նրա ստեղծագործական ներաշխարհում հայրենի եզերքն է: Նա անկեղծ է իր գրվածքներում, հանդգնում է տողի միջոցով գրկել սիրելի հայրենիքը` մի վերջին կարոտով... Եվ հենց այդ կարոտն է, որ երիտասարդ աղջկա ներաշխարհը տակնուվրա է անում։ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ հայրենի գյուղը կորցնելուց հետո նա միայն մտովի է կարողանում քայլել այն ճանապարհներով, որոնք դարձել էին հարազատ ու անչափ սիրելի։ Դեռևս դպրոցական տարիներից է Աստղիկը սկսել գրական առաջին փորձերը։ Գրականության հանդեպ նրա հետաքրքրությունների ապացույցն են ավագ դպրոցի բազմաթիվ ձեռքբերումներ` հայ գրականություն առարկայի օլիմպիադաներից, ասմունքի և շարադրության մրցույթներից։ 2019 թվականին հայ գրականություն առարկայի օլիմպիադայում արժանացել է 1-ին, իսկ 2020 թվականին ` 3-րդ կարգի դիպլոմների։ Հատկապես մեծ է հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ։ 2019 թվականին հայագիտական 8-րդ օլիմպիադայում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։ Նրա համար գրականությունը ապրելակերպ է։ Ձեզ ենք ներկայացնում Աստղիկ Բաբայանի ստեղծագործություններից.
ԱրՊՀ  ուսանողական  խորհուրդն ու  գիտական  ընկերությունը  նոր  ուսումնական  կիսամյակից  վերսկսել  են  իրենց ակտիվ գործունեությունը՝  նպատակ ունենալով խթանելու համալսարանի   ուսանողական  ու  գիտական կյանքի  աշխուժացմանը: ՈՒԽ  և  ՈւԳԸ նախագահության կողմից արդեն իսկ մշակվել է ուսումնական տարվա գործունեության ծրագիրը՝ նախատեսելով տարաբնույթ միջոցառումներ։ Սահմանվել է ընդհանուր ծրագրերի պլանը՝ մասնավորեցնելով նաև առանձին ֆակուլտետներինը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21