Հայտարարություններ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

08.03

2019

full-300x225ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանատը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 11-ին` ժամը 12:00-ին, համար 3 մասնաշենքի թիվ 20 լսարանում տեղի կունենա ուսանողական գիտաժողով` «Արցախյան հիմնահարց և պետականության խնդիրներ» թեմայով: Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ:

 
կկազմակերպվի դասախոսություն-քննարկում՝ «Հանրային կարծիքի ուսումնասիրության կարեվորությունն ու չափման մեթոդները» թեմայով

28.02

2019

 

52908640 374463246722572 5101036063644712960 n

ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ,

Ս.թ. մարտի 1-ին` ժամը 10:00-ին, ԱրՊՀ-ում կկազմակերպվի դասախոսություն-քննարկում՝ «Հանրային կարծիքի ուսումնասիրության կարևորությունն ու չափման մեթոդները» թեմայով։

Դասախոսություն-քննարկումը կվարի «Breavis» խորհրդատվական ընկերության հետազոտությունների բաժնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը:

Ցանկացողները կարող են դիմել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանատ:

 
ԱՐՊՀ-ՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

26.02

2019

verapatrastum1 52653777 1189736597856784 9018166745789104128 n 2

Հարգելի՛ ուսանողներ, ԱրՊՀ-ում կկազմակերպվեն դասընթացներ` «Կառուցիր քո հաջողակ կարիերան», «Հարցազրույցին մասնակցելու ունակություններ» թեմաներով, որոնք կվարեն փորձագետներ Նանա Հովհաննիսյանը և Արտակ Ալոյանը: Դասընթացներն անվճար են: Գրանցվելու համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 0479 94 91 50 հեռախոսահամարով:

 

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` «Эволюция российского права» ԹԵՄԱՅՈՎ

25.02

2019

Ուրալի պետական իրավաբանական համալսարանը ս.թ. ապրիլի 26-ին հրավիրում է մասնակցելու ուսանողների և երիտասարդ գիտնականների 27-րդ Միջազգային գիտաժողովին` «Эволюция российского права» թեմայով, որը կկայանա ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում:

Միջազգային գիտաժողով` «Эволюция российского права» թեմայով

 
Ինչպես դառնալ որակյալ ծրագրավորող իմ քաղաքում

25.02

2019

52702610 397553267475855 2636777854347509760 n«Ինսթիգեյթ Մոբայլ» ընկերությունը փետրվարի 27-ին` ժամը 13:00-ին,  հրավիրում է ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր երիտասարդներին` ծանոթանալու ընկերության գործունեությանն ու Ստեփանակերտում կազմակերպվելիք ծրագրավորման դասընթացներին: Ավելի մանրամասն՝

- Ինսթիգեյթի ներկայացում:

- Դասընթացի ծրագրի, ձևաչափի ներկայացում /առավելությունները, կարևորությունը/:

-Ինչո՞ւ Ստեփանակերտ:

-ՏՏ նոր ուղղությունների հակիրճ ներկայացում:

-Հարց ու պատասխան:

Մանրամասն...
 
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

25.02

2019

52451489 568069937001741 8654396136942993408 nԵրևանի պետական համալսարանը ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպում է «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե: Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Մանրամասն...
 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

22.02

2019

ԱրՊՀ հարգելի′ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ առաջին կիսամյակի լուծարքի 2-րդ փուլը երկարաձգվել է, և պարտքերի մարման ժամանակահատված է սահմանվել փետրվարի 25-ից մինչև մարտի 8-ը ներառյալ:

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` «РУСИСТИКА В XXI ВЕКЕ: ТЕНДЕНЦИИ И НАПРАВЛЕНИЯ РАЗВИТИЯ» ԹԵՄԱՅՈՎ

22.02

2019

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Երևանում հրավիրում են մասնակցելու «Русистика   в XXI веке: тенденции и направления развития» միջազգային   գիտաժողովին՝ նվիրված   ԵՊՀ 100-ամյակին և Հայաստանում՝ ռուսագիտության 80-ամյակին։

Միջազգային գիտաժողով

 
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

14.02

2019

imagesՍիրելի՛ դիմորդներ,

Արցախի պետական համալսարանի կերպարվեստի ամբիոնը 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու համար կարող եք դիմել ԱրՊՀ կերպարվեստի ամբիոն:

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

18.12

2018

11 1

Տեղեկացնում ենք, որ Արցախի պետական համալսարանի  հեռակա ուսուցման համակարգի պարապմունքները կմեկնարկեն հունվարի 8-ից և կտևեն մինչև հունվարի 25-ը: Քննաշրջանը կմեկնարկի հունվարի 28-ից և կտևի մինչև փետրվարի 1-ը: Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել փետրվարի 4-ից 8-ը, 2-րդը` փետրվարի 18-ից 22-ը:

 

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 > >>