Հայտարարություններ
«ԱրՊՀ-2018» Ամառային Ճամբար

25.06

2018

32294475 606400689713318 6137450395594653696 n

Սույն թվականի հուլիսի 6-ից 21-ը Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարը կկազմակերպվի վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների: Ճամբարին կմասնակցեն ուսանողներ ԱՀ, ՀՀ և արտերկրի բուհերից: Ճամբարին մասնակցել ցանկացող ԱրՊՀ ուսանողները դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատին:

 
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

18.06

2018

35492727 637193803283769 6819676405484224512 n

Արցախի պետական համալսարանը հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, ԱՀ ԱԺ խմբակցություններին հրավիրում է հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդիպում-քննարկման ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպում-քննարկումը տեղի կունենա գիտխորհրդի նիստերի դահլիճում։

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.06

2018

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 

ԱրՊՀ-ն հայտարարում է թափուր աշխատատեղերի մրցույթ: Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք հղումը:

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29.05

2018

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2018 -2019 ուս. տարվա ընդունելություն: Մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 11 - ից մինչև օգոստոսի 20 – ը: Անվճար համակարգի համար մրցույթը կկազմակերպվի մինչև ս.թ. հունիսի 26 – ը անձնական գործերը ներկայացրած դիմորդների շրջանակում: Քննությունները կկազմակերպվեն ս. թ. օգոստոսի 22-ից մինչև 28 - ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով.

Հայտարարություն /մագիստրատուրա-ասպիրանտուրա 2018-2019 ընդունելություն/

 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21.05

2018

2018թ. հուլիսի 2-6-ը Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում կանցկացվի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» մարդու իրավունքների 6-րդ ամառային դպրոցը:

Այն կիրականացվի միջբուհական մագիստրոսական «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Ամառային դպրոցի կազմակերպիչն է Ուրալի պետական իրավաբանական համալսարանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ինտելեկտուալ խաղ, հանդիպումներ, խորհրդակցություններ, քննարկումներ գիտնականների, գիտահետազոտողների և պաշտոնատար անձանց հետ: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ընդլայնել մասնագիտական ​​կապերը, ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժին, ինչպես նաև այցելել կազմակերպիչների պաշտոնական կայքէջ- http://www.humanrightsekb.ru

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

21.05

2018

Մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսը Արցախի երիտասարդ մասնագետներին ընձեռվում է Երևանում պրակտիկա անցնելու հնարավորություն: Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր` Երևանում պրակտիկա անցնելու համար:
Հայտ կարող են ներկայացնել՝
1. Արցախում բնակվող երիտասարդները, որոնք արդեն դիմել են պրակտիկայի
Երևանում, բայց ունեն աջակցության կարիք ճանապարհային և կացարանային ծախսերը հոգալու: Այս երիտասարդներին մենք նախընտրություն ենք տալու:
2. Արցախում բնակվող երիտասարդները, որոնք ցանկանում են պրակտիկա անցնել
Երևանում, բայց դեռ չեն ընտրել համապատասխան վայրը կամ ընտրել են,
սակայն չեն կարողացել դիմել այնտեղ: Այդ դեպքում Ինստիտուտը կարող է օգնել նրանց պրակտիկայի վայրը ընտրելու կամ երիտասարդների նախընտրած վայրում
պրակտիկայի դիմելու հարցում (կախված նրանից, թե որքանով հասանելի կլինեն
երիտասարդների նախընտրած վայրերը), ինչպես նաև հոգալ ճանապարհային և
կացարանային ծախսերը:
3. Արցախցի երիտասարդները, որոնք այժմ բնակվում են Երևանում, սակայն ունեն
աջակցության կարիք պրակտիկա անցնելու հարցում:
Կովկասի ինստիտուտը կաջակցի երիտասարդ մասնագետներին պրակտիկա անցնել նրանց նախընտրած վայրում, կհոգա բոլոր ճանապարհային և կացարանային ծախսերը՝ վարձակալելով մեկ ընդհանուր բնակարան 2-3
հոգու համար, ինչպես նաև կտրամադրի կրթաթոշակ:
Պրակտիկային դիմելու համար խնդրում ենք
լրացնել մեր դիմում/հայտը
(https://www.dropbox.com/…/%D4%B4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5[3]):
Հայտը պետք է ուղարկել //e.mail.ru/compose/?mailto=mailto%3acontact@c%2di.am" target="_blank"> Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ. հասցեին պրակտիկայի մեկնարկից 2 շաբաթ առաջ, որպեսզի կազմակերպչական խորհուրդը հասցնի դիտարկել այն և ժամանակին ապահովել կացարանային պայմաններ:

