Հայտարարություններ
ԱՐՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 3 ՀԱՅՏ

24.09

2018

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 21-ին ավարտվել է ռեկտորի թափուր տեղի համար մրցույթում հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը: Արցախի պետական համալսարանի ռեկտորի թափուր  պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել՝

Մանրամասն...
 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

29.08

2018

11

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին համալսարանում պարապմունքներ չեն լինելու: ԱրՊՀ-ում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 3-ից: Իրազեկում ենք նաև, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 10:00-ին, ԱրՊՀ մեծ դահլիճում կկայանա Արիության դաս` առաջին կուրսեցիների մասնակցությամբ:

Հանրակացարանում բնակվելու համար դիմում ներկայացրած ուսանողներին խնդրում ենք սեպտեմբերի 1-ին և 2-ին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն  ներկայանան հանրակացարան` կեցության պայմանների հետ կապված հարցերը հստակեցնելու համար:

 
«ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

17.07

2018

Piliscsaba Stephaneum déli oldal

Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակի մրցույթ

Մանրամասն...
 
Անթոնիա Արսլանի անվան Արցախի Մրցանակ

02.07

2018

Մրցույթի հայտարարություն

CINF հիմնադրամը հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ` ուղղված Արցախում մշակութային, հանրային և տնտեսական ոլորտներում աճի խթանմանը և բարեկեցության բարձրացմանը իրատեսական ու կոնկրետ ծրագրերով: Ծրագրերի իրագործումը ենթադրում է Արցախի, Հայաստանի և սփյուռքի հայերի մասնակցությունը։ CINF-ի խորհուրդը նախատեսում է գործարար նախաձեռնություններ անասնապահության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մետաքսի արտադրության, կրթության և հրատարակչության ոլորտում, ինչպես նաև կամավորականների աշխատանքների կազմակերպման գործում։

Ծրագիրը բաց է Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողների և նոր շրջանավարտների համար։

Մանրամասն...
 
«ԱրՊՀ-2018» Ամառային Ճամբար

25.06

2018

32294475 606400689713318 6137450395594653696 n

Սույն թվականի հուլիսի 6-ից 21-ը Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար: Ճամբարը կկազմակերպվի վրանային պայմաններում, 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը: Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն կունենան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների: Ճամբարին կմասնակցեն ուսանողներ ԱՀ, ՀՀ և արտերկրի բուհերից: Ճամբարին մասնակցել ցանկացող ԱրՊՀ ուսանողները դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատին:

 
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

18.06

2018

35492727 637193803283769 6819676405484224512 n

Արցախի պետական համալսարանը հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, ԱՀ ԱԺ խմբակցություններին հրավիրում է հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդիպում-քննարկման ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպում-քննարկումը տեղի կունենա գիտխորհրդի նիստերի դահլիճում։

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.06

2018

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 

ԱրՊՀ-ն հայտարարում է թափուր աշխատատեղերի մրցույթ: Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք հղումը:

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29.05

2018

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2018 -2019 ուս. տարվա ընդունելություն: Մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 11 - ից մինչև օգոստոսի 20 – ը: Անվճար համակարգի համար մրցույթը կկազմակերպվի մինչև ս.թ. հունիսի 26 – ը անձնական գործերը ներկայացրած դիմորդների շրջանակում: Քննությունները կկազմակերպվեն ս. թ. օգոստոսի 22-ից մինչև 28 - ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով.

Հայտարարություն /մագիստրատուրա-ասպիրանտուրա 2018-2019 ընդունելություն/

 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21.05

2018

2018թ. հուլիսի 2-6-ը Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում կանցկացվի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» մարդու իրավունքների 6-րդ ամառային դպրոցը:

Այն կիրականացվի միջբուհական մագիստրոսական «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Ամառային դպրոցի կազմակերպիչն է Ուրալի պետական իրավաբանական համալսարանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ինտելեկտուալ խաղ, հանդիպումներ, խորհրդակցություններ, քննարկումներ գիտնականների, գիտահետազոտողների և պաշտոնատար անձանց հետ: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ընդլայնել մասնագիտական ​​կապերը, ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժին, ինչպես նաև այցելել կազմակերպիչների պաշտոնական կայքէջ- http://www.humanrightsekb.ru

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 > >>