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

11.05

2018

32294475 606400689713318 6137450395594653696 n

2018թ. մայիսի 18-ին`  ժամը 14.00-ին, ԱրՊՀ մեծ դահլիճում տեղի կունենա Ուսանողական համագումար

ՕՐԱԿԱՐԳ

1.Ողջույնի խոսք (ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյան)

2.2017-2018թ.թ. ուստարում ԱրՊՀ ՈՒԽ կատարած աշխատանքների մասին (ՈՒԽ նախագահ Դ.Խաչատրյան, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մ.Մխիթարյան)

3.2017-2018թ.թ. ուստարում ԱրՊՀ ՈՒԳԸ կատարած աշխատանքների մասին (ՈՒԳԸ նախագահ Լ.Ներսեսյան)

4.2018-2019թ.թ. ուստարվա խնդիրների մասին (ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյան)

5.Մշակութային ծրագիր (համերգ ԱրՊՀ ուսանողների ուժերով)

Ծանոթություն

1.Համագումարին մասնակցում են` ՖՈՒԽ-երի և ՖՈՒԳԸ անդամները,

2.Պատվիրակների ընտրությունը, քննարկման, որոշման նախագծի համար առաջարկությունների և մասնակիցների ցուցակների ներկայացումը` մինչև 16.05.18թ.

3.Ղեկավար կազմից հրավիրված են` պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ԱրՊՀ բաժնի պետերը:

ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ,

ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.04

2018

Հարգելի ուսանողներ, «Շտիգեն»  ընկերությունը  սիրով ձեզ տեղեկացնում է ապրիլի 16-ին`ժամը  19:00-ին, անցկացվելիք ուսուցողական վեբինարի մասին, որին մասնակցությունը ուսանողներին (նաև բուհավարտ) հնարավորություն կընձեռի պրակտիկա անցնելու  «Շտիգեն»  ընկերությունում, իսկ պրակտիկայի ընթացքում  լավագույնս դրսևորվելու դեպքում միանալ  «Շտիգեն» թիմին:

Մասնակցելու համար անցեք  հետևյալ հղումով և միացեք «Ամեն ինչ  վերականգնվող էներգիայի մասին» խմբին` (join)`

https://www.facebook.com/groups/shtigen/:

Վեբինարի լինքը փակ խմբում կդրվի ապրիլի 16-ին, 19.00-ից սկսած:

 

 

 
Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» -ի հետ

03.04

2018

Meeting-with-TFA-in-Artsakh02

Սիրելի՛ ուսանող, ուզո՞ւմ ես զարգացնել առաջնորդական հմտություններդ, ձեռք բերել աշխատանքային փորձ եւ փոխել կյանքդ։ Միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդների շարժմանն ու փոխիր ոչ միայն քո, այլև Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց կյանքը։ Ծրագրին կարող են դիմել բոլորը` անկախ մասնագիտությունից և տարիքից, անհրաժեշտ է միայն ունենալ առնվազն բակալավրի դիպլոմ 2018 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է Հայաստանի և Արցախի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը

Ծրագրին էլ ավելի մանրամասն ծանոթանալու համար հրավիրում ենք մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 13:30-ին ԱրՊՀ դահլիճում:

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.03

2018

000000000000000000

Տեղեկացնում ենք, որ ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ սույն թվականի մարտի 26-27-ը հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ծրագրում է անցկացնել դոնորագրումներ:
Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունեն: Դոնորագրումն անվնաս, անցավ գործընթաց է և հաշված րոպեներ է տևում: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ: 
Դոնորագրվելու համար կարող եք այցելել ԱրՊՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված բուժկետ, ժամը 9:30-ից:

 
<< < 1 2 3 4 5 6 > >>